В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրականացման անհրաժեշտությունը և նպատակը
Իրավական ակտի ընդունումը բխում է պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման տրամադրման մասին պայմանագրի գործող օրինակելի ձևում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունից:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ֆինանսատնտեսական կոմիտեի 22.12.2021 թվականի դեկտեմբերի 22-ի նիստի թիվ ԿԱ/261-2021 արձանագրության 19.1 կետով հանձնարարվել է քննարկվել է պետական գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու պայմանագրերում վաղաժամկետ լուծման վերաբերյալ առանձին կետ նախատեսելու հարցը, ըստ որի տարածքը ժամանակավորապես տնօրինողին նախօրոք (պայմանագրի լուծումից 6 ամիս առաջ) կտեղեկացվի պայմանագրի միակողմանի լուծման ժամկետի և պայմանների մասին: Ի կատարումն նշված հանձնարարականի ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) ներկայացրել է իր դիրքորոշումը խնդրի լուծման վերաբերյալ: Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2022թ թվականի հունվարի 25-ի նիստի արձանագրության 3-րդ կետի 2-րդ ենթակետով հանձնարարվել է Կոմիտեի նախագահին ևս մեկ անգամ քննարկել պետական գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի վաղաժամկետ լուծման և դրա հիման վրա նաև գույքային իրավունքների դադարեցման իրավական հնարավորությունները։
Հանձնարարականի կատարումն պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ է համաձայն Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի` փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ, որով կհանձնարարվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ընդունելու ենթաօրենսդրական ակտ՝ հրաման, որտեղ կամրագրվի պահանջվող դրույթը, որով էլ կհաստատվի պայմանագրի նոր օրինակելի ձևը, քանի որ ներկայումս գործող ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի տիպային օրինակելի ձևը հաստատվել է ՀՀ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ N 205-Ն հրամանով, իսկ փոփոխության է ենթարկվել Որոշման 2-րդ կետի հիմքով, սակայն Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն` «այն նորմատիվ ենթաօրենսդրական ակտերը, որոնք ընդունած մարմինները 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության կամ համապատասխան մարմիններին կամ պաշտոնատար անձանց ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն սահմանող օրենքների ուժի մեջ մտնելուց հետո այլևս իրավասու չեն ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, շարունակում են գործել, սակայն արգելվում է դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարել»:
Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Որոշումն ընդունվել է 2011 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման N 1 հավելվածի 36-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով, իսկ «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2014 թվականին, որով սահմանված են պետական գույքի կառավարման ոլորտում ՀՀ կառավարության իրավասությունները։ Այս հանգամանքից ելնելով, ինչպես նաև ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում ամրագրված կարգավորումների համատեքստում բացակայող լիազորող նորմերի ամրագրման նպատակով լրացում կատարել գործող որոշման նախաբանում։
Նշված խնդիրների կարգավորման նպատակով Կոմիտեի կողմից մշակվել է վերոնշյալ նախագիծը, ինչպես նաև համապատասխան փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության անվանումներում։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման տրամադրման մասին պայմանագրի գործող օրինակելի ձևում կատարել փոփոխություն՝ որում նախատեսել դրույթ՝ պետական գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի վաղաժամկետ լուծման և դրա հիման վրա նաև գույքային իրավունքների դադարեցման իրավական հնարավորությունների մասին։
- Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կլուծվի պետական գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի վաղաժամկետ լուծման և դրա հիման վրա նաև գույքային իրավունքների դադարեցման իրավական հնարավորությունների հետ հարցերը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից, քանի որ իրավական ակտի ընդունումը պայմանավորված է նրանով, որ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին լիազորել ընդունելու իրավական ակտ պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման տրամադրման մասին պայմանագրի գործող օրինակելի ձևը հաստատելու մասին։
-
Обсуждалось
01.03.2022 - 18.03.2022
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 4000
Принт