Добавить в избранное

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

I. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագիծը մշակվել է «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի  1-ին մասի «բ» կետով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 37.1-ին հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մարտի 2-ի N 218-Ա որոշման 1-ին կետով սահմանված կարգավորումները հստակեցնելու նպատակով։

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման վերանայման նպատակն է ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունները, ճարտարապետաշինարարական նախագծերը, շինարարության ավարտի ակտերը և շահագործման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կանոնակարգումը:  

II. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

1. Ըստ գործող իրավակարգավորումների տեղական ինքնակառավարման մարմինները մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունները, ճարտարապետաշինարարական նախագծերը, շինարարության ավարտի ակտերը և շահագործման թույլտվությունները Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե էին ներկայացնում, ինչպես էլեկտրոնային, այնպես էլ՝ ոչ էլեկտրոնային եղանակով: Ներկայումս նոր ձևով կարգավորման նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշումը համապատասխանեցնել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 37.1 հոդվածի 1-ին մասին և «Քաղաքաշինության մասին» օրենքին և N 1 հավելվածով նախատեսված քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե 2024 թվականի դեկտեմբերի 30-ից ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային համակարգի ինստիտուցիոնալ ցանցի միջոցով:

III. Կարգավորման նպատակը և բնույթը

Առաջարկվող ընթացակարգը նախատեսում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 30-ից քաղաքաշինական թույլտվությունների առցանց տրամադրման կարգը գործելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

IV. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

V. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշումը կհամապատասխանեցվի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 37.1 հոդվածի 1-ին մասին և «Քաղաքաշինության մասին» օրենքին:

VI. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի  19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ կլինի վերջինիս դրույթներին համապատասխանեցնել գործող e-permits համակարգը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի  19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1920-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 3-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշմամբ հաստատված՝ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով:

 

  • Обсуждалось

    21.03.2022 - 05.04.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3441

Принт