Добавить в избранное

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) «կոմիտեի դեպարտամենտում պետական» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «կոմիտեում քաղաքացիական» բառերով և դրա հոլովաձևերով։

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասից հանել հանել ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» և» բառերը:   

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով.

«2.1) երեք ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ (այսուհետ նաև՝ քննչական կոմիտեի քննիչ), որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը (այսուհետ` քննչական կոմիտեի նախագահ).

2) 3-րդ մասում «2-րդ» բառերից հետո լրացնել « , 2.1-ին» բառերը.

3) 4-րդ մասում  «դատախազ և դատավոր» բառերը փոխարինել «դատախազ, դատավոր և քննիչ»  բառերով.

4) 7-րդ մասում «դատավոր կամ դատախազ» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ կամ քննիչ» բառերով.

5) 7-րդ մասի 1-ին կետում «2-րդ» բառերից հետո լրացնել « , 2.1-ին» բառերը:

 

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «գլխավոր դատախազի» բառերից հետո լրացնել «քննչական կոմիտեի նախագահի» բառերը, իսկ «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով.

2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.

«3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեում քաղաքացիական ծառայողների վերաբերյալ` միայն քննիչ և սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով։».

3) 5-րդ մասում « 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով» բառերը փոխարինել «4-րդ մասով» բառերով, իսկ «դատախազ կամ դատավոր» բառերը փոխարինել «դատախազ, քննիչ կամ դատավոր» բառերով.

4) 7-րդ մասում «գլխավոր դատախազը» բառերից հետո լրացնել «քննչական կոմիտեի նախագահը» բառերը.

5) 8-րդ մասում «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով:  

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում «հինգ» բառը փոխարինել «յոթ» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին (այսուհետ՝ քննչական կոմիտեի նախագահ)» բառերը փոխարինել «քննչական կոմիտեի նախագահին» բառերով:

 

 Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «դեպարտամենտում» բառերը:

 

 

Հոդված 8.  Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով:

 

Հոդված 9.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ.Խաչատուրյան

 

202   թ. _________

 

   Երևան

 

   ՀՕ-  -Ն

 

 

 

  • Обсуждалось

    17.03.2022 - 03.04.2022

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Следственный комитет РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4313

Принт