«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2022 թվականի N ____ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման N 1 հավելվածի՝
1) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետ․
«4.1․ Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչված, ինչպես նաև 75 տարին լրացած կենսաթոշակառուի կենսաթոշակը Ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու և կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը կարող է ներկայացնել նաև այլ անձ՝ ներկայացնելով նաև իր անձը հաստատող փաստաթուղթը:»․
2) 6-րդ կետի՝
ա․ 1-ին ենթակետը «կենսաթոշակառուի» բառից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 4.1-ին կետում նշված դեպքում՝ նաև այլ անձի» բառերով,
բ. 2-րդ ենթակետը «անձը» բառից առաջ լրացնել «կենսաթոշակառուի, իսկ սույն կարգի 4.1-ին կետում նշված դեպքում՝ նաև այլ անձի» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
-
Обсуждалось
10.02.2022 - 28.02.2022
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 4273
Принт