«Հայաստանի Հանրապետության պետական սահմանը oդային տարածությունում պահպանելիս հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
Տեղեկանք-հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության պետական սահմանը oդային տարածությունում պահպանելիս հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» 10.12.2021թ. ՀՕ-375-Ն օրենքով կատարված լրացման կիրարկումը, ինչպես նաև ՀՀ վարչապետի 12.01.2022թ. N 25-Ա որոշման կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները
Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» 10.12.2021թ. ՀՕ-375-Ն օրենքով «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը լրացվել է 3-րդ մասով, որի համաձայն հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը սահմանելու լիազորությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
Նախագծով նախատեսվում է հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման շրջանակներում կարգավորել սահմանված կանոնների խախտմամբ ՀՀ պետական սահմանը հատած (հատող) օդանավերի կամ այլ թռչող սարքերի (այսուհետ՝ օդանավ-խախտողներ) հետ կապի հաստատման և համապատասխան ցուցումներ տալու (այդ թվում՝ կործանիչների կողմից), չկանխամտածված կամ արտակարգ իրավիճակներում օդային սահմանը խախտած օդանավերին կողմոնորշման նպատակով օգնություն ցուցաբերլու, ռազմական ավիացիայի և վերգետնյա կառավարման կետերի կողմից հակօդային պաշտպանության միջոցների օգտագործումից առաջ նախազգուշացման նպատակով ռադիո և տեսողական ազդանշանների տրման, պետական սահմանի խախտումը կանխելու և կասեցնելու, առևանգված օդանավի կամ թռչող այլ սարքի կողմից օդային սահմանի խախտման դեպքում ռազմական ավիացիայի և վերգետնյա կառավարման կետերի կողմից ռադիոհրահանգների ու տեսողական ազդանշանների տրման, ինչպես նաև ՀՀ օդային տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման նպատկաով օդանավ-խախտողին ոչնչացնելու գործընթացը:
- 3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով նախատեսվում է «Պետական սահմանի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը oդային տարածությունում պահպանելիս հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը 2021 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական կամ ոլորտային այլ փաստաթղթերի հետ:
-
Обсуждалось
04.02.2022 - 20.02.2022
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 3741
Принт