Добавить в избранное

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ  ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ  ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ

ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «ի վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության բնագավառում  իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2021 թվականի հունիսի 7-ի N02/12.21/18221-2021 հանձնարարականի և «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջով:

«Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի «ա» ենթակետի, 10.1 հոդվածի 3-րդ մասի 12-րդ ու 20-րդ կետերի, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման 1-ին Հավելվածի «VI. Բնակելի, հասարակական, արտադրական օբյեկտների և դրանց համալիրների ճարտարապետաշինարարական նախագծերի մշակումը, համաձայնեցումը և հաստատումը. Շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվությունը» բաժնի, մասնավորապես 119-րդ, 124-րդ և 125-րդ կետերի համաձայն, ՀՀ օրենսդրությամբ շինարարական (այդ թվում քանդման կամ ապամոնտաժման) աշխատանքներն իրականացվում են նախապես համաձայնեցված շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվության հիման վրա:

Սակայն, սահմանված կարգով ձեռքբերված շենքի/շինության քանդման կամ ապամոնտաժման թույլտվությամբ ամրագրված պահանջը չկատարելու համար ՀՀ օրենսդրությամբ վարչական պատասխանատվության միջոցները նախատեսվել են «կառուցապատման» և «շինարարական-մոնտաժային» աշխատանքների նկատմամբ՝ ընդհանրական ձևակերպումներով: Օրինակ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154 և 1541 հոդվածների ձևակերպումներում  բացակայում են «քանդում կամ ապամոնտաժում» եզրույթները, որոնք կառուցապատման աշխատանքների բաղադրիչ են: Նույն դիտարկումը վերաբերում է նաև «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքի 4-րդ հոդվածին, որտեղ  առկա է «քաղաքաշինական գործունեություն» ձևակերպումը, և հստակ չէ կարգավորումների շրջանակը  քանդման և/կամ ապամոնտաժման աշխատանքների մասով:

Նշված կարգավորումները ոչ բավարար ծավալով են ներկայացված նաև «Քաղաքաշինության մասին» օրենքում, մասնավորապես.

- «շենքերի ու շինությունների շինարարություն» ձևակերպմամբ ամբողջականացված և պարզեցված չէ, թե հատկապես կառուցապատման/ շինարարական աշխատանքների որ տեսակներն են ենթադրվում՝ օրինակ քանդման կամ ապամոնտաժման աշխատանքները և այլն:

      Արդյունքում՝ կառուցապատման/շինարարության և քանդման թույլտվությունների տարանջատված չլինելը, գոյություն ունեցող օրենսդրական ոչ միանշանակ կարգավորումները, հանգեցնում են քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների համար ձեռքբերված թույլտվությունների գործողության ժամկետների և դրանցով ամրագրված պարտավորությունների խախտման, ինչպես նաև առանց սահմանված կարգով ձեռքբերված քանդման թույլտվության՝ ապամոնտաժման/քանդման միջոցառումների ինքնակամ կատարման և որպես հետևանք  բազմաթիվ խնդրահարույց իրավիճակների: 

      Ուստի, տվյալ բացը լրացնելու և օրենսդրական այլ կարգավորումների հետ քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի բովանդակային ձևակերպումները համապատասխանեցնելու, առկա հակասությունները բացառելու համար նախագծով կատարվել են մի շարք լրացումներ և փոփոխություններ:

   

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

       Համապատասխան իրավակարգավորումների սահմանման նպատակով առաջարկվում է՝

       «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության բնագավառում  իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում», և  «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների  նախագծերով  կատարել բովանդակային փոփոխություններ և լրացումներ:

Միաժամանակ հարկ է նշել, որ  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության բնագավառում  իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում  փոփոխություններ չի առաջացնում:

 

2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

1. «Քաղաքաշինության մասին» օրենք

Հոդված 2. «Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է` շենքերի, շինությունների նախագծման և շինարարության, վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման բոլոր տեսակները. »:

 

2. ՀՀ կառավարության 2021 թվականի  ապրիլի 8-ի  «Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N531-Լ որոշում

Կետ 46. «Շենքերի և շինությունների փաստացի տեխնիկական վիճակի հետազննությունների իրականացման, անձնագրավորման և քանդման գործընթացների կանոնակարգում՝ բնակելի (բազմաբնակարան շենքերի, անհատական բնակելի տների), հասարակական (վարչական, առողջապահական, կրթական, մշակութային, մարզական, գյուղատնտեսական, գիտական, գիտակրթական նշանակության օբյեկտների և այլն) և արտադրական նշանակության օբյեկտների ընդգրկմամբ.»:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինության բնագավառում համապատասխան թույլտվությամբ նախատեսվող քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների չկատարման, կամ առանց քանդման թույլտվության քանդման/ապամոնտաժման աշխատանքների կատարման նկատմամբ (պատվիրատուների և կատարողների) պատասխանատվության միջոցների կիրառման ապահովումը, վարչական պատասխանատվության ենթարկելու իրավակարգավորման օրենսդրորեն ամրագրումը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ  ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ  ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ

 ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,  «Քաղաքաշինության բնագավառում  իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը տեղադրված են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում.

 

2. Հասարակության մասնակցությունը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու  մասին», «Քաղաքաշինության բնագավառում  իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ դեռ չեն ներկայացվել:

  • Обсуждалось

    23.03.2022 - 07.04.2022

  • Тип

    Закон

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3754

Принт