Добавить в избранное
В стадии разработки
«ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
38 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 19:50:02 | Կարգի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Անձնական օգնականի ծառայությունն իրականացնելիս երաշխավորվում է հաշմանդամություն ունեցող անձի մասնակցությունը իր վերաբերյալ ցանկացած որոշման կայացմանը: Եթե հաշմանդամություն ունեցող անձը ունի օրինական ներկայացուցիչ, նրա որոշումները քննարկվում են օրինական ներկայացուցչի հետ։ Անձի կամքը եւ նախընտրությունները բացահայտելու անհնարինության դեպքում, ընտրությունը կատարում է անձի օրինական ներկայացուցիչը՝ հաշվի առնվելով անձի կամքի եւ նախընտրությունների լավագույն մեկնաբանությունը։ Հաշմանդամություն ունեցող երեխաների փոխարեն որոշումները կայացնում է նրանց օրինական ներկայացուցիչը։ Օրինական ներկայացուցիչը լսում եւ քննարկում է որոշումը երեխայի հետ եւ հաշմանդամություն ունեցող երեխայի կարծիքը հաշվի է առնում հիմք ընդունելով նրա տարիքը եւ հասունությունը։» | Առաջարկը չի ընդունվել։ Առաջարկի մի մասը կարգավորված է կարգի 7-րդ կետով, մի մասը նորմ պարունակող դրույթ չէ։ | |
2 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 19:50:28 | Կարգի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Անձնական օգնականը պարտավոր է պահմանել անձի եւ նրա հետ փոխկապակցված անձի անձնական եւ ընտանեկան կյանքին առնչվող տվյալների գաղտնիությունը։ Անձնական օգնականի ծառայությունն իրականացնելիս անձի եւ նրա հետ փոխկապակցված անձանց անձնական տվյալները ենթակա են պաշտպանության «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին համապատասխան: » | Առաջարկը չի ընդունվել։ Հղում է տրված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին, որը սպառիչ կարգավորում է անձնական տվյալներին առնչվող բոլոր հարաբերությունները։ | |
3 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 20:02:34 | Կարգի 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, ով ունի անձնական օգնականի ծառայություն տրամադրելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ` բացառությամբ սույն գլխով նախատեսված դեպքերի: 15 տարին լրացած անձը կարող է տրամադրել անձնական օգնականի ծառայություններ իր ծնողներին, քրոջը, եղբորը, տատին, պապին, եթե դա չի խաթարի նրա կրթություն ստանալու եւ հանգստի իրավունքները։ | Առաջարկը չի ընդունվել։ Այդ հանգամանքները կարող են հաշվի առնվել անձնական օգնականի ծառայություն տրամադրելու իրավունքը հավաստող վկայական տրամադրելու գործընթացում, որտեղ սահմանված կլինեն համապատասխան չափանիշներ։ | |
4 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 20:03:57 | Կարգի 13-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ցանկացած անձ, ով բավարարում է սույն Կարգի 12-րդ կետով, ինչպես նաև անկախ կյանքի կենտրոնների կողմից մասնագիտական եւ կարողությունների վերաբերյալ սահմանված լրացուցիչ պահանջներին, կարող է դիմել այդ կենտրոններին` անձնական օգնականի որակավորում ստանալու համար:» | Առաջարկը չի ընդունվել։ Նախագծում խմբագրվել են որակավորմանն առնչվող դրույթները։ հաշվի առնելով ԿԳՄՍՆ առաջարկներն այն հիմնավորմամբ, որ որակավորումը հիմնական կրթական ծրագրերով ուսումնառության ավարտին ամփոփիչ ատեստավորման արդյունքում մասնագիտական որակավորման բնութագրին անձի համապատասխանությունը հավաստող կարգավիճակ է։ | |
5 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 20:04:19 | Կարգի 14-րդ կետի երկրորդ ենթակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ով դատապարտվել է կամ մեղադրվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 18-րդ գլխով, 143-148-րդ հոդվածներով և 20-րդ գլխով նախատեսված հանցագործությունների համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, ինչպես նաեւ ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական հանցագործություն կարատելու համար» | Առաջարկը չի ընդունվել։ Նախագծով առաջարկվող կարգավորումները բավարար են: | |
6 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 20:06:16 | Կարգի 14-րդ կետի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «4) ում նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում սույն Կագրի 14-րդ կետի երկրորդ ենթակետով նախատեստված հանցագործությունների վերաբերյալ» | Առաջարկը չի ընդունվել, քանի որ դրույթների անհարկի կրկնություն է։ | |
7 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 20:06:33 | Կարգի 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Անձնական օգնականի ծառայությունը ներառում է. հաշմանդամություն ունեցող անձի խնամքը, և (կամ) աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները (այդ թվում՝ տեղաշարժվելու և հաղորդակցվելու) աջակցություն հաշմանդամություն ունեցող անձին կայացնել իր վերաբերյալ որոշումներ: | Առաջարկը չի ընդունվել։ | |
8 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 20:06:59 | Կարգի 18-րդ կետի երկրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ուղեկցում է հաշմանդամություն ունեցող անձին որևէ վայր այցելության ժամանակ (կրթական, մշակութային, սպորտային միջոցառումների, խմբակների մասնակցելու, աշխատանքի վայր այցելելու, պետական, համայնքային, դատական մարմիններ և այլն),» | Առաջարկը չի ընդունվել։ «և այլն» արտահայտությունը թվարկված մարմինների ցանկը սպառիչ չի դարձնում։ | |
