««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական ոչ առեվտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Վերոհիշյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագծերի փաթեթ) անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով.
- ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի նիստի N 38 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարությանը հավանություն տալու մասին» որոշման հավելված 2-ի «Օրենսդրական շրջանակ» ոլորտի 1.1-ին միջոցառմամբ նախատեսված պահանջի կատարման անհրաժեշտությամբ:
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները և լրացումները, ուղղված են ապահովելու անհրաժեշտ իրավական հիմքեր ծրագրային բյուջետավորման ամբողջական ներդրման համար: Մասնավորապես, փոփոխություններն ուղղված են ֆորմալ առումով ծրագրային դասակարգումը, որպես բյուջետային հատկացումների հիմնական դասակարգում սահմանելուն, ինչպես նաև ծրագրային բյուջետավորման կիրառության առանձնահատկությունները բյուջետային գործընթացի բոլոր փուլերում (բյուջեի պլանավորում, կատարում, հաշվետվողականություն), այդ գործընթացում ներգրավված հիմնական կողմերը, դրանց իրավասությունների և պարտականությունների շրջանակները, ինչպես նաև ծրագրային բյուջետավորմանն առնչվող հիմնական որոշումները և հիմնական տեղեկատվական հոսքերը սահմանելուն: Փոփոխություններն ուղղված են նաև ծրագրային բյուջետավորման ամբողջական անցման պարագայում բյուջետային փաստաթղթերում բյուջետային տեղեկատվության ներկայացման կառուցվածքը և դրա մանրամասնեցման մակարդակը, ինչպես նաև հարկաբյուջետային հիմնական կանոնները ծրագրային բյուջետավորման ենթատեքստում (վերաբաշխումներ և այլն) սահմանելուն:
- Գանձապետական համակարգում իրականացվող բարեփոխումներով, միասնական գանձապետական հաշվում ՊՈԱԿ-ների ֆինանսական հոսքերի մոբիլիզացման անհրաժեշտության և իրավական դաշտում 50 տոկոսից ավել պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմաս ունեցող ընկերությունների և վերջիններս կողմից հիմնադրված իրավաբանական անձանց, ինչպես նաև պետության և համայնքների կողմից հիմնադրած հիմնադրամների և վերջիններս կողմից հիմնադրված իրավաբանական անձանց ֆինանսական հոսքերի միասնական գանձապետական հաշվում շրջանառելու համար հնարավորություն ստեղծելու նպատակահարմարությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները`
ՀՀ կառավարությունը սկսած 2004 թվականից քայլեր է ձեռնարկել ծրագրային բյուջետավորման տարրերի աստիճանական արմատավորման ուղղությամբ: ՀՀ կառավարությունը աշխատանքների այս ուղղությունն ամրագրվել է որպես առաջնահերթություն և արդյունքում տարեցտարի ընդլայնվում են ինչպես ծրագրային բյուջետավորման տարրերի ներդրման շրջանակները, այնպես էլ` այդ գործընթացում բյուջետային ծրագրեր իրականացնող պետական մարմինների ընդգրկվածությունը: Մասնավորապես, վերափոխվել է ծրագրերի կառուցվածը, կրճատվել է դրանց քանակը, սկսվել է ծրագրերի անձնագրերի մշակման գործընթացը, իրականացվել են բյուջետային գործընթացում ընդգրկված ծառայողների շարունակական վերապատրաստումներ, քայլեր են ձեռնարկվել պետական բյուջեների նախագծերը ավանդական ձևաչափին զուգահեռ նաև ծրագրային բյուջետավորման պահանջներին համապատասխանող ձևաչափով մշակելու ուղղությամբ (վերջիններս մի շարք տարիներ փորձնական կարգով ներառվել են Ազգային Ժողով ներկայացվող պետական բյուջեի նախագծի մաս կազմող ՀՀ կառավարության ուղերձում և կիրառություն են գտել Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ):
Ծրագրային բյուջետավորման բարեփոխումների արդեն իսկ ձեռք բերված արդյունքները զարգացնելու և բարեփոխումները շարունակելու համար օրենսդրական հիմքեր ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2013 թվականի ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում կատարվեցին լրացումներ, որոնցով ծրագրային բյուջետավորման համակարգը օրենքի ուժով դարձավ բյուջետային գործընթացի բաղկացուցիչ և անբաժանելի մաս: Վերը նշված օրենսդրական փոփոխություններին համապատասխան ՀՀ կառավարության կողմից 2014 - 2017 թվականների պետական բյուջեների նախագծերը ավանդական ձևաչափին զուգահեռ մշակվել են նաև ծրագրային բյուջետավորման պահանջներին համապատասխանող ձևաչափով, որը ներառվել է Ազգային Ժողով ներկայացված 2014 - 2017 թվականների պետական բյուջեների նախագծերի մաս կազմող ՀՀ կառավարության ուղերձում, իսկ տվյալ տարիների պետական բյուջեների մասին օրենքներով սահմանված ծախսերը ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթուղթերը հաստատվել են ՀՀ կառավարության կողմից: Ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ մինչ օրս իրականացված մեծածավալ նախապատրաստական աշխատանքների արդյունքում այս ոլորտում արդեն իսկ ձեռքբերված նվաճումները պահպանելու և դրանց նոր ընթացք տալու համար անհրաժեշտ է ապահովել ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման համար համապատասխան իրավական հիմքեր:
