Добавить в избранное
В стадии разработки
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2022-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
6 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հայաստանի Խուլերի Միավորում 02.03.2022 13:28:50 | Առաջարկում եմ հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձի՝ մեր պարագայում խուլերի առջև ծառացած խնդիրները կապված ժեստերի լեզվի թարգմանիչների պակասի հետ: | Ժեստերի լեզվի թարգմանիչների պակասի հետ կապված խնդիրները արձանագրվել են նախագծի N 1 հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետում և N 2 Հավելվածի 2-րդ բաժնում սահմանվել են համապատասխան միջոցառումներ։ | |
2 | Վահան Սարգսյան 08.03.2022 12:21:03 | Ընդունել առանձին կետ, որ անկախ ռիսկերից՝ մինչև 2027 թ. պետք է կատարվի համալիր ծրագրի գոնե 30 տոկոսը: Հիմնավորում՝ երբ լավ ծրագրերը, օրենքներն ու գաղափարներն ընդունվում են, բայց կյանքի չեն կոչվում կամ իրականացվում են կիսատ-պռատ, վարկաբեկվում են ծրագրերը, օրենքներն ու գաղափարները և առաջացնում արդարացի հակազդեցություն: Օրինակ՝ ներառական կրթությունը, երբ անպատրաստ դպրոցները, չկարողանալով ներառել հաշմանդամություն ունեցող երեխաներին, նրանց ընկալում են՝ որպես... անցանկալի բեռ: | Առաջարկը չի ընդունվել։ Համալիր ծրագրի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում իրականացվող ամենամյա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը ներառող փաստաթուղթ է, որով սահմնաված առաջնահերթությունները և միջոցառումները, իրականացվում են յուրաքանչյուր տարի սոցիալական ներառման տարեկան ծրագրի շրջանակներում։ Յուրաքանչյուր տարի տարեկան ծրագրերում նախատեսվում են ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող միջոցառումների ինչպես ֆինանսական գնահատականը, այնպես էլ արդյունքային ցուցանիշները։ | |
3 | <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 09.03.2022 23:36:23 | 1. Նախագծում պահպանված չէ համարակալման ճիշտ հաջորդականությունը, ինչը կարիք ունի վերանայման և համապատասխանեցման ‹‹Նորմատիվ իրավական ակտերի մասին›› ՀՀ օրենքի պահանջներին: | Առաջարկն ընդունվել է։ | |
4 | <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 09.03.2022 23:36:23 | 2. Համալիր ծրագրի առաջնահերթությունները չունեն համանման ձևակերպում, օրինակ 3-րդ կետով սահմանվում է կրթության իրավունքի մատչելիություն, մինչդեռ 4-րդ, 6-րդ կետերում՝ իրավունքներ: ՀՀ Սահմանադրությամբ և վավերացված միջազգային կոնվենցիաներով այդ իրավունքներն արդեն սահմանված են, ուստի առաջարկում ենք այդ իրավունքների ապահովումը դիտարկել որպես առաջնահերթություն: | Առաջարկն ընդունվել է։ | |
5 | <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 09.03.2022 23:36:23 | 3. Խնդիրները լայն են ձևակերպված, մասնավորապես 1-ին խնդիրն է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովումը՝ օրենսդրական դաշտի զարգացման և հաշմանդամություն ունեցող անձանց հավասարության պաշպանության և իրավական աջակցության միջոցով: Մինչդեռ իրավունքների ապահովումը կարող է լինել նպատակ, ոչ թե՝ խնդիր: Առաջարկում ենք վերաձևակերպել: | Առաջարկը չի ընդունվել։ | |
6 | <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 09.03.2022 23:36:23 | 4. Խնդիր 1-ի բ. կետով սահմանվում է հաշմանդամության հիմքով ուղղակի և անուղղակի խտրականության բացառումը, մինչդեռ խտրականության այլ տեսակներին անդրադարձ չկա, ինչն առաջարկում ենք հավելել Նախագծում: | Հետագա քննարկումների արդյունքում «ուղղակի և անուղղակի» բառերը հանվել են։ | |
7 | <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 09.03.2022 23:36:23 | 5. Խնդիր 1-ի բ. կետով շեշտադրվում է նախատեսվող գործողությունների համապատասխանությունը դատական պաշտպանության իրավական հիմքերի ստեղծմանը և կատարելագործմանը, մինչդեռ դա հնարավոր է միայն միջգերատեսչական համագործակցության միջոցով: Առաջարկում ենք այս մասին նույնպես հավելել: | Առաջարկն ընդունվել է, լրացվել է։ | |
