Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

25%75%

Նախագիծ արձանագրային

 ….………  2017 թվական

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ 

 

   Փաստաթուղթը մշակող մարմինը՝       ՀՀ կրթության և գիտության նախարարություն

                                        ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Սույն հայեցակարգով ներկայացվում են ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման համակարգի զարգացման հիմնական ուղղությունները, հենակետային սկզբունքները, հիմնական խնդիրների նկատմամբ տեսակետների համակարգը, սկզբունքները, նպատակը:

ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

       Հայոց լեզուն` որպես Հայաստանի Հանրապետության պետական լեզու, այն առանցքն է, որի շուրջը ձևավորվում է հայկական ինքնությունը, քաղաքական, մշակութային, կրթական տարածքը, քաղաքացու անձնական ազատության, ազգային մտածողության պահպանման, ինչպես նաև որակյալ կրթություն ստանալու, օտար լեզուների տիրապետման գործոնը: 

      Հայ երիտասարդների կողմից մի քանի օտար լեզուների տիրապետումը դարձել է ժամանակի, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների պահանջը:

        Նկատի ունենալով բոլոր բնագավառներում ժամանակակից մասնագետների պատրաստման գործում օտար լեզուների իմացության կարևորությունը` Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տիրապետելու մի քանի օտար լեզուների, ինչպիսիք են ռուսերենը, մեկ կամ մի քանի եվրոպական (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն) և արևելյան (արաբերեն, պարսկերեն, չինարեն և այլն) լեզուներ:

      Ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս և մասնագիտական հմտություններ ձևավորելիս:

 Արտադրության, գիտության, կրթության և մշակույթի վերածնունդն ու զարգացումը, ինչպես նաև համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցությունը աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավմանն ու գործընթացների իրականացմանը մեր երկրում առաջացնում են  հայ երիտասարդության կողմից ռուսաց լեզվի ազատ տիրապետումն ապահովելու խնդիր և անհրաժեշտություն:

 

III ՆՊԱՏԱԿՆԵՐ 

Սույն հայեցակարգի նպատակը ռուսաց լեզվի ուսումնասիրության և դասավանդման բարձր որակի ապահովումն է:

Ռուսաց լեզվի ուսուցման նպատակը պետք է լինի նախա­պատ­րաստել սովորողներին միջլեզվական և սոցիալմշակութային շփումներին, մշակույթների երկխո­սությանը, ձևավորել սովորողին՝ որպես միջմշակութային հաղորդակցության սուբյեկ­տի, որը լեզվի յուրացման ընթացքում ձեռք է բերում գիտելիքներ իր երկրի և ուսումնասիրվող լեզվի երկրի և դրա մշակույթի մասին։

   ՀՀ կրթական համակարգում ռուսաց լեզվի ուսումնասիրման և դասավանդման համակարգի զարգացման նպատակներն են`

 

  • սովորողի բազմակողմանի զարգացումը ռուսաց լեզվի՝ հաղորդակցական կարողությունների ձևավորման միջոցով,
  • ռուսաց լեզվի հանրայնացման և Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման և ուսումնասիրման համակարգի զարգացման հիմնախնդիրների համակարգային լուծումները,
  • ռուսաց լեզվի կրթական ծրագրերի բովանդակության, ինչպես նաև ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկայի արդիականացումը,
  • ռուսաց լեզու դասավանդողների աշխատանքի որակի բարձրացումը,
  • հանրամատչելի տեղեկատվական պաշարների զարգացումը, որն անհրաժեշտ է կրթական ծրագրերի, այդ թվում նաև էլեկտրոնային ուսուցման, սովորողների և մանկավարժների գործունեության իրականացման համար,
  • բարձրացնել կրթական համակարգի բոլոր աստի­ճաններում (նախադպրոցական, դպրո­ցական, բուհական) ռուսաց լեզվի ուսուցման որակը:

 

IV ԽՆԴԻՐՆԵՐ

Ռուսաց լեզվի համակարգային ուսուցման բազմամյա ավանդույթները ուսումնական հաստատություններում իրենցից ներկայացնում են ՀՀ կրթական ընդհանուր համակարգի կարևորագույն ներուժ: Դրա հետ մեկտեղ կան մի շարք չլուծված խնդիրներ, այդ թվում՝ բովանդակային, մեթոդական, ինչպես նաև կադրային.

