ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1448-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«____»_______________2022թ. N_____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1448-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման կարգը և քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկը հաստատելու մասին» N 1448-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման նախաբանում «12-րդ հոդվածի 7-րդ կետին» բառերը փոխարինել «12-րդ հոդվածի 9-րդ մասին» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի՝
ա. 1-ին կետի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7․ Անկախ աերոդրոմի պատկանելությունից` քաղաքացիական օդանավերով միջազգային կանոնավոր առևտրային և (կամ) ներքին կանոնավոր առևտրային օդային փոխադրումներ կարող են իրականացվել, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝
1) աերոդրոմը հանդիսանում է կառավարվող և ապահովված է օդային երթևեկության (աերոնավիգացիոն) սպասարկման աերոդրոմային և աերոդրոմին մոտեցման կարգավարական ծառայություններով․
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 27-ի թիվ 68-Ն հրամանով սահմանված կարգով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից աերոդրոմին տրամադրվել է սերտիֆիկատ։»․
գ. ամբողջ տեքստում «գլխավոր վարչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Կոմիտե» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
դ. 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․
ե. 11-րդ կետի «, որոնց գործառույթներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 16-ի «Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 249 որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան» բառերը հանել.
զ. 12-րդ կետի 1-ին պարբերության «գլխավոր վարչության կողմից` համաձայն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի» բառերը փոխարինել «Կոմիտեի կողմից՝ համաձայն օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի» բառերով.
է. 12-րդ կետի «տեսչական ստուգումներ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «վերահսկողություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
ը. 12-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) պարբերական` իրականացվում են տարեկան առնվազն 1 անգամ՝ աերոդրոմի համապատասխանությունը քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին վերահսկելու նպատակով.».
թ. 12-րդ կետի «բ» ենթակետի «կամ պատահարների» բառերը հանել.
ժ. 12-րդ կետը լրացնել նոր «գ» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«գ) սեզոնային՝ ձմեռային ժամանակաշրջանին աերոդրոմի պատրաստականությունը վերահսկելու նպատակով։».
ժա. լրացնել նոր 12․1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«12.1. Եթե սույն կարգի 12-րդ կետով սահմանված վերահսկողությունների արդյունքում արձանագրվում են քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին և թռիչքների անվտանգությանն առնչվող անհամապատասխանություններ՝ Կոմիտեն իրավասու է դադարեցնել քաղաքացիական օդանավերի թռիչքները համատեղ օգտագործման և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմներում և դրանք թույլատրել շահագործողի կողմից անհամապատասխանությունները վերացնելուց հետո կատարված ուսումնասիրությունների դրական արդյունքների դեպքում՝ համաձայնություն տալու միջոցով։»․
ժբ. 18-րդ կետի 2-րդ պարբերությունը «Կառավարվող» բառից հետո լրացնել «աերոդրոմի» բառով.
ժգ. 19-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Համատեղ բազավորման քաղաքացիական աերոդրոմներում շահագործողը տրամադրում է համապատասխան տարածք՝ ռազմական օդանավերի թռիչքների կառավարման խմբի աշխատանքները կազմակերպելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում՝ կառավարման խմբին ապահովում է աշխատանքային կետով, որի պատշաճ շահագործման պատասխանատվությունը վերապավում է կառավարման խմբին։»․
ժդ. 20-րդ կետի 1-ին պարբերության «4-րդ կետի համաձայն հաստատվում է գլխավոր վարչության» բառերը փոխարինել «5-րդ մասի համաձայն հաստատվում է Կոմիտեի կողմից» բառերով․
ժե. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«21. Համատեղ օգտագործման և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմներում վթարափրկարարական և հակահրդեհային անվտանգության ապահովումն իրականացվում է՝ համաձայն օրենսդրության և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) թիվ 9137 (Դոկ․9137) ձեռնարկի մաս 1-ի։»:
3) որոշման N 2 հավելվածի «Արզնի» օդանավակայանի աերոդրոմ» բառերը հանել:
- 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
17.03.2022 - 02.04.2022
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 3050
Принт