В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Տրանսպորտային միջոցների պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածով, որի 10-րդ մասի 3-րդ ենթակետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժվում է, եթե տրանսպորտային միջոցը չի ներկայացվել ճանապարհային ոստիկանություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերի։
ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված 5-րդ հավելվածի կարգավորումների համաձայն՝ ՀՀ ներմուծված և պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների պետական գրանցումը կամ տրանսպորտային միջոցների միաժամանակյա պետական գրանցման և հաշվառման գործողությունը կատարելու համար պարտադիր է ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցը ներկայացնել ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանում, իսկ գործողությունները կատարելիս ի թիվս այլնի անհրաժեշտ է ներկայացնել նաև ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթը (մաքսային հատարարագիր)։
Նշված գործողության իմաստը կայանում է նրանում, որ ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանումը հնարավորություն ստանա նախքան տրանսպորտային միջոցի պետական գրանցումը կամ տրանսպորտային միջոցների միաժամանակյա պետական գրանցման և հաշվառման գործողությունը կատարելը ստուգի գրանցման և (կամ) հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցի իրական և փաստաթղթային տվյալների համապատասխանելիությունը, ինչպես նաև ներմուծված և գրանցման ենթակա տրանսպորտային միջոցի Որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքերի բացակայության հարցը։
Միաժամանակ, տրանսպորտային միջոցի ՀՀ ներմուծման արդյունքում իրական և փաստաթղթային տվյալների համապատասխանելիության ստուգման (զննության) գործընթացն իրականացվում է նաև ՀՀ մաքսային մարմինների կողմից։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 27.01.2022թ. թիվ 129-Ա որոշման և ՀՀ կառավարության 12.12.2019թ. թիվ 1830-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի 3.2.2-րդ միջոցառման կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:
- 3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով, որ մաքսային մարմինները նախքան մաքսային ձևակերպումն իրականացնում են տրանսպորտային միջոցի իրական և փաստաթղթային տվյալների համապատասխանելիության ստուգում, զննում և տվյալների հավաքագրում, իսկ հետագայում այդ նույն գործողությունները իրականացնում է ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանումը, առաջարկվում է նախագծով սահմանված կարգավորումներով բացառել պետական կառավարման տարբեր մարմինների կողմից միևնույն գործողության կրկնակի կատարումը: Մաքսային մարմինները ներմուծված տրանսպորտային միջոցի զննության արդյունքում ստուգման և հավաքագրման ենթակա տվյալները ՀՀ ոստիկանությանն կուղարկեն առցանց եղանկով, որի արդյունքում կպարզեցվի և կկրճատվի վարչարարությունը։
Տրանսպորտային միջոցի զննությամբ հավաքագրվող տվյալների ցանկը և զննության իրականացման պայմանները կսահմանվեն ՀՀ ոստիկանության պետի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի համատեղ ներքին (լոկալ) իրավական ակտով։
Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ վարչապետի 27.01.2022թ. թիվ 129-Ա որոշման և ՀՀ կառավարության 12.12.2019թ. թիվ 1830-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի 3.2.2-րդ միջոցառման պահանջները:
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի տրանսպորտային միջոցի պետական գրանցման և (կամ) հաշվառման գործողության վարչարարության պարզեցումը, ինչպես նաև այդ գործողությանը մասնակցող քաղաքացիների և վարչական մարմինների ռեսուրսների տնտեսումը։
-
Обсуждалось
11.03.2022 - 26.03.2022
-
Тип
Pешение
-
Область
Безопасность дорожного движения
-
Министерство
Полиция
Просмотры 4113
Принт