  • «Ռուսաց լեզու» առարկայի ծրագրերը լիովին չեն ապահովում սովորողների հաղորդակցական կարողությունների մակարդակը: Շատ շրջանավարտներ չեն տիրապետում բանավոր և գրավոր խոսքի հմտություններին, գրական ռուսաց լեզվի և խոսքի կանոններին,
  • Տեսական գիտելիքների տիրապետումը շատ դեպքերում, պարզվում է, մեկուսացված է այդ գիտելիքները գործնական միջավայրում, բանավոր խոսքում կիրառելու հմտություններից,
  • Լիարժեք ապահովված չէ առարկայի բովանդակության տարբերակում (սովորողների կրթական կարիքների և շահերի հաշվարկով) ռուսերենի տիրապետման նրանց մակարդակի խորը ուսումնասիրության (պրոֆիլային ուսուցման) կազմակերպման համար,
  • Կրթական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ կրթական ծրագրերը միշտ չէ, որ համապատասխանում են սովորողների տարիքային առանձնահատկություններին,
  • Սովորողների՝ ռուսաց լեզվի տիրապետման անհավասար մակարդակը կրթական գործունեության մեջ առաջացնում է նաև այլ ուսումնական առարկաների դասավանդման մեթոդիկա մշակելու, ներդնելու անհրաժեշտություն (դիֆերենցված ուսուցում),
  • Ռուսաց լեզվի ուսուցիչների նախապատրաստման և մասնագիտական լրացուցիչ կրթության համակարգը լիովին չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Չկան մանկավարժների մասնագիտական հմտությունների համալիր կատարելագործման մեխանիզմներ,
  • Ուսուցիչների աշխատանքի որակի գնահատման համակարգը՝ մասնավորապես ատեստավորումը, կրում է ձևական բնույթ, չի նպաստում նրանց մասնագիտական աճին:

 

 V ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  • Միջնակարգ ընդհանուր հանրակրթության պետական կրթական չափորոշիչներում նպատակահարմար է վերանայել և մանրամասնել «Ռուսաց լեզու» առարկայի բովանդակային պահանջները:
  • Ռուսաց լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարագրություն և այլն), այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաններից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում:
  • Ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների (ինչպես նաև ռուսերենով ուսուցմամբ դասարանների) թվի ավելացման նպատակահարմարության որոշման համար մշտադիտարկման անցկացում:
  • Ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման և լրացուցիչ մասնագիտական կրթության համակարգի կատարելագործում:
  • Մշակել մեխանիզմներ մանկավարժական աշխատողների մասնագիտական գիտելիքների համալիր և շարունակական կատարելագործման ուղղությամբ (այդ թվում՝ հեռահար ձևաչափով ժամանակակից տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառում):
  • Զարգացնել էլեկտրոնային կրթական միջավայրեր, որոնք թույլ են տալիս սովորողներին լրացուցիչ տեղեկատվություն ստանալ, ինչպես նաև ինքնուրույն կամ ուսուցչի օգնությամբ յուրացնել կրթական ծրագրերը:
  • Արդիականացնել մոտեցումները և մեթոդները («Ռուսաց լեզվի» և այլ առարկաների դասավանդման մեթոդների մշակում` հիմնված ժամանակակից լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության տեսության վրա:
  • Ապահովել կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների (լսողության, տեսողության և այլ խնդիրներով) ռուսաց լեզվի ուսուցման համար պետական չափորոշիչներին և ծրագրերին հա­մապատասխան հատուկ ծրագրեր, ուսումնական նյութեր, անհրաժեշտ տեխնի­կական միջոցներ,
  • «Ռուսաց լեզու» առարկայի պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակ ոչ միայն գրավոր, այլ նաև բանավոր խոսքի տիրապետման մակարդակի գնահատում:

10)            10-12-րդ դասարաններում ռուսաց լեզուն կարող է հանդես գալ որպես`

  • պարտադիր դասընթաց,
  • առարկա՝ սովորողի ընտրությամբ,
  • դասընթաց` ըստ նախասիրության։
  • Դասերը կազմակերպել փոքր խմբերով:

12)            Սովորողների  մասնագիտական կողմնորոշմանը համապատասխան` բոլոր հոսքերի համար կարող են նախատեսվել ռուսաց լեզվի հատուկ դասընթացներ:

