Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերի վերաբերյալ

 

  1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված են էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման համար լիցենզիայի տրամադրման, գործողության ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման, ժամանակահատվածների ամրագրման և ճշգրտման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման ընթացակարգերը, իսկ 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշմամբ հաստատված է Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան։
Սույն թվականի մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում «էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-261-Ն օրենքը, որի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչև հիշյալ օրենքն ուժի մեջ մտնելը հանձնաժողովը, ի թիվս այլնի, իր ընդունած որոշումները համապատասխանեցնում է օրենքի պահանջներին։

 

 

  1. Կարգավորման նպատակը

 

Կարգը վերը նշված օրենքի պահանջներին համապատասխանեցման նպատակով մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» հանձնաժողովի որոշման նախագիծը։
Մասնավորապես, հիշյալ օրենքով ի թիվս այլնի հնարավորություն է տրվում վերականգնվող էներգիա օգտագործող կայաններին անկախ համապատասխան հզորությունների սահմանաչափի առկայության կամ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի կնքման հանգամանքից, էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից հրաժարվելու դեպքում, ստանալու էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա, իսկ բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիա արտադրող կայանների դեպքում՝ էլեկտրական էներգիայի վաճառքի իրավունք։ Օրենքով փոփոխվել են նաև ինքնավար էներգաարտադրողների վերաբերյալ իրավակարգավորումները։ Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին և բացառապես սեփական կարիքի համար էլեկտրական էներգիա արտադրող անձին իրավունք է տրվում նաև էլեկտրական էներգիան էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում արտադրելու և նույն կամ տարբեր կետերում սպառելու:
Նախագծով կանոնակարգվում են հիշյալ կայանների կողմից էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից հրաժարվելու կարգը, վերջիններիս լիցենզավորման, ինչպես նաև էլեկտրական էներգիայի վաճառքի իրավունքի տրման ընթացակարգային առանձնահատկությունները։ Անհարկի կրկնություններից խուսափելու նպատակով նախագծով նաև կարգից հանվում են օրենքների հետ կրկնվող որոշակի դրույթներ։
Նախագծով նախատեսվում է նաև հանել հողմային և կենսազանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրման ժամկետային սահմանափակումները, ինչով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաև հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման
մեթոդիկայում։

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

    Նախագծերի ընդունումն ուղղված է կարգի և մեթոդիկայի համապատասխանեցմանը «Էներգետիկայի մասին» օրենքին, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համապատասխան գործիքակազմով առավել արդյունավետ կարգավորման խթանմանը:

  • Обсуждалось

    24.03.2022 - 11.04.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3824

Принт