ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
Ո Ր Ո Շ Ու Մ
2022 թվականի N -Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասը` Կառավարությունը որոշում է.
1. Հաստատել առողջապահության պետական նպատակային ծրագրերի շրջանակներում շարունակական մասնագիտական զարգացման (այսուհետ՝ ՇՄԶ) առանձին տեսակների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրպետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
1) ռազմական դրություն հայտարարվելու դեպքում և արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում, անհրաժեշտությունից ելնելով, պետական նպատակային ծրագրերի շրջանակում կազմակերպել և իրականացնել ՇՄԶ դասընթացներ` տվյալ իրավիճակով պայմանավորված բուժաշխատողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները բարձրացնելու նպատակով.
2) պետական նպատակային ծրագրերի շրջանակում ՇՄԶ դասընթացներ իրականացնելու ավարտից հետո ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից վերաբաշխում կատարելու և գումար հատկացնելու մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
02.03.2022 - 17.03.2022
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 4467
Принт