  • Ապահովել հիմնական դպրոցում լեզվական հաղորդակցական կարողության նվազագույն տիրապետումը` 1-A2.2, իսկ ավագ դպրոցում՝ B1.1 B1.2 մակար­դակ­ներով,
  • Մշակել դասավանդման արդյունավետ մեթոդներ և տեխնոլոգիաներ` սովորողների տարիքային առանձնահատկություններին, կարիքներին և հետաքրքրություններին համապատասխան (այդ թվում` առարկայի խորացված ուսուցման կազմակերպման համար (մասնագիտական կամ տարբերակված ուսուցում)):
  • Ստեղծել ռուսաց լեզվի նոր սերնդի դասագրքեր` տարբերակման և անհատականացման հիման վրա կազմված, որոնք ուղղված են կրթական ծրագրերի պարտադիր և տարբերակված բաղադրիչների օպտիմալ համադրությանը և նախատեսում են սովորողների ինքնուրույն ստեղծագործական աշխատանքների առաջնահերթության զարգացում:
  • Ապահովել լեզվի տեսական ուսումնասիրության և գործնական խոսքի հմտությունների ձևավորման միջև օպտիմալ հարաբերակցություն՝ հաշվի առնելով սովորողների թվաքանակը, այդ թվում` առարկային հատկացված ներկայումս առկա ուսումնական ժամերի բաշխումն ու ծավալը:

 

   <<Ռուսաց լեզու>> առարկային տիրապետումը  պետք է ներառի`

  1. Լեզվի անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում՝
  • լեզվական գործունեության բոլոր տեսակների տիրապետում (լսողություն, ընթերցանություն, խոսք, գիր), հաղորդակցման բոլոր բնագավառներում խոսքի հմտությունների ճիշտ օգտագործման կարողություն.
  • բանավոր և գրավոր խոսքի գրագիտության ձևավորում.
  1. Ռուսաց լեզվի և ուսումնական այլ առարկաների միջառարկայական կապերի ձևավորում (օտարլ եզուներ, գրականության և այլն).
  2. Տեղեկատվական-հաղորդակցական միջոցների և պաշարների օգտագործում (ներառյալ տպագիր և էլեկտրոնային բառարաններ, թարգմանիչներ, ուղղագրության ստուգման ծրագրեր, որոնման համակարգեր, տեքստի և բանավոր մուտքագրման ճանաչման համակարգեր):

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

        Ամփոփելով շարադրվածը՝ կարելի է պնդել, որ իրավիճակի բարելավումը հնարավոր է դպրոցում լիարժեք լեզվակրթության խնդրի լուծման պարագայում` սովորողներին բազմազգ և բազմամշակութային, ժողովրդավարական հասարա­կության մեջ ապրելուն և գոր­ծունեություն ծավալելուն նախապատրաստելով։

         Կրթական քաղաքականության գլխավոր խնդիրն է ապահովել կրթության որակը՝ պահպանելով նրա հիմնարար բնույթը և բավարարելով անձի, հասա­րա­կության և պետության արդիական ու հեռանկարային պահանջմունք­ները։

       Սույն հայեցակարգի իրականացումը կապահովի ռուսաց լեզվի ուսուցման և դասավանդման նոր մակարդակ:

 

 

  • Обсуждалось

    11.09.2017 - 29.09.2017

  • Тип

    Протокольное решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 51394

Принт

Предложения

Լիլիթ Հարությունյան

29.09.2017

Խնդրում եմ իմ՝ 28.09.2017 թ. առաջարկն ամփոփաթերթում ներառել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը միալեզու է, ուստի հայեցակարգի 5-րդ բաժնի 2-րդ պարբերությամբ նախատեսված` «Ռուսաց լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարագրություն և այլն), այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաններից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում» նորմը պետք է հանել՝ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությանը հակասելու հիմքով. ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է: Հայեցակարգում նախատեսված նորմը բնորոշ է երկլեզու (բազմալեզու) կրթական համակարգին:

Դավիթ Մաթևոսյան

29.09.2017

որևէ օտար լեզու օտար այլ լեզուների հանդեպ, մանավանդ մայրենիի հանդեպ արտոնյալ դասավանդաան, արտոնյալ կարգավիճակի իրավունք ունենալ չի կարող։ քննարկելի է միայն մի բան՝ լեզվի միջազգային լինելու, տարածվածության աստիճանը և ըստ այդմ՝դասավանդման մակարդակը, խորությունը, գիտական ու գեղարվեստական գրականության տարածվածությունը։ այլ կերպ՝ պիտի լինի բոլոր օտար լեզուների դասավանդման ՄԻԱՅՆ ՄԵԿ հայեցակարգ։

Levon Yavrumyan

28.09.2017

ընթերցեք Ձեր եզրակացությունը . «ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Ամփոփելով շարադրվածը՝ կարելի է պնդել, որ իրավիճակի բարելավումը հնարավոր է դպրոցում լիարժեք լեզվակրթության խնդրի լուծման պարագայում` սովորողներին բազմազգ և բազմամշակութային, ժողովրդավարական հասարա­կության մեջ ապրելուն և գոր­ծունեություն ծավալելուն նախապատրաստելով» : Որտե՞ղ եք տեսել Հայաստանում Բազմազգ ու բազմամշակութային հասարակություն:

Узнать больше