Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2302-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի իմաստով ծանուցման ենթակա գործունեության տեսակների համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին սահմանելու մասին» որոշումների նախագծեր
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2302-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ՀՕ-120-Ն ՕՐԵՆՔԻ ԻՄԱՍՏՈՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «6. ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 6-րդ կետով սահմանված է ինկասացիոն ծառայությունների մատուցումը՝ որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:
ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման կարգը, լիցենզիայի ձևը և ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատողների մասնագիտական որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը հաստատելու մասին» N 2302-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման կարգի 3-րդ կետի համաձայն՝ ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի «Անցումային դրույթներ» վերտառությամբ 24-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված լիազոր մարմիններ են համարվում մինչև նույն օրենքի ուժի մեջ մտնելը համապատասխան գործունեությունը լիցենզավորող մարմինները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի սահմանում լիազոր այլ մարմիններ:
Հարկ է նկատի ունենալ, որ ինկասացիոն ծառայությունների մատուցման՝ որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի համար լիցենզիա տրամադրելը, ինչպես նաև ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի իմաստով ծանուցման ենթակա գործունեության տեսակների համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի կարգավորման առարկա հանդիսացող «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով իմաստով ծանուցման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու վերաբերյալ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառելը ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում է ոչ պրոֆիլային գործառույթ:
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ Էկոնոմիկայի նախարարությունը մշակում և իրականացնում է տնտեսության ճյուղերի, այդ թվում` արդյունաբերության մրցունակության բարձրացման, գործարար միջավայրի բարելավման, արտաքին առևտրի խթանման, արտահանման շուկաների հասանելիության ապահովման և արտահանման զարգացման, ներդրումների խթանման, պետություն-մասնավոր գործընկերության զարգացման, ձեռնարկատիրության խթանման, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման, զբոսաշրջության, մտավոր սեփականության պահպանության, տարածքային տնտեսական զարգացման, մրցակցային պայմանների բարելավման, որակի ենթակառուցվածքների զարգացման, սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացման, բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական մթերքի վերամշակման, անասնաբուժության, բուսասանիտարիայի, պարենային անվտանգության, սննդամթերքի անվտանգության, գիտատեխնիկական ապահովման և խորհրդատվության, գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման, գյուղատնտեսական հողերի մշտադիտարկման, արդյունավետ օգտագործման, մելիորատիվ վիճակի բարելավման ու պահպանման և գյուղատնտեսությանը պետական աջակցության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» թիվ 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) 6.2-րդ կետի համաձայն՝ Կառավարությունն արմատապես բարեփոխելու է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակը՝ դրանք դարձնելով քաղաքացիակենտրոն և արդիական, առաջադեմ տեխնոլոգիական հիմքով՝ նպատակ ունենալով թեթևացնել պետության հետ հարաբերություններում քաղաքացիների և գործարար հատվածի անհարկի բեռն ու քաշքշուկը:
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ ինկասացիոն ծառայությունների մատուցման՝ որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի համար լիցենզիա տրամադրելը, ինչպես նաև ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի իմաստով ծանուցման ենթակա գործունեության տեսակների համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի կարգավորման առարկա հանդիսացող «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով իմաստով ծանուցման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու վերաբերյալ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառելն առավելապես առնչվում են «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի հավելվածի 15-րդ կետով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտներին, նպատակահարմար է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2302-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի իմաստով ծանուցման ենթակա գործունեության տեսակների համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է Ծրագրի 6.2-րդ կետի կարգավորմամբ, որի համաձայն՝ Կառավարությունն արմատապես բարեփոխելու է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակը՝ դրանք դարձնելով քաղաքացիակենտրոն և արդիական, առաջադեմ տեխնոլոգիական հիմքով՝ նպատակ ունենալով թեթևացնել պետության հետ հարաբերություններում քաղաքացիների և գործարար հատվածի անհարկի բեռն ու քաշքշուկը:
- Առաջարկվող կագավորման բնույթը.
Նախագծերով առաջարկվում է լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության միասնական իրականացումը, Ծրագրով Կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության նպատակները:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:
-
Обсуждалось
22.03.2022 - 06.04.2022
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Экономика, Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 4245
Принт