Добавить в избранное

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265-Ն օրենքի (այուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին պարբերության մեջ «սահմանապահ զորքերի զինծառայողները» բառերից հետո լրացնել «և մաքսային մարմինները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում» բառերը։

Հոդված 2․ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին պարբերության մեջ «մաքսային հսկողության» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում» բառերը․

Հոդված 3 Օրենքի 25-րդ հոդվածում «թույլտվությամբ» բառը փոխարինել «և մաքսային մարմինների թույլտվությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում» բառերով։

Հոդված 4 Օրենքի 26-րդ հոդվածի՝

  1. 4-րդ պարբերության մեջ «պահանջով, մաքսային մարմինների համապատասխան ներկայացուցիչների ներկայությամբ» բառերը փոխարինել «կամ մաքսային մարմինների պահանջով» բառերը։
  2. 5-րդ պարբերության մեջ «թույլտվությամբ» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում» բառերով։

Հոդված 5 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

  • Обсуждалось

    08.02.2022 - 23.02.2022

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3145

Принт