«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը
-
0 - За
-
0 - Против
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2021 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաև իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին:
Մասնավորեցման ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները (օրենքների տեսքով) մշակվում են յուրաքանչյուր տարվա համար, որտեղ ներառվում է համապատասխան օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման և լուծարման գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը: Հաշվետվության բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի(17.12.1997թ.-ի ՀՕ-188) հոդված 12-ի) կետով:
-
Обсуждалось
22.03.2022 - 06.04.2022
-
Тип
Закон
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 4393
Принт