Добавить в избранное

В стадии разработки

ՀՀ կառավարության «Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

<<———>>——— 2022 թվականի  N ———— - Ն

 

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ   է. 

  1. Սահմանելավտոտրանսպորտային միջոցների շուկային ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության

<<——>>————2022թվականի
N —————-Ն որոշման 

 

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. 1. Սույն պահանջները սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող ընդհանուր պահանջները:
  3. 2. Սույն պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների շուկաների գործունեություն իրականացնողների վրա:
  4. 3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) ավտոտրանսպորտային միջոցների շուկա՝ ավտոտրանսպորտային միջոցների առուվաճառքի իրականացման վայր.

2) կառավարիչ՝  ավտոտրանսպորտային միջոցների շուկաների գործունեություն կազմակերպող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր։

 

II․ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ  ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4․ Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի ընդհանուր տարածքի մակերեսը պետք է լինի առնվազն 50000 քառ. մետր, այդ թվում՝ փակ տարածքներինը՝ առնվազն 1000 քառ. մետր:

5․ Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքը պետք է հստակ սահմանազատված լինի ցանկապատով և լինի ամբողջովին ասֆալտապատված։

6․ Ավտոտրանսպորտային միջոցների շուկաները պետք է ապահովված լինեն իրենց հատկացված հողատարածքի սահմաններում գործող ավտոկանգառով, որի մակերեսը չպետք է պակաս լինի, քան ավտոտրանսպորտային միջոցների շուկայի մակերեսի 10 տոկոսը։

7․ Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի մուտքերը պետք է կառուցվեն այնպես, որ չառաջացնեն խցանումներ:

  1. Եթե դեպի ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածք մուտքը և ելքը նախատեսվում է իրականացնել միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներից, ապա պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2005 թվականի N 2404-Ն որոշման պահանջների կատարումը։

9․ Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքը պետք է ունենա համապատասխան գետնանշումներ, տեղեկատվական ցուցանակներ և կահավորանք՝ տրանսպորտային միջոցների կայանումն ապահովելու և անվտանգ տեղաշարժը կարգավորելու համար։

10․ Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքում պետք է առկա լինեն   սանիտարական հանգույցներ և հասարակական զուգարաններ:

11․ Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքի վերահսկման նպատակով տարածքը կահավորում են հեռակառավարվող տեսախցիկներով՝ տեսագրելու հնարավորությամբ։

 

II․ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ  ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12․ Կազմակերպիչը ավտոտրանսպորտային միջոցների առուվաճառքը տեղում կազմակերպելու նպատակով ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքում  ապահովում է փաստաթղթերի ձևակերպման և վճարումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ։

13․ Սույն պահանջների 12-րդ կետում սահմանված պայմանների ապահովման նպատակով ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքում պետք է տեղադրված լինեն վճարահաշվարկային hամակարգեր։

14․ Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքում կազմակերպիչը պետք է նախատեսի տարածքներ՝

1) ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական խմբի համար՝ տրանսպորտային միջոցների պետական հաշվառման գործընթացը իրականացնելու նպատակով․

2) տրանսպորտային միջոցների համարանիշեր պատրաստող կազմակերպության համար․

3) տրանսպորտային միջոցների ներմուծման և արտահանման գործընթացը կազմակերպող պետական և ոչ պետական մարմինների համար՝ անհրաժեշտ ձևակերպումները տեղում իրականացնելու նպատակով․

4)  սննդի կետերի, ավտոպահեստամասերի վաճառքի և տեխնիկական սպասարկման կետերի համար․

5)  ըստ անհրաժեշտության տրանսպորտային միջոցների առուվաճառքի գործընթացին առնչվող այլ գործունեություն իրականացնողների համար։

15․ Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքում պետք է տեղակայված լինի կառավարչի վարչական ապարատի շենքը։

16․ Ավտոտրանսպորտային միջոցների շուկան ավտոտրանսպորտային միջոցների մուտք գործելու և տարածքից դուրս գալու համար պետք է ունենա մատչելի և անվտանգ ուղիներ։

17․ Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կահավորման և գետնանշման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին համապատասխան` կազմակերպչի կողմից, իր միջոցների հաշվին:

  1. Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի ծառայություններից օգտվողների համար ներկայացվող տեղեկատվության վերաբերյալ ցուցանակները պետք է տեղադրվեն մատչելի և տեսանելի վայրերում:

 

  • Обсуждалось

    09.02.2022 - 01.03.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3434

Принт