8 | <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 09.03.2022 23:36:23 | 6. Առաջարկում ենք Խնդիր 1-ի Է. կետում նշել ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալների մշակման համակարգի ձևավորման կարևորության, այլ նաև իրավականորեն սահմանված երաշխիքներին դրանց համապատասխանության ապահովման մասին, ներառյալ` տվյալների պաշտպանության մասին օրենսդրությանը, որը կապահովի հաշմանդամություն ունեցող անձանց անձնական կյանքի գաղտնիությունը և հարգանքը դրա նկատմամբ, ինչը սահմանված է ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Կոնվենցիայի 31-րդ Հոդվածով: Առաջարկում ենք հավելել նաև այս առումով վարվող վիճակագրության տարածման, և հաշմանդամություն ունեցող անձանց և այլոց համար դրանց մատչելիության ապահովման անհրաժեշտության մասին: | Առաջարկն ընդունվել է մասնակի, խմբագրվել է։ | |
9 | <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 09.03.2022 23:36:23 | 7. Առաջարկում ենք խուսափել խնդիր 2-ի բ. կետում սահմանված հետևյալ ձևակերպումից՝ ‹‹անմատչելիության ամոթալի գործելակերպ››, քանի որ դա սույեկտիվ ընկալում է, որը չափելի չէ: | Առաջարկն ընդունվել է խմբագրվել է։ | |
10 | <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 09.03.2022 23:36:23 | 8. Խնդիր 2-ի զ. կետում նախադասությունները և դրանցում առկա բաժինները միմյանց չեն լրացնում: Առաջարկում ենք վերաձևակերպել: | Առաջարկն ընդունվել է, խմբագրվել է։ | |
11 | <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 09.03.2022 23:36:23 | 9. Առաջարկում ենք Խնդիր 5-ի լ. կետում շեշտադրել մասնակցային հետազոտությունների խթանման կարևորությունը: | Առաջարկը չի ընդունվել, մասնակցային հետազոտություն եզրույթը կարող է տարընթերցման տեղիք տալ։ | |
12 | <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 09.03.2022 23:36:23 | 10. Առաջարկում ենք Խնդիր 7-ի ե. կետում անդրադառնալ նաև անօթևան հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սոցիալական պաշտպանության կարիքներին: | Առաջարկը չի ընդունվել, սույն կետում նման դրույթ (ըստ հաշմանդամության տեսակների) ամրագրելը նպատակահարմար չէ, սակայն թիրախ խմբերը կդիտարկվեն գործողությունների իրականացման փուլում։ | |
13 | <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 09.03.2022 23:36:23 | 11. Առաջարկում ենք Խնդիր 7-ի ե. զ. կետերում հավելել նաև տարեցների մասին, քանի որ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Կոնվենցիայի 25-րդ, 28-րդ Հոդվածներում տարեցները նույնպես հատուկ պաշտպանության խմում են ներառված: | Առաջարկն ընդունվել է։ | |
14 | <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 09.03.2022 23:36:23 | 12. Առաջարկում ենք շեշտադրել ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց կազմակերպությունների ներգրավումը, այլ նաև համանման կազմակերպությունների ստեղծմանը և զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը: | Հասկանալի չէ, թե առաջարկը որ կետին է վերաբերում։ | |
15 | <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 09.03.2022 23:36:23 | 13. 7-րդ կետով Համալիր ծրագրի մշտադիտարկում և գնահատում իրականացնող մարմնում նախատեսվում է ներառել միայն հասարակական կազմակերպություններ և մարմիններ, մինչդեռ առաջարկում ենք հնարավորություն ստեղծել նաև անկախ փորձագետների ներգրավման համար: | Առաջարկն ընդունվել է, լրացվել է։ | |
16 | <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 09.03.2022 23:36:23 | 14. 7-րդ կետով սահմանվում է, որ աշխատանքային խումբն է մշակում մոնիթորինգի և գնաhատման աշխատանքային պլանը, որը ներառում է մշտադիտարկման և գնահատման ցուցիչները: Առաջարկում ենք ցուցիչների մշակման գործառույթը լիազորել այլ մարմնի: | Առաջարկը չի ընդունվել։ Տարբեր ոլորտներին առնչվող մոնիթորինգի և գնահատման ցուցիչներ մշակելու գործառույթը չի կարող իրականացվել մեկ մարմնի կողմից։ Իսկ աշխատանքային խումբը ենթադրվում է, որ կազմված կլինի տարբեր ոլորտների ներկայացուցիչներից։ | |
17 | <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 09.03.2022 23:36:23 | 15. 12-րդ կետով սահմանվում է, որ Զեկույցի վիճելի դրույթները դրվում են քվեարկության, սակայն սահմանված չէ քվեարկության կարգը, ինչն առաջարկում ենք հստակեցնել և կարգավորել: | Առաջարկը չի ընդունվել։ Համաձայն ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշման 13-րդ կետի՝ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի կողմից որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: |