9 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 20:07:41 | Կարգի 18-րդ կետով սահմանել, որ հաշմանդամություն ունեցող անձի անձնական օգնականը, ով տվյալ պահին ուղեկցում է հաշմնանդամություն ունեցող անձին ազատվում է կրթական, մշակութային, սպորտային, ժամանցային այլ վայրեր մուտքի վճարից։ Ըստ անհրաժեշտության համապատասխան լրացումներ կատարել իրավական այլ ակտերում։ | Առաջարկը չի ընդունվել։ | |
10 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 20:07:56 | Կարգի 19-րդ կետը հանել, քանի որ հարցը ենթակա չէ կարգավորման այս Կարգով։ | Առաջարկն ընդունվել է մասնակի։ Կետը խմբագրվել է։ | |
11 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 20:08:20 | Կարգի 20-րդ, 21-րդ, 22-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հաշմանդամություն ունեցող անձին (երեխային) անձնական օգնականի ծառայությունը տրամադրվում է ծառայությունների անհատական ծրագրով սահմանված լինելու դեպքում, որը ներառում է անձնական օգնականի հաշմանդամություն ունեցող անձի կարիքների մանրամասն շարադրանքը: Այն դեպքում, եթե ծառայությունների անհատական ծրագիրը ներառում է նշում որակավորված անձնական օգնականի անհարեժեշտության վերաբերյալ, ապա նրան տրամադրվում է որակավորված անձնական օգնական» | Առաջարկը չի ընդունվել։ Հետագա քննարկումների արդյունքում դրույթը խմբագրվել է այլ բովանդակությամբ։ | |
12 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 20:08:37 | Կարգի 25-րդ կետը հանել, քանի որ անձնական օգնականի ընտրության կարգը սահմանված է Կարգի 7-րդ կետով։ | Առաջարկն ընդունվել է։ | |
13 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 20:08:59 | Կարգի 31-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Պայմանագրի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է անկախ կյանքի կենտրոնների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից սահմանված կարգով: Անձնական օգնականի ծառայությունների տրամադրման որակի նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունները օրենքով չարգելված կարգով եւ միջոցներով։» | Առաջարկը չի ընդունվել։ Վերահսկողական ծառայությունների լիազորությունները սահմանվում են օրենքով։ | |
14 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 20:09:11 | Կարգի 33-րդ կետի առաջին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ներկայացնել անձնական օգնականի ծառայության տրամադրման համար անհրաժեշտ և հավաստի իրեն հայտնի տվյալներ,» | Առաջարկը չի ընդունվել։ | |
15 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 20:09:47 | Կարգի 33-րդ կետի հինգերոդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «պայմանագրով նախատեսված ժամկետում և սահմանված չափով վճարել անձնական օգնականի ծառայության համար:» | Հետագա քննարկումների արդյունքում կետը հանվել է, նախագծով սահմանվել է վճարման այլ մեխանիզմ։ | |
16 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 20:10:07 | Կարգի 34-րդ կետի առաջին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «բարեխղճորեն եւ ամբողջ ծավալով կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները,» | Առաջարկը չի ընդունվել։ | |
17 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 20:10:18 | Կարգի 34 -րդ կետի երկրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. « հարգանքով և հոգատարությամբ վերաբերվել հաշմանդամություն ունեցող անձին, նրա գույքին և նրա կայացրած որոշումներին,» | Առաջարկը չի ընդունվել։ | |
18 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 20:10:33 | Կարգի 34-րդ հոդվածի երրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «անձնական օգնականի ծառայության մեջ ներառվող գործողությունները և դրանց կատարման նախընտրելի ձևերը կատարել սույն Կարգի 8-րդ կետով սահմանված կարգով։» | Առաջարկը չի ընդունվել։ 34-րդ հոդվածի երրորդ ենթակետով թվարկվում են անձնական օգնականի պարտավորությունները, այլ ոչ թե ծառայություն տրամադրելու կարգը։ | |
19 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 20:22:15 | Կարգի 34-րդ կետի տասնմեկերորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «այլ անձանց անձնական օգնականի դերը համատեղությամբ ստանձնելու ցանկության դեպքում ստանալ հաշմանդամություն ունեցող անձի համաձայնությունը, եթե Պայմանագրով նախատեսված է այդ համաձայնություն ստանալու պարտադիրության պայմանի վերաբերյալ նշում:» | Այլ առաջարկի հիման վրա կետը հանվել է։ | |
20 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 20:22:24 | Պայմանագրի 3.1. կետում, նշել, թե արդյոք վճարը ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը եւ այլ վճարները։ | Հետագա քննարկումների արդյունքում կետը հանվել է, նախագծում սահմանվել է վճարման այլ մեխանիզմ։ | |
21 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 20:22:43 | Պայմանագրի 3.2.կետը շարադրել հետեւյալ խմագրությամբ «Վճարումը կատարվում է մինչև սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների ամբողջ ծավալի մատուցումը՝ կատարման ամսվան հաջորդող ամսի 15-ը՝ կողմերի միջև համաձայնեցված կարգով: Ծառայությունների մատուցման ծավալի ամբողջականությունը կազմում է սույն պայմանագրով նախատեսված ամսական կտրվածքով ծառայությունների մատուցումը՝ ըստ անհրաժեշտության։» | Հետագա քննարկումների արդյունքում կետը հանվել է, նախագծում սահմանվել է վճարման այլ մեխանիզմ։ |