Добавить в избранное

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի, 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղական տուրքերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:       
2021 թվականի համար Աբովյան համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման  նախագիծը մշակվել է  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի,  «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ  հոդվածների հիման վրա։  
Աբովյան համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու համար հիմք են ընդունվում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով սահմանված դրույքաչափերը և Աբովյան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները: Թեև համայնքը բաժանված է մի քանի տարածագնահատման գոտիների, սակայն քաղաքաշինության և առևտրատնտեսական գործունեության առումով համաչափ է զարգացած, ուստի «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված գոտիավորում  սահմանվել է ըստ բնակավայրերի։
 Ավագանու կողմից սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը նախորդ տարիներին մեծամասամբ մնացել են անփոփոխ: 2022 թվականի համար նույնպես առաջարկվում է 2021 թվականի համար սահմանված առևտրի և ծառայությունների ոլորտի տեղական տուրքերի դրույքաչափերը թողնել անփոփոխ: Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, առաջարկվում է, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2022 թվականի համար Աբովյան քաղաքում  կիրառել 1.5 գործակից հետևյալ տուրքերի տեսակների համար՝       
1) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին»  օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար,      
2) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար։
2021 թվականի համար առաջարկվում է նախագծի հավելվածի 1-3 –րդ կետերում սահմանված տուրքերի դրույքաչափերի համար կիրառել 3.0 գործակից։ Շինարարության հետ կապված քաղաքաշինական փաստաթղթեր տրամադրելու գործառույթների կատարման վերջին տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ Աբովյան համայնքում տարեցտարի ավելանում է քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից շինարարություն իրականացնելու քանակը, իսկ համապատասխան տուրքերի դրույքաչափերը վերջին տասնամյակում չեն փոփոխվել: Դրան զուգահեռ ավելանում է ծառայությունների պահանջարկը և համապատասխանաբար՝ ավելանում է մասնագիտական հմտություններ պահանջող գործառույթների քանակը: Բացի այդ, մինչև շինարարության թույլտվություն տալը, համայնքի ղեկավարը  տրամադրում է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), որի համար տեղական տուրք կամ վճար սահմանված չէ: Քաղաքաշինության ոլորտի իրավական ակտերի պահանջների պահպանմամբ ժամանակին և որակյալ ծառայություններ մատուցելու համար պահանջվում է մշտապես ավելացնել և ներդնել ռեսուրսներ: Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ Աբովյան քաղաքը մոտ է Երևան քաղաքին, իսկ Երևան քաղաքում նշված տուրքերի դրույքաչափերի վրա կիրառվում է 7.0 գործակից։ Գյուղական բնակավայրերի համար նախորդ տարի սահմանված տեղական տուրքի դրույքաչափը մնացել է անփոփոխ։  Գյուղերում համարյա բոլոր դրույքաչափերի վրա կիրառվել է գործակիցներ։        
Ստորև ներկայացվում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով սահմանված դրույքաչափերը և Աբովյան համայնքում ավագանու կողմից սահմանելու համար նախատեսվող տեղական տուրքերի դրույքաչափերը, նշելով օրենքով սահմանված դրույքաչափը՝ ըստ բնակավայրերի և նրանց վրա կիրառված գործակիցները՝
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ  հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-րդ հոդվածում: Հետևաբար տեղական տուրքերը սահմանելու մասին ավագանու որոշման   նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը:        
Քանի որ, տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած  պարտադիր գանձույթ է, հետևաբար տեղական տուրքերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  կարգավորելու տեղական տուրքերի սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։ 


 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                  Է. ԲԱԲԱՅԱՆ

  • Обсуждалось

    18.03.2022 - 04.04.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

  • Министерство

    Котайкская область Муниципалитет Абовяна

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3939

Принт