«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 205-Ն, 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1321-Ն և 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
______ 2022 թվականի N ___ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 205-Ն, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1321-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 160-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» թիվ 205-Ն որոշման՝
1) նախաբանում «մասը» բառից հետո լրացնել «և 2021 թվականի նոյեմբերի 21-ի «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-361-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը» բառերը,
2) 1-ին կետով հաստատված հավելվածի՝
ա. 5-րդ կետի առաջին պարբերությունում և 5.2-րդ կետում «ժառանգը՝ եկամտային հարկի գումարները ժառանգության զանգվածի մեջ ներառելու և այն ընդունելու դեպքում» բառերից հետո լրացնել «(մեկից ավելի ժառանգ ունենալու դեպքում՝ այն ժառանգը, որին բոլոր ժառանգների համաձայնությամբ կփոխանցվի եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքը)» բառերով,
բ. 5-րդ կետը՝
- 3-րդ ենթակետում «կամ գրավադրված գույքի նկատմամբ իրավունքի» բառերից հետո լրացնել «, կամ գույքի կառուցապատման իրավունքի» բառերը,
- 5-րդ ենթակետում «բնակարանի առուվաճառքի» բառերից հետո լրացնել «կամ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռք բերման» բառերը,
- լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ՝
«Բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռք բերման պայմանագրի հիման վրա բնակարան ձեռք բերելու դեպքում սույն կետով սահմանված հայտը ներկայացվում է 2023 թվականի հունվարի 1-ից:»,
գ. 5.1-ին կետում «տասնհինգ» բառից հետո լրացնել «, իսկ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռք բերման պայմանագրի հիման վրա բնակարան ձեռք բերելու դեպքում՝ երեսուն» բառերը, իսկ «սահմանված ժամկետում» բառերը փոխարինել «սահմանված համապատասխան ժամկետում» բառերով,
դ. 5.4-րդ կետում լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ՝
«Ընդ որում, մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ընկած հաշվետու եռամսյակների համար դիմում ներկայացնելու դեպքում վարկառուն տեղեկացնում է հիփոթեքային վարկը տրամադրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համապատասխան եռամսյակ(ներ)ի համար սույն կետում նշված տեղեկատվությունը ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով հարկային մարմնին տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ։»,
ե. 8-րդ կետի առաջին պարբերությունում «Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է» բառերից հետո լրացնել «և (կամ) վարկառուին դիմումը լրացնելու պահին տեղեկացվում է, որ դիմումը հնարավոր չէ հանձնել» բառերով,
զ. 11-րդ կետի՝
- 2-րդ ենթակետում «ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում)» բառերից հետո լրացնել «կամ անձը հաստատող փաստաթղթի համարը» բառերով,
- 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
- 4-րդ ենթակետից հանել «բանկի անվանումը և» բառերը,
է. 12-րդ կետից հանել «և վերադարձի մասին հարկային մարմնի կողմից ծանուցվում է վարկառուին» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» թիվ 1321-Ն որոշման՝
1) նախաբանում «մասը» բառից հետո լրացնել «և 2021 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-360-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերը,
2) 1-ին կետով սահմանված հավելվածի՝
ա. 2-րդ կետից, 5-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերից հանել «բնակելի թաղամասերում կամ համալիրներում» բառերը,
բ. 5-րդ կետի առաջին պարբերությունում և 5.2-րդ կետում «ժառանգը՝ եկամտային հարկի գումարները ժառանգության զանգվածի մեջ ներառելու և այն ընդունելու դեպքում» բառերից հետո լրացնել «(մեկից ավելի ժառանգ ունենալու դեպքում՝ այն ժառանգը, որին բոլոր ժառանգների համաձայնությամբ կփոխանցվի եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքը)» բառերով,
գ. 5-րդ կետը՝
- 3-րդ ենթակետում «կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի» բառերից հետո լրացնել «, կամ գույքի կառուցապատման իրավունքի» բառերը,
- 5-րդ ենթակետում «կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մասին» բառերից հետո լրացնել «կամ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռք բերման» բառերը, իսկ «կառուցվող անհատական բնակելի տուն գնելու իրավունքի մասին» բառերից հետո լրացնել «կամ անհատական բնակելի տան կառուցապատման իրավունքի ձեռք բերման» բառերը,
- լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ՝
«Բնակարանի կամ անհատական բնակելի տան կառուցապատման իրավունքի ձեռք բերման պայմանագրի հիման վրա բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքում սույն կետով սահմանված հայտը ներկայացվում է 2023 թվականի հունվարի 1-ից:»,
դ. 5.1-ին կետի`
- առաջին պարբերությունում «տասնհինգ» բառից հետո լրացնել «, իսկ բնակարանի կամ անհատական բնակելի տան կառուցապատման իրավունքի ձեռք բերման պայմանագրի հիման վրա բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքում՝ երեսուն» բառերը,
- 2-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ 2.1-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.1) 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի մասով կառուցված կամ կառուցվող անշարժ գույքը գտնվում է Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) այն գոտում, որում գտնվող գույքերի մասով հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված կարգով վերադարձման ենթակա չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ գույքի շինարարության թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշումն ընդունվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:»,
ե. 5.4-րդ կետում լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ՝
«Ընդ որում, մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ընկած հաշվետու եռամսյակների համար դիմում ներկայացնելու դեպքում վարկառուն տեղեկացնում է հիփոթեքային վարկը տրամադրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համապատասխան եռամսյակ(ներ)ի համար սույն կետում նշված տեղեկատվությունը ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով հարկային մարմնին տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ։»:
զ. 8-րդ կետի՝
- առաջին պարբերությունում «Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է» բառերից հետո լրացնել «և (կամ) վարկառուին դիմումը լրացնելու պահին տեղեկացվում է, որ դիմումը հնարավոր չէ հանձնել» բառերով,
- 4-րդ ենթակետում «1-ին և 2-րդ» թվերը փոխարինել «1-ին, 2-րդ և 2.1-ին» թվերով,
է. 11-րդ կետի՝
- 2-րդ ենթակետում «ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում)» բառերից հետո լրացնել «կամ անձը հաստատող փաստաթղթի համարը» բառերով,
- 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
- 4-րդ ենթակետից հանել «բանկի անվանումը և» բառերը,
ը. 12-րդ կետից հանել «և վերադարձի մասին հարկային մարմնի կողմից ծանուցվում է վարկառուին» բառերը:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի «Կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկություններ տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ 160-Ն որոշման՝
1) նախաբանում, 1-ին կետում, 2-րդ կետով հաստատված հավելվածի 1-ին և 5-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 7-րդ մասը» բառերից դրանց համապատասխան հոլովաձևերից առաջ լրացնել «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.2-րդ հոդվածի 6-րդ կետը և» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը,
2) 1-ին և 2-րդ կետերում, 2-րդ կետով հաստատված հավելվածի վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Կադաստրի կոմիտե» բառերով համապատասխան հոլովաձևերով,
3) 3-րդ ենթակետում «հասցեն» բառից հետո լրացնել «, Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության վերաբերյալ տեղեկատվությունը» բառերը,
4) 3-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ 4-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«4) կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի (անհատական բնակելի տան) շինարարության թույլտվությունների տրամադրման որոշումների ընդունման ամսաթիվը:»:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
-
Обсуждалось
07.03.2022 - 22.03.2022
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы, Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 4059
Принт