Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Ռուզաննա Նալբանդյան 24.02.2022 10:00:07 Կարգի 8-րդ կետը նախատեսում է նաև ուսուցչի պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր ազատում՝ վերապատրաստմանը մասնակցելու նպատակով։Ինչպե՞ս վարվեն հեռավոր, սահմանամերձ և բարձրլեռնային, ինչպես նաև այն դպրոցները,որտեղ վերապատրաստվող ուսուցիչը միակն է և փոխարինող մասնագետ չկա։ Կլինեն վերապատրաստող կազմակերպություններ, որոնք գործընթացը կիրականացնեն արձակուրդների ժամանակահատվածում. կազմակերպություններին, ինչպես նաև ուսուցիչներին գործելու ճկուն հնարավորություն է ընձեռնված:
2 Ռուզաննա Նալբանդյան 24.02.2022 10:40:07 1 դպրոցում աշխատող ուսուցչի համար հարցի լուծման տարբերակ կարող է լինել, եթե վերապատրաստող կազմակերպությունները դասընթացները կազմակերպեն ուսումնական գործընթացի համեմատաբար պասիվ ժամանակահատվածում /դասապրոցեսի ավարտից հետո, աշնանային,ձմեռային,գարնանային արձակուրդների, ինչպես նաև ամառային արձակուրդների,բայց ոչ ուսուցչի արձակուրդի, ընթացքում։ Խնդիր կարող է լինել նաև մի քանի դպրոցում կամ դպրոցում և պետական հիմնարկում համատեղությամբ աշխատող ուսուցիչների վերապատրաստումը։ Կարգի նոր փոփոխություններով՝ կազմակերպությունը կազմում է վերապատրաստումներն իրականացնելու իր ժամանակացույցը: Քանի որ ուսուցիչն ինքնուրույն է ընտրում վերապատրաստող կազմակերպությանը, ուստի կարող է իր համար ավելի նպատակահարմար ժամանակահատվածում մասնակցել վերապատրաստումներին:
3 Արամ Սողոմոնյան 09.03.2022 00:01:43 Առաջարկվում է «Վերապատրաստման դասընթացին մասնակցած, վերապատրաստման չափորոշչով և ծրագրով սահմանված չափով կրեդիտներ հավաքած ուսուցչին վերապատրաստման դասընթացի ավարտից հետո կազմակերպության կողմից տրվում է վերապատրաստման դասընթացի մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ վկայական՝ համաձայն Ձև 1-ի:» կետում նշել խելամիտ հստակ ժամկետ (օրինակ՝ վերապատրաստման ավարտից 20 օրվա ընթացքում), որի ընթացքում կտրվեն վկայականները (ավելի քիչ ժամկետները հղի են բազմաթիվ անհարմարություններով): Հաշվի առվելով, որ նման խնդիր չի առաջացել, ուստի ժամկետ սահմանելու անհրաժեշտություն չկա:
4 Արամ Սողոմոնյան 09.03.2022 00:01:43 Առաջարկվում է հանել վերապատրաստող կազմակերպության կողմից յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, իր պաշտոնական կայքում կամ Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (https://lib.armedu.am/) մասնակիցների՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանված ավարտական հետազոտական աշխատանքների տեղադրման մասին պահանջը, որովհետև հաջորդիվ դա ստեղծելու է արտագրությունների հաջորդական մեծ շղթա և դրա դեմն առնել ուղղակի անհնար կլինի: Եթե ցանկություն կա դրանք վերահսկել, թող ստեղծվի նոր հարթակ՝ սահմանափակ հասանելիությամբ, և այդտեղ բեռնվեն բոլոր աշխատանքները: Էլեկտրոնային տարբերակով ներբեռնման նպատակը աշխատանքի համակարգված իրականացումն է, ինչպես նաև աշխատանքները շահառուների համար որպես ուսումնական նյութ օգտագործելը: Արտագրող մասնագետի համար ցանկացած նյութ հասանելի է՝ լինի պաշարների շտեմարանում, թե այլ հարթակում:
5 Արամ Սողոմոնյան 09.03.2022 00:01:43 Ավարտական աշխատանքների ներկայացման պարագայում, կարծում ենք, որ դարձյալ պարարտ հող է ստեղծվում վճարովի աշխատանքներ գրելու համար, ուստի ցանկալի է ավարտական աշխատանքը փոխարինել ավարտական համահավաք թեստային աշխատանքով, որը կներառի ատեստավորման բոլոր բաղադրիչները՝ որոշակի համամասնությամբ: Ընդունվել է ի գիտություն: