«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
«__» ________ 2022 թվականի N ___-Ն
«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 11-ի N322-Լ որոշման հավելվածի 1․4 կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից հսկողական և վերահսկողական գործառույթների միասնական աշխատակարգը՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ Կառավարության «__» ________ 2022թ․
N ___-Ն որոշման
«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
- Սույն աշխատակարգը սահմանում է պետական սահմանի անցման կետերում «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից հսկողական և վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում պետական մարմինների փոխգործակցության իրականացման կարգը:
- Պետական սահմանի անցման կետերում «Հայաստանի Հանրապետության համար «մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելը հաստատելու մասին» Հանրապետության Հանրապետության վարչապետի «__»_______ ___-Լ որոշմամբ հաստատված «մեկ կանգառ» էտալոնային մոդելին (այսուհետ՝ Էտալոնային մոդել) համապատասխան ներգրավված պետական մարմիններն իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում են համապատասխան հսկողության իրականացման ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, ինչպես նաև սույն աշխատակարգով, իսկ սույն աշխատակարգով չկարգավորվող մասով պետական մարմինների միջև կնքվող՝ համատեղ հրամաններով:
- Էտալոնային մոդելին համապատասխան, տրանսպորտային հսկողության իրականացման նպատակով տրանսպորտի ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմնի կողմից սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանը և Պետական եկամուտների կոմիտեին են տրամադրվում տրանսպորտային հսկողության իրականացման ժամանակ կիրառվող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև համապատասխան օրենդրական կարգավորումները և կազմակերպվում է տրանսպորտային հսկողության իրականացման առանձնահատկությունների մասով ուսումնական դասընթաց:
- Սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված տեղեկատվությունը տրանսպորտի ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմնի կողմից տրամադրվում է նաև համապատասխան իրավական ակտերի մեջ փոփոխությունների իրականացման դեպքում՝ մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը, ինչպես նաև կազմակերպվում են յուրաքանչյուր փոփոխության լուսաբանման և ուսուցման մասով դասընթացներ:
- Էտալոնային մոդելին համապատասխան, անձնագրային հսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Ոստիկանության կողմից սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանը և Պետական եկամուտների կոմիտեին են տրամադրվում անձնագրային հսկողության իրականացման ժամանակ կիրառվող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև համապատասխան օրենդրական կարգավորումները և կազմակերպվում է անձնագրային հսկողության իրականացման առանձնահատկությունների մասով ուսումնական դասընթաց:
- Սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրվում է նաև համապատասխան իրավական ակտերի մեջ փոփոխությունների իրականացման դեպքում՝ մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը, ինչպես նաև կազմակերպվում են յուրաքանչյուր փոփոխության լուսաբանման և ուսուցման մասով դասընթացներ:
- Էտալոնային մոդելին համապատասխան, ճանապարհային օրենսդրության խախտումների նկատմամբ հսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Ոստիկանության կողմից սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանը և Պետական եկամուտների կոմիտեին են տրամադրվում անձանց կողմից ճանապարհային օրենսդրության խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը և տեղեկատվության փոփոխության դեպքում նաև՝ ամենօրյա պարբերականությամբ, մինչև համապատասխան էլեկտրոնային համակարգին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի հասանելիության ապահովումը:
- Էտալոնային մոդելին համապատասխան, բուսասանիտարական, սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական հսկողության իրականացման նպատակով նշված ոլորտներում քաղաքականություն իրականացնող մարմնի կողմից սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանը և Պետական եկամուտների կոմիտեին են տրամադրվում բուսասանիտարական, սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական հսկողությունների իրականացման ժամանակ կիրառվող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև համապատասխան օրենդրական կարգավորումները և կազմակերպվում է այդպիսի հսկողությունների իրականացման առանձնահատկությունների մասով ուսումնական դասընթաց:
- Սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված տեղեկատվությունը համապատասխան ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմնի կողմից տրամադրվում է նաև համապատասխան իրավական ակտերի մեջ փոփոխությունների իրականացման դեպքում՝ մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը, ինչպես նաև կազմակերպվում են յուրաքանչյուր փոփոխության լուսաբանման և ուսուցման մասով դասընթացներ:
