«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
0 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 63-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին և 1.2-րդ մասերով.
«1.1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղևորին կեղծ ճամփորդական փաստաթղթերով, միջազգային բժշկա-սանիտարական կանոնների և դրանց հետ կապված դրույթների պահանջների խախտումով փոխադրման համար:
1.2. Փոխադրողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օդանավակայանում ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների պահպանության և խնամքի համար՝ օդանավը լքելու պահից մինչև սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի թույլտվության տրամադրումը։ Փոխադրողը պատասխանատվություն է կրում նաև Հայաստանի Հանրապետության օդանավակայանում ուղևորների պահպանության և խնամքի համար սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից տվյալ չվերթի ուղևորին Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի թույլտվության տրամադրումը սահմանված կարգով մերժելու դեպքում:»:
Հոդված 2. Օրենքի 63-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ մասով.
«9. Փոխադրողի կողմից սույն օրենքով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում Փոխադրողը կրում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 117-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ մասով.
«Փոխադրողի կողմից «Ավիացիայի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով սահմանված պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
07.02.2022 - 23.02.2022
-
Тип
Закон
-
Область
Авиация
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 3481
Принт