«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի ԹԻՎ 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի ԹԻՎ 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 806-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակումը պայմանավորված է առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներով: Այսպես.
1․ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով թվարկված շահառուներն օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունքից։ Սակայն զինվորական ծառայության ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման կամ հիվանդության պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու և զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում վերը նշված հոդվածի հիման վրա զորացրված անձինք այլևս չեն օգտվում անվճար բժշկական օգնության կամ սպասարկման կազակերպման իրավունքից՝ մինչև անձի կենսագործունեության սահմանափակման աստիճանի որոշման նպատակով բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելը և սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող ճանաչվելը։ Կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշմամբ հաստատված «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգի» 9-րդ կետի համաձայն՝ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում բժշկասոցիալական փորձաքննության հնարավոր է ուղեգրել ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո, բացառությամբ Առողջապահության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հաստատած` վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների։ Արդյունքում լինում են դեպքեր, երբ զինծառայողը ծառայության ընթացքում ստացած վնասվածի կամ խեղման կամ հիվանդության պատճառով զինվորական ծառայության համար ճանաչվում է ոչ պիտանի և արձակվում է զինվորական ծառայությունից, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննության դիմելը ունենում է մասնագիտացված (այդ թվում նաև վերականգնողական) անհետաձգելի բժշկական օգնության կարիք։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ նախագծով առաջարկվում է կանոնակարգել զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձանց բժշկական օգնության կազմակերպումը, որոնց թիվը յուրաքանչուր տարի չի գերազանցում 50 անձը։
2․ Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում: Այդ շրջանակներում հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի ծառայությունների ֆինանսավորումն իրականացվում է սահմանափակված բյուջեի սկզբունքով, որի դեպքում փաստացի կատարված աշխատանքների դիմաց հատկացվող ֆինանսավորման գումարը չի կարող գերազանցել պատվիրատուի և կազմակերպության միջև կնքված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնության և սպասարկման իրականացման ու փոխհատուցման մասին պայմանագրով սահմանված տարեկան գումարը (պայմանագրային գումարները):
Հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի ծառայությունների պայմանագրային գումարները հաշվարկվում են Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ հաստատված մեթոդաբանության հիման վրա: Պայմանագրերին կից կնքված բյուջեներից ավել կատարողականները Առողջապահության նախարարության կողմից չեն ընդունվում և ֆինանսավորման ենթակա չեն: Իսկ իրականացվող վերաբաշխումների միջոցով պայմանագրային գումարի փոփոխություները որոշակի ժամանակ են պահանջում: միևնույն ժամանակ հեմոդիալիզը դասվում է այն բժշկական միջամտություններին, որոնք ունեն պարտադիր պարբերականություն, և դրա խախտումը կամ ընդհատումը կարող է խիստ բացասաբար անրադառնալ բուժառուի առողջական վիճակի վրա՝ ընդհուպ մահվան ելք։ Դրա հետ մեկտեղ, բուժառուն հեմոդիալիզի ծառայությունից կարող է օգտվել միայն նախորոշված կլինիկայում և նրա բնակության վայրի փոփոխությունը առաջ է բերում որոշակի դժվարություններ։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև զինծառայողների, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների, ինչպես նաև զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձանց բուժման սկզբից 3 ամսվա ընթացքում՝ մինչև բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրումը սոցիալական աջակցություն ցուցաբերմամբ:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում վնասվածք ստացած զինծառայողների, ինչպես նաև ոչ զորահավաքային զորակոչով ռազմական գործողություններին մասնակցած անձանց վերականգնողական բուժման համար սահմանվել է ծառայությունների ֆինանսավորման պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունք։ Սակայն վնասվածք ստացած և վերականգնողական բուժման կարիք ունեցող գործող զինծառայողները, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները, ինչպես նաև զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք (մինչև բժշկասոցիալական փորձաքննություն անցենլը) դուրս են մնացել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով սպասարկվող շահառուների ցանկից, ուստի նրանց վերականգնողական բժշկական օգնությունն իրականացվում և փոխհատուցվում է տարեկան պայմանագրային գումարով՝ հերթագրման եղանակով։
Հաշվի առնելով վերոնշյալը` անհրաժեշտություն է առաջացել վերանայել Հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի ծառայությունների փոխհատուցման սկզբունքները և ներդնել ֆինանսավորման պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքը, որի դեպքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից տվյալ ծրագրերի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց ֆինանսական փոխհատուցումը կիրականացվի փաստացի կատարված աշխատանքների ծավալին համապատասխան, սակայն ոչ ավել, քան տվյալ ծրագրի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված տարեկան գումարը:
Անհրաժեշտություն է առաջացել նաև վերանայել զինծառայողներին, հաշմանդաության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին, զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձանց բուժման սկզբից 3 ամսվա ընթացքում, մինչև բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրումը վերականգնողական ծառայությունների փոխհատուցման սկզբունքները, և այն ամբողջությամբ իրականացնել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի» «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է.
1) որոշման N 1 հավելվածը լրացնել նոր կետով, որը հնարավորություն կտա զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձանց, բուժման սկզբից 3 ամսվա ընթացքում, մինչև բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրումը դարձնել պետության կողմից երաշխավորված անվճար և աևտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շահառու,
2) որոշման N 2 հավելվածի 36․1-րդ կետը լրացվելու է «Հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացման ծառայություններ» բառով, ինչը հնարավորություն է տալու հեմոդիալիզի ծառայություններն իրականացնել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով։
Միաժամանակ, առաջարկվում է զինծառայողներին, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին, զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձանց, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում), զինծառայության ընթացքում ստացված խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձանց (բուժման սկզբից 3 ամսվա ընթացքում, մինչև բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրումը) համար վերականգնողական բուժօգնության փոխհատուցումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի» «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծը մշակվել է Առողջապահության նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լիարժեք ապահովել զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը։ Մյուս կողմից կբարձրանա պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային պայմաններում իրականացվող հեմոդիալիզի հասանելիությունը, կբացառվեն ծառայությունների մատուցման և չփոխհատուցվող դեպքերը:
Միաժամանակ ակնկալվում է զինծառայողներին, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին, զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձանց (բուժման սկզբից 3 ամսվա ընթացքում, մինչև բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրումը) վերականգնողական ծառայությունների փոխհատուցումն ամբողջությամբ իրականացնել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի» «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունմամբ 2022 թվականին «Հեմոդիալիզի և պերիտոնիալ դիալիզի անցկացման ծառայություններ» միջոցառման համար կպահանջվեն մոտ 250 մլն դրամի չափով լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Մնացած փոփոխությունների մասով լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
-
Обсуждалось
28.02.2022 - 15.03.2022
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 4695
Принт