«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 20-ի N 553 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - За
-
0 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի
N 806-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 20-ի N 553 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 64-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 71-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջների համաձայն զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողների անվճար առողջարանային բուժման տրամադրման հետ կապված հարաբերությունները սահմանելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 22.02.2018թ. N 168-Ա որոշմամբ հաստատված ցանկի 15-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները, նույն հոդվածի 5-րդ մասի և 72-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նաև զինծառայողներին հավասարեցված անձինք պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանում են ՀՀ կառավարության սահմանած կարգով: Նշված նորմերը գործել են նաև նախկին §Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին¦ ՀՀ օրենքում, որևէ էական փոփոխություն չեն կրել գործող օրենքում, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման կարգը սահմանող ՀՀ կառավարության 25.07.2013թ. N 806-Ն որոշման մեջ փոփոխել օրենքին կատարվող հղումները: Միաժամանակ, օրենքի 64-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել որոշումը լրացնել նաև բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողների անվճար առողջարանային բուժման տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորող դրույթներով՝ ուժը կորցրած ճանաչելով ՀՀ կառավարության 20.06.2001թ. N 553 որոշումը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն §Զինվորական ծառայություն անցնելու մասին¦ ՀՀ օրենքին կատարված հղումները փոխարինվում են §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքին կատարվող հղումներով, սահմանվում է բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողների անվճար առողջարանային բուժման կարգը, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվում զինծառայողների առողջարանային բուժման կազմակերպման կարգը հաստատող ՀՀ կառավարության 20.06.2001թ. N 553 որոշումը:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը 2022 թվականի և հետագա տարիների պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում, զինծառայողների անվճար առողջարանային բուժման կազմակերպման գործընթացն իրականացվելու յուրաքանչյուր տարվա առողջապահական նպատակային ծրագրերի համար նախատեսված հատկացումների շրջանակներում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 5-րդ կետի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների բարձրացման, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և առողջապահական ծրագրերին նոր թափ հաղորդելուն:
-
Обсуждалось
11.03.2022 - 27.03.2022
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 4577
Принт