Добавить в избранное

<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

      ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  ՈՒ  Մ

 

--------- 2022 թվականի N - Ն

 

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

      Ղեկավարվելով <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասի>>¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժա­կան հավաքներ` երկու ամիս ժամկետով` 2022 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը:
  2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղա-քացիների`

      1) ռազմական ունակությունների կատարելագործման,

      2) մասնագիտական վերապատրաստման,

      3) մասնագիտական պատրաստման,

      4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:

  1. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 724 քաղաքացու, որոնցից 566–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:  
  2. Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

      1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 72 պահեստազորային, որոնցից` 18 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 18 - 24-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 25-ից մայիսի 4-ը ներառյալ, 18 պահես­տազորային` 2022 թվականի մայիսի 15 - 24-ը ներառյալ, 27 պահեստազո­րային` 2022 թվականի մայիսի 17 - 26-ը ներառյալ,

      2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 469 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 10 - 19-ը ներառյալ,

      3) հետախուզական մասնագիտություններով մինչև 32 պահեստազորային, որոնցից` 26 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 18 - 27-ը ներառյալ, 6 պահեստա­զորային` 2022 թվականի ապրիլի 19 - 28-ը ներառյալ,

      4) ինժեներական մասնագիտություններով մինչև 31 պահեստազորային` 2022 թվա­կանի մայիսի 30-ից հունիսի 8-ը ներառյալ,

      5) տեխնիկական մասնագիտություններով մինչև 73 պահեստազորային, որոնցից` 42 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 10 - 16-ը ներառյալ, 31 պահեստազո­րային` 2022 թվականի հունիսի 6 - 15-ը ներառյալ,    

      6) թիկունքային մասնագիտություններով մինչև 47 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 15 - 24-ը ներառյալ:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                      Երևան

  • Обсуждалось

    09.02.2022 - 24.02.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10171

Принт

Предложения

Tigran Zakaryan

18.02.2022

Կարծում եմ անիմաստ եք ամեն անգամ նման նախագիծ շրջանառում, երբ բոլոր զինկոմիսարիատ կանչված քաղաքացիներին ներկայացվում է եռամսյա հավաքին մասնակցելու մասին ծանուցում, որը ըստ էության 90 օր անընդմեջ մասնակցության պարտավորություն է պարունակում: Դա ներառում է մեկ այլ որոշման նախագծով: https://www.e-draft.am/projects/4007/about

Узнать больше