ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 14.09.2021թ. թիվ 80 որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի համաձայն՝ հաստատվեն են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազգային օրենսդրությամբ սահմանված են իրավական ակտեր, որոնք պարունակում են արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագրեր, անհրաժեշտություն է առաջանում իրականացնել համապատասխան փոփոխություններ այդ իրավական ակտերում: Բացի այդ, անհրաժեշտ է հստակեցնել որոշ դրույթներ և վերանայել փաստաթղթերի ցանկը:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 10-րդ կետի համաձայն դեղագործական արտադրանքը հավաստագրերով Հայաստանի Հանրապետություն ներմուծվում կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանվում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) համաձայն՝ ըստ հետևյալ ծածկագրերի՝ 2904-2909, 2912-2942000000, 3001-3004, 3006 30 0000, 3006 60, 2936, 3913 և հետևյալ դիրքերում ընդգրկված դեղերը՝ 2106909200, 2106909803, 2106909809, ինչպես նաև ըստ ապրանքների անվանումների:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկում նշված ծածկագրերի մի մասը փոփոխվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 14.09.2021թ. թիվ 80 որոշմամբ առաջարկվում է Կարգի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ:
Բացի այդ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի N 1197 որոշմամբ փոփոխվել է կարգի 11-րդ կետը, որի համաձայն նախորդ կետում նշված ԱՏԳ ԱԱ անվանացանկի ապրանքները ոչ դեղագործական նպատակներով ներմուծելու դեպքում այլևս ներմուծողը չի դիմում Լիազոր մարմին՝ տեղեկանք ստանալու նպատակով, այլ ինքն է հայտարարագրում, որ արտադրանքը ներմուծվում է ոչ դեղագործական նպատակներով, նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կարգի 31-րդ կետը:
Կարգի կիրարկման ընթացքում բացահայտվել է նաև, որ N 2 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետություն դեղերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի, դեղանյութերի և դեղաբուսական հումքի ներմուծման (համապատասխանության) կամ արտահանման հավաստագիր տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում ներառված որոշ փաստաթղթեր, մասնավորապես բարեգործական և մարդասիրական ծրագրերի շրջանակներում ներմուծվող դեղերի որակի հավաստագիրը, իսկ պատվաստանյութի դեպքում նաև բացթողման հավաստագիրը՝ տրված իրավասու մարմնի կողմից և ամփոփ արձանագրությունը՝ տրված արտադրող կազմակերպության կողմից արտակարգ իրավիճակներում կարող են բացակայել, ուստի առաջարկվում է կատարել համապատասխան լրացում Կարգում՝ հիմքեր ստեղծելով ներմուծումը չմերժելու համար:
3. Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի նպատակն է ապահովել ներմուծման հավաստագրման գործընթացի հստակությունը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումների և ազգային օրենսդրության ներդաշնակեցումը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության և ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Սույն նախագիծը չի բխում որևէ ռազմավարությունից կամ ծրագրից:
-
Обсуждалось
15.03.2022 - 30.03.2022
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 4111
Принт