Добавить в избранное
В стадии разработки
«ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԿԵՏԻՆ ԵՎ ԾԽԱՕԴԱՏԱՐ ՈՒՂԻՆԵՐԻՆ` ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 784–Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈԻԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի 634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ 5․1-ին հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետի, 37-րդ հոդվածի և 38.1-ին հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հաստատել «Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի միացումները սահմանազատման կետին և ծխաօդատար ուղիներին` շահագործման մեջ գտնվող և նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում. անվտանգության պահանջներ» կանոնները` համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի միացումները սահմանազատման կետին և ծխաօդատար ուղիներին` շահագործման մեջ գտնվող և նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում. անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 784-Ն որոշումը և չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 634-Ն որոշման 1-ին կետի 17-րդ ենթակետը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
08.02.2022 - 24.02.2022
-
Тип
Pешение
-
Область
Безопасность, Энергетика и природные ресурсы
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 3601
Принт