- Էտալոնային մոդելին համապատասխան, պետական եկամուտների կոմիտեի կողմից բուսասանիտարական, սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական հսկողության իրականացման նպատակով օգտագործվում է նշված ոլորտներում լիազոր պետական մարմինների կողմից կիրառվող ռիսկերի կառավարման համակարգը, որին հասանելիություն են ստանում նաև Հայաստանի Հանապետության Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան հսկողություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման աշխատակիցները:
- Սույն հավելվածի 10-րդ կետին համապատասխան ռիսկերի կառավարման համակարգում ներդրվող ռիսկերի պրոֆիլների մշակումը իրականացվում է լիազոր մարմնի կողմից՝ ներգրավվելով պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները։ Ռիսկի պրոֆիլները փոփոխվում են օպերատիվ՝ ըստ ծագած անհրաժեշտության՝ լիազոր մարմնի նախաձեռնությամբ, կամ մաքսային մարմնի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա և հաստատվում են լիազոր պետական մարմնի կողմից։ Ռիսկի պրոֆիլները հաստատվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրվում են համապատասխան էլեկտրոնային համակարգ և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին տրամադրվում է հասանելիություն։ Էլեկտրոնային համակարգում մուտքագրման ոչ ենթակա տեղային (ոչ ֆորմալ) ռիսկերի սահմանման պարագայում լիազոր մարմնի կողմից ապահովվում է նաև դրանց հասանելիությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համար։
- Էտալոնային մոդելին համապատասխան, ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցների և մաքսային հայտարարագրման ոչ ենթակա անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ հսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի կողմից սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանն են տրամադրվում համապատասխան իրականացման ժամանակ կիրառվող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև համապատասխան օրենդրական կարգավորումները և կազմակերպվում է այդպիսի հսկողության իրականացման առանձնահատկությունների մասով ուսումնական դասընթաց:
- Սույն հավելվածի 12-րդ կետով սահմանված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվում է նաև համապատասխան իրավական ակտերի մեջ փոփոխությունների իրականացման դեպքում՝ մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը, ինչպես նաև կազմակերպվում են յուրաքանչյուր փոփոխության լուսաբանման և ուսուցման մասով դասընթացներ:
- Հայաստանի Հանրապետությասն Ազգային անվտանգության ծառայությունը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի հետ, Էտալոնային մոդելին համապատասխան՝ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցների, տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ ակնհայտ առևտրային չափաքանակների և առանց մաքսատուրքի և հարկերի վճարման՝ տեղափողվող անձնական օգտագործման ապրանքների չափաքանակների նկատմամբ հսկողության շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները՝
- ֆիզիկական անձանց մարդատար տրանսպորտային միջոցների տեսազննում, զննում, և համապատասխան փաստաթղթերի կազմում
- հայտարարագրման ենթակա տրանսպորտային միջոցի տեղափոխման դեպքում համապատասխան տեղեկատվության տրամադրում մաքսային մարմիններին էլեկտրոնային համակարգ մուտքագրելու միջոցով, որի հիման վրա մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից լրացվում է հայտարարագրի էլեկտրոնային ձևատեսքը և տրամադրվում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության պաշտոնատար անձին, վերջինիս կողմից այն ֆիզիկական անձին տրամադրման նպատակով։ Ֆիզիկական անձը ստորագրում է տրամադրված հայտարարագրերի բոլոր օրինակները և վերադարձնում է՝ կատարելով համապատասխան վճարումները և մեկ օրինակը պահելով իր մոտ։
- ակնհայտ առևտրային քանակության ապրանքների տեղափոխման դեպքում օրենսդրությամբ սահմանված համապատասխան ծանուցման տրամադրում ֆիզիկական անձին.
- առանց մաքսատուրքի և հարկերի վճարման տեղափոխվող ապրանքների օրենսդրությամբ սահմանված բնաիրային չափերի գերազանցման դեպքում կամ որպես անձնական օգտագործման չդասված ապրանքների տեղափոխման դեպքում ֆիզիկական անձի ուղղորդում պետական սահմանի անցման կետի՝ մաքսային մարմնի տեղակայման վայր:
- Սույն հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հայտարարագրի լրացման գործողությունները կարող են կատարվել ֆիզիկական անձի կողմից կամ մաքսային ներկայացուցչի կողմից՝ ֆիզիկական անձի ցանկությամբ: Ֆիզիկական անձի կողմից հայտարարագրի լրացման կամարտահայտության դրսևորման դեպքում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտագնգության ծառայությունը ապահովում է այդ հնարավորությունը՝ տրամադրելով տրանսպորտային թղթային ձևը կամ էլեկտրոնային հայտարարագրի ներկայացման հնարավորություն կամ տրանսպորտային (առևտրային) փաստաթղթերը ընդունում է որպես հայտարարագիր։ Անձի կողմից տրանսպորտային (առևտրային) փաստաթղթերը որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր ներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը ընդունում է դրանք և օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է համապատասխան հսկողական միջոցառումներ՝ փոխանցելով տեղեկատվությունը մաքսային մարմիններին։
- Սույն հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գործողությունները Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվում են առավելագույնը 15 րոպեում:
- Սույն հավելվածի 14-րդ կետի 4-րդ ենթակետի ապահովման նպատակով կիրառվող ռիսկի ցուցիչները Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվում են Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, այնուհետև՝ պարբերական կտրվածքով ռիսկի ցուցիչներում ըստ անհրաժեշտության փոփոխությունների իրականացման դեպքում՝ փոփոխությունների իրականացումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:
- Սույն հավելվածի 17-րդ կետում նշված գործողություններն իրականացվում են մինչև համապատասխան ռիսկի ցուցիչների պրոֆիլավորումն ու ներդրումը մաքսային մարմինների կողմից կիրառվող ռիսկերի կառավարման համակարգում, որից հետո ապահովվում է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության համապատասխան պաշտոնատար անձանց հասանելիությունը համակարգին: Էլեկտրոնային համակարգում մուտքագրման ոչ ենթակա տեղային (ոչ ֆորմալ) ռիսկերի սահմանման պարագայում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ապահովում է նաև դրանց հասանելիությունը Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության համապատասխան պաշտոնատար անձանց համար։
- Սույն հավելվածի 14-րդ կետում նշված գործողությունների իրականացման արդյունքում մաքսային օրենսդրության խախտումների հայտնաբերման դեպքում համապատասխան տեղեկատվությունը խախտման հայտնաբերումից հետո 1 ժամվա ընթացքում խախտման վերաբերյալ արձանագրությունը մուտքագրվում է մաքսային մարմնի էլեկտրոնային համակարգ կամ մուտքագրման անհնարինության դեպքում ուղարկվում է մաքսային մարմնին։
- Սույն հավելվածի 19-րդ կետի շրջանակներում ապրանքների վերցման կամ առգրավման՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում, մաքսային մարմինը այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանը, որից հետո օրենսդրությամբ սահմանված հետագա գործողությունների իրականացման նպատակով ֆիզիկական անձն անցնում է պետական սահմանի անցման կետի՝ բեռնատար տրանսպորտային միջոցների անցման ուղի, որից հետո հետագա գործողություններն իրականացվում են մաքսային մարմնի կողմից մաքսային օրենսդրությանը համապատասխան:
- Սույն հավելվածի 14-րդ կետում նշված գործողությունների իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից, Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցության արդյունքում օրենսդրությամբ սահմանված մաքսանենգության դեպքերի հայտնաբերման պարագայում, համապատասխան արձանագրության կազմումից հետո ֆիզիկական անձն անցնում է պետական սահմանի անցման կետի՝ բեռնատար տրանսպորտային միջոցների անցման ուղի, որից հետո հետագա գործողություններն իրականացվում են մաքսային մարմնի կողմից մաքսային օրենսդրությանը համապատասխան:
- Էտալոնային մոդելին համապատասխան, պետական սահմանի անցման կետերում բեռնատար տրանսպորտային միջոցներով ապրանքների ներմուծման դեպքում սահմանապահ հսկողության գործառույթների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեին են տրամադրվում համապատասխան հսկողության իրականացման ժամանակ կիրառվող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև համապատասխան օրենդրական կարգավորումները և կազմակերպվում է այդպիսի հսկողության իրականացման առանձնահատկությունների մասով ուսումնական դասընթաց:
- Սույն հավելվածի 22-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ազգային անվտանգության ծառայության կողմից տրամադրվում է նաև համապատասխան իրավական ակտերի մեջ փոփոխությունների իրականացման դեպքում՝ մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը, ինչպես նաև կազմակերպվում են յուրաքանչյուր փոփոխության լուսաբանման և ուսուցման մասով դասընթացներ:
- Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձինք, ըստ անհրաժեշտության, սահմանապահ հսկողության իրականացման նպատակով համագործակցում են Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության պաշտոնատար անձանց հետ, ինչի նպատակով պետական եկամուտների կոմիտեի և ազգային անվտանգության ծառայության միջև կարող են կնքվել համատեղ հրամաններ:
- Սույն աշխատակարգը կիրառվում է պետական սահմանի անցման կետերում ներկայումս առկա պետական կառավարման մարմինների գործառույթների վերաբաշխումը և համապատասխան կառուցվածքային փոփոխությունների իրականացումը ապահովող իրավական ակտերի ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո:
- Սույն աշխատակարգի 4-րդ, 6-րդ, 9-րդ, 13-րդ և 23-րդ կետերում նշված դասընթացների անցկացման ժամկետները և տևողությունը սահմանվում են նշված կետերով նախատեսված պետական մարմինների կողմից ընդունվող համատեղ հրամաններով։
-
Обсуждалось
08.02.2022 - 23.02.2022
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 3862
Принт