Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները եվ դրանց հաշվառման կարգը սահմանելու մասին
-
4 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման |
|
1 |
Անհրաժեշտությունը |
|
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրարկման ապահովմամբ և փաստահենք ու արդյունավետ քաղաքականություն մշակելու համար՝ տվյալների բազայի ստեղծմամբ, որոնք կնպաստեն գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ կառավարմանը։ |
2 |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Հանրապետության բոլոր մարզերում առկա են գյուղատնտեսական հողերի չմշակման, ոչ նպատակային և անարդյունավետ օգտագործման հիմնախնդիրներ, իսկ մշակովի հողերի զգալի մասում նկատվում է մշակաբույսերի բերքատվության նվազում: Ըստ ՀՀ 2020 թվականի հողային հաշվեկշռի և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 444 հազար հեկտար վարելահողերից նպատակային չի օգտագործվել շուրջ 221339.3 հազար հեկտարը կամ 49.85 %-ը: Գյուղատնտեսական հողերի չմշակման պատճառները բազմազան են՝ ցածր եկամտաբերություն, շրջանառու միջոցների անբավարարություն, ոռոգման ջրի անհասանելիություն կամ անբավարար մատակարարում, գյուղատնտեսական արտադրանքի իրացման դժվարություն, հողօգտագործողի` սեփականատիրոջ բացակայություն, այլ աշխատանքով զբաղվածություն, աշխատուժի բացակայություն, հողի ցածր բերրիություն և այլն: Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում են դատական կարգով՝ գյուղատնտեսական նշանակության հողամասը երեք տարվա ընթացքում չօգտագործելու հիմքով (հողամասի յուրացման, մելիորատիվ շինարարության, տարերային աղետներից հետո վերականգնման և նման օգտագործումը բացառող այլ հանգամանքների վերացման համար անհրաժեշտ ժամկետի հաշվանցով), սակայն ներկայումս գործող ոչ մի իրավական ակտով սահմանված չեն գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը: Չօգտագործման չափանիշը մշակվել է գյուղատնտեսական նշանակության հողերից վարելահողերի և բազմամյա տնկարկների համար, հաջորդ տարիներին կմշակվեն նաև խոտհարքների և արոտավայրերի համար։ |
3 |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ ընդունված Կառավարության ծրագրում, մասնավորապես 2.4 կետում «Գյուղատնտեսություն» բաժնում նշված է՝ «Խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և արդյունավետ օգտագործումը, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ դնելու և հողերի խոշորացման գործընթացը»։ Հարկ է նշել, որ ընթացող գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի (ինտենսիվ այգիներ հիմնելու, կարկտապաշտպան ցանցեր, ոռոգման արդիական համակարգեր տեղադրելու համար գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներին տրամադրվող նպատակային վարկերի սուբսիդավորում, գյուղտեխնիկայի լիզինգ և այլն) իրականացումը նպաստում է գյուղատնտեսական հողերի մշակման արդյունավետության բարձրացմանը: |
4 |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծի ընդունման նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված գյուղատնտեսության բնագավառի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի բացահայտման և տվյալների բազայի ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հենքի ստեղծումն է: Նախագծի ընդունմամբ կապահովվի նաև իրավական հիմք՝ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ սեփականության իրավունքի հարկադիր դադարման ընթացակարգերի ապահովման համար: Միաժամանակ, հաշվի առնելով նախագծով իրականացվող գործընթացների ծավալները և իրավական հետևանքների կարևորությունը, ինչպես նաև՝ գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով նախագծով նախատեսվել է, որ այդ գործընթացները կկրեն փորձնական (պիլոտային) բնույթ՝ նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում, և այդ ժամկետի ընթացքում հավաքագրված՝ հողամասերի չօգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը հաշվի չի առնվի հողային օրենսգրքով նախատեսված՝ 3 տարվա ժամկետի հաշվարկի մեջ: Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ |
5 |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: |
6 |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունումն ու կիրառումը էական դրական ազդեցություն կունենա գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործմանն ուղղված քաղաքականության իրականացման, ներդրումային գործունեության խթանման, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ ներգրավման կամ անարդյունավետ օգտագործման հիմնախնդրի լուծման համար: |
-
Обсуждалось
02.03.2022 - 17.03.2022
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 4879
Принт