ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱԿԱՆԱԽԱՂԻ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԾԱՂԿԱՁՈՐԻ ԼԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԾԱՂԿԱՁՈՐԻ ԼԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆՎԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի
N 1725-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1636-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը
««Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի № 1725-Ն և 2002 թվականի հոկտեմբերի 10-ի № 1636-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է հաշվի առնելով մարզադպրոցների օպտիմալացման և խոշորացման անհրաժեշտությունը, որը կնպաստի տարածաշրջանում երեխաների ու երիտասարդության առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև տարբեր մարզաձևերի զարգացմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս ««Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում գործում է երկու բաժանմունք՝ մականախաղի և շախմատի, 19 խմբերում մարզվում են 244 պարապողներ, իսկ «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում մեկ բաժանմունք՝ լեռնադահուկային սպորտի 16 խմբերում 106 պարապողներով: «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը գործում է Հրազդան քաղաքում իրեն անհատույց անժամկետ ձևով հատկացված և նախատեսված տարացքում։ Մարզադպրոցի վարչական շենքում տեղակայված են վարչական աշխատակիցների աշխատասենյակները, շախմատի սենյակները, հանդերձարանները և սանհանգույցները։ «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ունի նաև մականախաղի համար նախատեսված մարզադաշտ, որը ունի վերանորոգման և արդիականացման կարիք, իսկ վարչական շենքը մասամբ վերանորոգված է: «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը գործում է Ծաղկաձոր քաղաքում իրեն անհատույց օգտագործման իրավունքով հատկացված տարացքում։ «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ունի երկհարկանի շենք-շինություն և բակային տարացք։ «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական շենքը 2021թ. Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից իրականացվել է տանիքի վերանորոգման աշխատանքներ, մարզադպրոցը ներքին վերանորոգման կարիք ունի և մասնագիտական գույքի մեծ պահանջարկ։ «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը մեծ աշխատանք է իրականացնում մարզաձևի զարգացման գործում։
3.Կարգավորման նպատակը և բնույթը
Հաշվի առնելով պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացման անհրաժեշտությունը՝ «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել և վերանվանել «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային համալիր մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը կնպաստի տարածաշրջանում տարբեր մարզաձևերի մասսայականացմանը, պարապողների քանակի ավելացմանը, երեխաների հանգստի ու ժամանցի կազմակերպմանը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունումով ակնկալվում է «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել և վերանվանել «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային համալիր մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը կնպաստի տարածաշրջանում տարբեր մարզաձևերի մասսայականացմանը, պարապողների քանակի ավելացմանը, երեխաների հանգստի ու ժամանցի կազմակերպմանը: ««Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1725-Ն, 2002 թվականի հոկտեմբերի 10-ի N 1636-Ն և 2003 թվականի սեպտեմբերի 17-ի N 1277-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Նախագծի ընդունմամբ կրճատվում է տնօրենի 1 հաստիք տնտեսվում է ամսական-154.000 դրամ տարեկան 1.848.000 դրամ, ինչպես նաև գլխավոր հաշվապահի 1 հաստիքը փոխարինվում է հաշվապահի 1 հաստիքով՝ տնտեսվում է ամսական-36.600 դրամ, տարեկան-439.200 դրամ, ընդամենը տնտեսվում է ամսական 190.600 դրամ, տարեկան 2.287.200 դրամ:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»
Նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից: