Добавить в избранное

Проект не принят

«ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                       

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-97-Ն օրենքի   (այսուհետ՝ Օրենք)  3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 20-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«20) Ծանրաբեռնված գույք՝ ապահովման միջոցների զամբյուղում գտնվող ակտիվների ապահովման միջոց հանդիսացող գույք:»

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում.

  1. 9-րդ մասում «դուրս գրված ակտիվները» բառերից հետո լրացնել «Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում» բառերը․
  2. լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մաս.

«11. Օրենսդրությամբ ծանրաբեռնված գույքի նկատմամբ իրավունքների գրանցում նախատեսված լինելու դեպքում Կենտրոնական բանկի ներկայացմամբ այդ իրավունքի գրանցումն իրականացնող մարմնի կողմից օրենքի հիման վրա համապատասխան գրանցման համակարգում գրանցվում է ռեգիստրում գրանցված ապահովման միջոցի ապահովված իրավունքի տնօրինման սահմանափակում: Սահմանափակումը ծանրաբեռնված գույքով ապահովված անձի նախաձեռնությամբ կամ գրանցված իրավունքը ծանրաբեռնված գույքով ապահովված անձի կողմից տնօրինելու միջոցով, այդ թվում՝ ծանրաբեռնված գույքի սեփականատիրոջ հետ համաձայնություն կնքելու միջոցով, կարող է դադարել կամ փոփոխվել միայն Կենտրոնական բանկի  նախնական համաձայնությամբ: Ծանրաբեռնված գույքի նկատմամբ գրանցված իրավունքի՝ օրենքով նախատեսված այլ հիմքերով դադարելու դեպքում համապատասխան գրանցումն իրականացնող մարմինը գրանցված իրավունքի դադարման պահից մեկօրյա ժամկետում տեղեկացնում է Կենտրոնական բանկին: Սահմանափակման գրանցման, գրանցման փոփոխման և գրանցման դադարեցման համար պահանջվող տեղեկության ցանկը, ինչպես նաև Կենտրոնական բանկի և համապատասխան գրանցումն իրականացնող մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի և համապատասխան գրանցումն իրականացնող մարմնի համատեղ իրավական ակտով:»։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

նախագահ՝                                                           Վ. Խաչատուրյան

                                                                                                         

 

 

                                                                                                         

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հոդված 1. «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «ակտիվներով ապահովված արժեթղթերի ապահովման միջոցներ (ակտիվների խումբ)՝» պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ծանրաբեռնված գույք՝ ակտիվների խմբում գտնվող ակտիվների ապահովման միջով հանդիսացող գույք.»:

 

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Օրենսդրությամբ ծանրաբեռնված գույքի նկատմամբ իրավունքների գրանցում նախատեսված լինելու դեպքում Կենտրոնական բանկի ներկայացմամբ այդ իրավունքի գրանցումն իրականացնող մարմնի կողմից օրենքի հիման վրա համապատասխան գրանցման համակարգում գրանցվում է ռեգիստրում գրանցված ապահովման միջոցի ապահովված իրավունքի տնօրինման սահմանափակում: Սահմանափակումը ծանրաբեռնված գույքով ապահովված անձի նախաձեռնությամբ կամ գրանցված իրավունքը ծանրաբեռնված գույքով ապահովված անձի կողմից տնօրինելու միջոցով, այդ թվում՝ ծանրաբեռնված գույքի սեփականատիրոջ հետ համաձայնություն կնքելու միջոցով, կարող է դադարել կամ փոփոխվել միայն Կենտրոնական բանկի  նախնական համաձայնությամբ: Ծանրաբեռնված գույքի նկատմամբ գրանցված իրավունքի՝ օրենքով նախատեսված այլ հիմքերով դադարելու դեպքում համապատասխան գրանցումն իրականացնող մարմինը գրանցված իրավունքի դադարման պահից մեկօրյա ժամկետում տեղեկացնում է Կենտրոնական բանկին: Սահմանափակման գրանցման, գրանցման փոփոխման և գրանցման դադարեցման համար պահանջվող տեղեկության ցանկը, ինչպես նաև Կենտրոնական բանկի և համապատասխան գրանցումն իրականացնող մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի և համապատասխան գրանցումն իրականացնող մարմնի համատեղ իրավական ակտով:»։

 

Հոդված 3 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

նախագահ՝                                                           Վ. Խաչատուրյան

 

  • Обсуждалось

    28.03.2022 - 12.04.2022

  • Тип

    Закон

  • Область

    Финансовая

  • Министерство

    Центральный банк Республики Армения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4556

Принт