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվելիք փոփոխություններով և լրացումներով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջանում կատարել համապատասխան լրացումներ նաև «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածում:
Միաժամանակ հարկ է նշել, որ գանձապետական համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքում կատարվել են գանձապետարանի գործառույթների օպտիմալացում և վերակազմակերպում: Իրականացվել են նաև կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես լուծարվել են տեղական գանձապետական բաժինները և անհրաժեշտություն է առաջացել այդ փոփոխությունները արտացոլել իրավական դաշտում:
Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին ամրագրված բոլոր բյուջետային միջոցները հաշվեգրվում են գանձապետական միասնական հաշվով: «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությանը համաձայն ՊՈԱԿ-ների միջոցները կշրջանառվեն գանձապետական միասնական հաշվով, նրանց նկատմամբ կկիրառվեն պետական և համայնքերի բյուջեների կատարման համար ներկայումս գործող նախնական հսկողության համակարգը, ինչն էլ կհանգեցնի ֆինանսական գործառնությունների կատարման ընթացքում դրանց համար սահմանված ընթացակարգերից շեղումների ռիսկերի նվազեցմանը` ապահովելով նրանց գործունեության թափանցիկության ավելի բարձր աստիճան: Միաժամանակ, նշված փոփոխության արդյունքում իրավական դաշտում հնարավորություն կստեղծվի ինչպես նաև պետության կողմից հիմնադրած հիմնադրամների և 50 տոկոսից ավել պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմաս ունեցող ունեցող ընկերություների բոլոր միջոցները շրջանառել գանձապետական միասնական հաշվով: Նշված նպատակին կծառայեն փաթեթի կազմում ներկայացված ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը՝ Նախագծերի փաթեթը չի նախատեսում բյուջետավորման բնագավառում կառավարության կողմից արդեն իսկ իրականացվող բյուջետային բարեփոխումների քաղաքականության սկզբունքային փոփոխություններ, այլ հնարավորություն է ընձեռում է այդ քաղաքականությունը խորացված իրավական հիմքերի վրա կառուցելու համար:
- Կարգավորման նպատակը և բնույթը` Նախագծերի փաթեթի նպատակն է ՀՀ պետական ֆինանսների կառավարման բնագավառում իրականացվող բարեփոխումների համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովումը:
- Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները` ներկայացված Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը` Նախագծերի փաթեթի ընդումամբ կստեղծվի անհրաժեշտ իրավական հենք հանրապետությունում սկսած 2019 թվականից լիարժեք ծրագրային բյուջետավորմանն անցնելու, դրանով իսկ ՀՀ կառավարության իրավասության շրջանակներում ՀՀ Սահմանադրության դրույթների իրագործման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելով պետական ծախսերի առաջնահերթությունների սահմանման և պետական ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման` այդ միջոցների հասցեագրվածության, նպատակայնության, հրապարակայնության, հաշվետվողականության բարելավման շնորհիվ: Հիմքեր կստեղծվեն ՊՈԱԿ-ների կանխիկ ֆինանսական հոսքերի կառավարման արդյունավետության և միջոցների օգտագործման թափանցիկության բարձրացման համար: Դրա հետ մեկտեղ, իրավական առումով հնարավորություն կստեղծվի անհրաժեշտության դեպքում 50 տոկոսից ավել պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմաս ունեցող ունեցող ընկերությունների և վերջիններս կողմից հիմնադրված իրավաբանական անձանց, ինչպես նաև պետության և համայնքների կողմից հիմնադրած հիմնադրամների և վերջիններս կողմից հիմնադրված իրավաբանական անձանց ֆինանսական հոսքերի միասնական գանձապետական հաշվում շրջանառելու համար:
-
Обсуждалось
31.08.2017 - 26.09.2017
-
Тип
Закон
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 9780
Принт