«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
1 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 909-Լ որոշման հավելվածի «Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման» ժամանակացույցի 1.1.1-ին կետի, որով նախատեսված է մշակել առաջարկություններ՝ ուղղված ՀՀ աշխատանքային օրենսգրքում «հարկադիր աշխատանք» եզրույթի սահմանմանը և սահմանված նորմի կիրարկման մեխանիզմների ձևավորմանը։ ՀՀ աշխատանքային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) վերոնշյալ նախագծով նախատեսվող լրացման արդյունքում անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացումներ կատարել նաև ՀՀ գործող, ինչպես նաև 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքերում և «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում։
Ներկայում Սահմանադրության 57-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված է պարտադիր կամ հարկադիր աշխատանքի արգելքը, ինչպես նաև միաժամանակ սահմանված են աշխատանքի այն տեսակները, որոնք չեն համարվում պարտադիր կամ հարկադիր:
Օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված են աշխատանքային օրենսդրության սկզբունքները, որի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից է ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը:
Թեև Օրենսգրքում սահմանված է վերը նշված սկզբունքը, սակայն առկա չէ «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթի սահմանումը։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Օրենսգրքում սահմանել «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը, ինչպես նաև այդպիսի աշխատանք չհամարվող աշխատանքների շրջանակը՝ հաշվի առնելով Սահմանադրության 57-րդ հոդվածի 5-րդ մասի, «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԱՄԿ) N 29 հիմնարար կոնվենցիայի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջները։
Վերոգրյալն էապես կարևորվում է «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» ԱՄԿ N 29 կոնվենցիայի պահանջներին Օրենսգրքի համապատասխանության ապահովման տեսանկյունից:
Օրենսգրքում վերը նշված լրացման արդյունքում անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացումներ կատարել նաև ՀՀ գործող, ինչպես նաև 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքերում և «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում։
Հարկ է նկատել, որ «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» ԱՄԿ N 29 կոնվենցիայով սահմանված է, որ հարկադիր կամ պարտադիր աշխատանքներում անօրինական ներգրավելը պետք է քրեորեն պատժելի լինի, և կոնվենցիան վավերացնող յուրաքանչյուր անդամ պարտավոր է երաշխավորել օրենքով նախատեսված պատժամիջոցների իրական համապատասխանությունը և խստիվ կիրառումը (հոդված 25)։
Ինչպես ՀՀ գործող, այնպես էլ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքերում արդեն իսկ հարկադիր աշխատանքը համարվում է մարդու շահագործում և քրեորեն պատժելի հանցանք։
Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսվում է համապատասխանեցնել պարտադիր կամ հարկադիր աշխատանքների եզրույթը՝ միասնականության ապահովման տեսանկյունից:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ` «Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնում նախատեսվել է, որ արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման նպատակով պարզեցվելու և բարելավվելու են աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները՝ համապատասխանեցվելով նաև ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին։
Ըստ այդմ, «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» ԱՄԿ N 29 հիմնարար կոնվենցիայի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի կարգավորումների համաձայն «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Օրենսգրքում սահմանել «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը։
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերի փաթեթը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում Սահմանադրությանը, ԱՄԿ թիվ 29 կոնվենցիայի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջներին համապատասխան՝ Օրենսգրքում կսահմանվի «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը, այդպիսի աշխատանք չհամարվող աշխատանքների շրջանակը, ՀՀ գործող և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքերում, ինչպես նաև «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում կհամապատասխանեցվեն պարտադիր կամ հարկադիր աշխատանքների եզրույթը՝ միասնականության ապահովման տեսանկյունից: Վերոգրյալի արդյունքում կբարելավվի նաև պարտադիր կամ հարկադիր աշխատանքի դեպքերի բացահայտման, զոհերի նույնացման գործընթացը։
6. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չեն:
-
Обсуждалось
15.02.2022 - 03.03.2022
-
Тип
Закон
-
Область
Работа и занятость
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 4057
Принт