Добавить в избранное

Проект принят

«Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ

 

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2020 թվականի դեկտեմբերի 29-ին ընդունված «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթով սահմանվել է, որ կուսակցությունների պարտադիր աուդիտն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ բաց մրցույթով ընտրված աուդիտորական կազմակերպությունների կողմից։ Միաժամանակ, նույն փաթեթի շրջանակներում փոփոխություններ են կատարվել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում, որի 40.2 հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտն իրականացնող աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Ներկայումս սահմանված չէ կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի, գույքի, ինչպես նաև պարտավորությունների մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը:        

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հիմք ընդունելով վերոնշյալ դրույթների պահանջները՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել սահմանելու կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտն իրականացնող աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը: Վերոնշյալ կարգը սահմանվում է «Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի, մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմամբ (այսուհետ՝ Որոշում):

Որոշման բաղկացուցիչ մաս հանդիսացող հավելվածը սահմանում է աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով ձևավորվող մրցութային հանձնաժողովի կազմավորման կարգը և գործառույթները, մրցույթին մասնակցելու համար աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող նվազագույն պահանջները, մրցույթին մասնակցելու սահմանափակումները, մրցութային առաջարկների պատրաստման և ներկայացման կարգը և ժամկետները, մրցութային առաջարկների բացման, գնահատման կարգը և գնահատման մեթոդաբանությունը, աուդիտորական կազմակերպության վերջնական ընտրության կարգը, կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացման շրջանակները և աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգին ուղղված այլ կարգավորումներ:

  Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հանրային քննարկման են ներկայացվել ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցում նախատեսված են կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի, գույքի, ինչպես նաև պարտավորությունների մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգին վերաբերող մի շարք օրենսդրական փոփոխություններ:

Որոշումը բովանդակում է դրույթներ, որոնց ընդունման անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում է նաև վերոնշյալ օրենքների նախագծերի ընդունումից:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման պարագայում հնարավոր կդառնա օրենսդրական փոփոխությունների արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված գործառույթների պատշաճ իրականացումը, մասնավորապես՝ աուդիտորական կազմակերպությունների ընտրության գործընթացի, ինչպես նաև կուսակցությունների տարեկան հաշվետվությունների հնարավորինս օբյեկտիվ, անկախ և անաչառ ուսումնասիրության կազմակերպումը:

  • Обсуждалось

    22.03.2022 - 06.04.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Борьба с коррупцией

  • Министерство

    Комиссия по предотвращению коррупции

Общественное обсуждение

07.04.2022 10:00

Республика Армения, г. Ереван, 0009, Корюн 15

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5390

Принт

Предложения

ՀՀ Ֆինանսների նախարարություն

13.04.2022

Հավելվածի 86-րդ կետը առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Պայմանագիրը կնքվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման հիման վրա՝ սույն հավելվածի Ձև 6-ի օրինակով: Պայմանագիրը կնքվում է սույն կարգի համաձայն հրապարակային վիճակահանության արդյունքում ընտրված աուդիտորական կազմակերպության կամ 73-րդ կետի համաձայն վերջնական հաղթող ճանաչված աուդիտորական կազմակերպության հետ:»:

ՀՀ Ֆինանսների նախարարություն

13.04.2022

Հաշվի առնելով, որ Հավելվածի 49-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերի պահանջներն արդեն իսկ սահմանված են Հավելվածի 46-րդ կետի 2-րդ ենթակետում, առաջարկում ենք Հավելվածի 49-րդ կետերի 1-ին և 4-րդ ենթակետերը հանել:

ՀՀ Ֆինանսների նախարարություն

13.04.2022

Հաշվի առնելով, որ Հավելվածի 47-րդ կետն, ըստ էության, մանրամասնում է Հավելվածի 46-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը` առաջարկում ենք հանել Հավելվածի 47-րդ կետը, իսկ 46-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «2) սույն հավելվածի 28-րդ կետով նախատեսված՝ աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը, այդ թվում՝ ա) աուդիտորական ծառայությունների մատուցման՝ առնվազն 3 տարվա փորձը հավաստող՝ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի պատճենը՝ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար և (կամ) «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով հավատարամագրված մասնագիտացված կառույցին անդամակցությունը հավաստող փաստաթուղթ, բ) պատասխանատու աուդիտորի՝ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերը (աշխատանքային պայմանագրերի և նմանատիպ աշխատանքների կատարումը հավաստող այլ փաստաթղթերի պատճեններ), գ) աուդիտորական խմբում ներգրավված այլ աուդիտորներից առնվազն մեկի՝ աուդիտորական ծառայությունների մատուցման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերը (աշխատանքային պայմանագրերի և նմանատիպ աշխատանքների կատարումը հավաստող այլ փաստաթղթերի պատճեններ):»:

Узнать больше