В стадии разработки
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ ՀՕ-300-Ն օրենքի (այսուհետ՝ ՀՕ-300-Ն օրենք) ընդունմամբ 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում ներդրվեց տուգանային միավորների համակարգը, սակայն դրան զուգահետ ՀՕ-300-Ն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվեց, որ ՀՕ-300-Ն օրենքով տուգանային միավորների կիրառումը մինչև 2020 թվականի սեպտեմբերի մեկն իրականացվելու է բացառապես «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով քննության ենթակա գործերով։
Բացի այդ, կապված պարեկային ծառայության ներդրմամբ, ՀՕ-300-Ն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել էր նաև, որ ՀՕ-300-Ն օրենքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.5-րդ, 126-րդ, 264-րդ և 315-րդ հոդվածների նոր կարգավորումները ևս ուժի մեջ էին մտնելու 2020 թվականի սեպտեմբերի մեկն։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունվարի 20-ի թիվ ՀՕ-27-Ն օրենքի (այսուհետ՝ ՀՕ-27-Ն օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով ՀՕ-300-Ն օրենքի 42-րդ հոդվածով սահմանված ժամկետն ըստ էության երկարաձվել է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, ինչը պատճառաբանվել էր այն հնգամանքով, որ Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից արձանագրվող իրավախախտումների վերաբերյալ գործերով տուգանային միավորների կիրառումն ուղղակիորեն կապված է պարեկային ավտոմոբիլներում էլեկտրոնային եղանակով արձանագրություններ կազմելու և որոշումներ կայացնելու տեխնիկական միջոցների առկայության հետ, որոնք իրենց հերթին պետք է ապահովված լինեն խախտումների հաշվառման շտեմարանի հետ առցանց կապով, իսկ այդ գործընթացը նախատեսվում է վերջնական ավարտին հասցնել Պարեկային ծառայության ամբողջական ներդրման հանգամանքով, որը ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 638‑Լ որոշմամբ հաստատված ծրագրի 5-րդ կետի համաձայն նախատեսվում է ավարտել մինչև 2022 թվականի 1-ին կիսամյակի ավարտը։
Ներկայումս պարեկային ծառայության ներդրման և տեխնիկական ու ծրագրային համակարգերով համալրման գործընթացը չի ավարտվել, իսկ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 5.4-րդ կետով նախատեսվում է գործընթացն ավարտել մինչև 2023 թվականի ավարտը։
Հետևաբար, ՀՀ իրավական անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև պարեկային արտաքին ծառայություն իրականացնող ծառայողների կողմից օբյեկտիվ իրականության մեջ տուգանային միավորներ կիրառելու իրական հնարավորությունն ապահովելու համար անհրաժեշտություն է ծագել տուգանային միավորները միայն «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով քննության ենթակա գործերով կիրառելու, ինչպես նաև ճանապարհապարեկային ծառայողների կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.5-րդ, 126-րդ, 264-րդ և 315-րդ հոդվածների վարչական վարույթներին վերաբերող ՀՕ-27-Ն օրենքի 10‑րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված ժամկետները երկարաձգել մինչև 01.01.2024 թվականը՝ այսինքն պարեկային ծառայության ամբողջական ներդրումը, հետևաբար՝ պարեկային ավտոմոբիլներում էլեկտրոնային եղանակով արձանագրություններ կազմելու և որոշումներ կայացնելու տեխնիկական միջոցներով և խախտումների հաշվառման շտեմարանի հետ առցանց կապով ապահովելը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 5‑րդ մասի համաձայն՝ սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված և ուժի մեջ մտած փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտում փոփոխությունների կամ լրացումների մասով փոփոխություն կամ լրացում չի կատարվում, իսկ սույն դեպքում առաջարկվող փոփոխությունը չի հանդիսանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում ՝ ՀՕ-27-Ն օրենքով փոփոխվող կամ լրացվող դրույթներում կատարվող փոփոխություն, առաջարկվում է ՀՕ-27-Ն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում «մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի հունվարի 1-ը» բառերով։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է խուսափել ՀՀ իրավական անվտանգության խաթարումից և ապահովել իրավական որոշակիությունը։
-
Обсуждалось
19.02.2022 - 06.03.2022
-
Тип
Закон
-
Область
Безопасность дорожного движения
-
Министерство
Полиция
Просмотры 4934
Принт