Добавить в избранное

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N516-Ն, N517-Ն, N518-Ն, N522-Ն, N523-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին և Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (ինքնավար էներգաարտադրող – երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի №273-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագծե

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №518-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (ինքնավար էներգաարտադրող – երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի №273-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ

 

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման գործընթացի շրջանակում, ի թիվս շուկայի տարբեր հատվածների գործունեությունը կանոնակարգող այլ հիմնարար փաստաթղթերի (էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններ, էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններ, էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոններ, էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման, սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման, ինչպես նաև կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման մասին պայմանագրերի օրինակելի ձևեր և այլն), Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժոողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները, որով ենթաօրենսդրական մանրամասն կանոնակարգում են ստացել էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի գործունեության սկզբունքները, մանրածախ շուկայում առևտրի իրականացման կանոնները, էլեկտրական էներգիայի մատակարարման և (կամ) երաշխավորված մատակարարման, սպառողների կողմից մատակարարին փոփոխելու կարգը, սպառած էլեկտրական էներգիայի հաշվառման ու վճարման կարգը, առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի անճշտության հայտնաբերման դեպքում վերահաշվարկի իրականացման կարգը, մանրածախ շուկայում տվյալների պահպանմանը և թափանցիկությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և այլ ընթացակարգերը։

Այնուհետև, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի №48-Լ որոշման №2 հավելվածով հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը, որի 4.5 կետով նախատեսվել է լրամշակել «Էներգետիկայի մասին» և «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքները, իսկ հիշյալ կետի 2-րդ մասով նախատեսվել է նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում կատարելագործել ինքնավար էներգաարտադրողների փոխհոսքերի իրականացման գործող մեխանիզմները՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս արտադրել և սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում, ձևավորել խմբեր, դրանցում ներառելով բնակիչների և կազմակերպությունների:

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից 2021 թվականի հունիսի 4-ին ընդունվել են «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-260-Ն և «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-261-Ն օրենքները, որոնց արդյունքում՝

ուժը կորցրած է ճանաչվել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքի հավելվածը (ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջև փոխհոսքերի կարգը).
«Էներգետիկայի մասին» օրենքը լրացվել է «Ինքնավար էներգաարտադրությունը և միկրոէներգաարտադրությունը» գլխով, որով սահմանվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի №48-Լ որոշման №2 հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի 4.5 կետի 2-րդ մասով նախատեսված բարեփոխումները:
Այսպիսով, վերը նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ ինքնավար էներգաարտադրության գործընթացի կազմակերպման, էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառման և փոխհոսքերի գործընթացից բխող՝ հատուցման հարաբերությունների կարգավորումը «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքի գործողության տիրույթից տեղափոխվել է «Էներգետիկայի մասին» օրենքի գործողության տիրույթ:

Հարկ է նշել, որ «Էներգետիկայի մասին» օրենքում լրացված՝ «Ինքնավար էներգաարտադրությունը և միկրոէներգաարտադրությունը» գլխով նախատեսվում է հիմնովին վերանայել ինքնավար էներգաարտադրության գործընթացի կազմակերպման, էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառման և հատուցման հարաբերությունները, օրենքի լրամշակման արդյունքում սահմանվել են ինքնավար էներգաարտադրողի տեղակայանքների դրվածքային հզորության նոր սահմանաչափեր, նախատեսվել է ինքնավար խմբի ստեղծման հնարավորություն՝ ինքնավար խմբի համար սահմանված դրվածքային հզորության համապատասխան սահմանաչափերով, նախատեսվել է էլեկտրական էներգիան էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում արտադրելու և տարբեր կետերում այն սպառելու հնարավորություն:

Միաժամանակ ինքնավար էներգաարտադրության գործընթացի կազմակերպման նպատակով անհրաժեշտ է կնքել էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (ինքնավար էներգաարտադրող – երաշխավորված մատակարար) պայմանագիր, որի օրինակելի ձևը հաշվի առնելով օրենքի պահանջներին համապատասխանեցման պահանջը նոր կարգավորումների համաձայն՝ հանձնաժողովը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի №273-ն ուժը կորցրած ճանաչելու մասին» հանձնաժողովի որոշման նախագիծը, որով առաջարկվում է սահմանել էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (ինքնավար էներգաարտադրող – երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևը, ուժը կորցրած ճանաչելով «Էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (ինքնավար էներգաարտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի ապրիլի 7-ի №45-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №273-Ն որոշումը։

 «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից, իսկ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչև հիշյալ օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժոողովն իր ընդունած որոշումները պետք է համապատասխանեցնի հիշյալ օրենքի պահանջներին:

 

2. Կարգավորման նպատակը և բնույթը
 

Հաշվի առնելով, որ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն օրենքի ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից, օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին համապատասխան՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժոողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժոողովի որոշման նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները համապատասխանեցնել «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն օրենքով սահմանված նոր կարգավորումներին: 

Մասնավորապես, ներկայացված նախագծով էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները լրացվել են՝

ինքնավար խմբի ստեղծմանը, վերջինիս գործունեությանը և կանոններով սահմանված՝ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի ֆունկցիոնալ հատվածներում ինքնավար խմբի և խմբի մասնակցին առնչվող իրավակարգավորումներով.
էլեկտրական էներգիան՝ էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում արտադրելու և տարբեր կետերում այն սպառելու հնարավորությունը սահմանող և դրանից բխող՝ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի ֆունկցիոնալ հատվածներում նշված հնարավորությանն առնչվող իրավակարգավո­րումներով.
Բացի այդ, էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում ինքնավար էներգաարտադրության գործընթացի կազմակերպման, էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառման, հատուցումների տրամադրմանն առնչվող դրույթները համապատասխանեցվել են «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն օրենքով սահմանված իրավակարգավորումներին:

Միաժամանակ, քանի որ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն օրենքով «Էներգետիկայի մասին» օրենքում լրացված՝ «Ինքնավար էներգաարտադրությունը և միկրոէներգաարտադրությունը» գլխով օրենսդրական մակարդակով սահմանվել են էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում հատուցումների տրամադրմանն առնչվող հիմնական իրավակարգավորումները, իսկ դրանցից բխող ածանցյալ ենթաօրենսդրական կարգավորումները սույն նախագծի շրջանակում նախատեսվում է սահմանել էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում նոր լրացվող «ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ» գլխով, ներկայացված նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների N2 հավելվածը, որտեղ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում հաշվարկներին  և հատուցմանն առնչվող իրավակարգավորումները սահմանված են «Էներգետիկայի մասին» և «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքների՝ մինչև 2022 թվականի մայիսի 1-ը գործող խմբագրությամբ սահմանված իրավակարգավորումներից բխող տրամաբանությամբ:

Միաժամանակ, ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի (այսուհետ՝ ԷՄՇ) առևտրային կանոններում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է հստակեցնել միկրոարտադրողների գործունեության իրավակարգավորումները մեծածախ շուկայում, հստակեցնել ԷՄՇ մասնակիցների ցանկը, ինչպես նաև կատարել խմբագրական բնույթի փոփոխություններ։

Միաժամանակ մշակվել է էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (Ինքնավար էներգաարտադրող – Երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևը, որը հնարավորություն է տալիս Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում Ինքնավար էներգաարտադրողին, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծող  Ինքնավար էներգաարտադրողին և Երաշխավորված մատակարարին միմյանց մատակարարել էլեկտրական էներգիա «Էներգետիկայի մասին» և «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքների՝ 2022 թվականի մայիսի 1-ից գործող խմբագրությամբ սահմանված իրավակարգավորումներից բխող տրամաբանությամբ:

 

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։

 

4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժոողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները կհամապատասխանեցվեն «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն օրենքով սահմանված կարգավորումներին, էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով՝ ենթաօրենսդրական մակարդակում մանրամասն կսահմանվեն ինքնավար էներգաարտադրության գործընթացի կազմակերպման, էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառման, հատուցումների տրամադրման, ինքնավար էներգաարտադրության շրջանակում ինքնավար խմբի ստեղծման, էլեկտրական էներգիան էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում արտադրելու և տարբեր կետերում այն սպառելու հնարավորությանն առնչվող իրավակարգավորումները և առանձնահատկությունները, որի արդյունքում ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողների և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի միջև իրականացվող՝ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի գործընթացը կկանոնակարգվի «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն օրենքով սահմանված նոր իրավակարգավորումներին համապատասխան:

Միաժամանակ, ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կանոններում իրականացվող փոփոխություններով հստակեցվում են ԷՄՇ մասնակիցների գործունեության պայմանները։

  • Обсуждалось

    25.03.2022 - 14.04.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4341

Принт