В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
1 - За
-
1 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հաշվի առնելով, որ թմրանյութերի չարաշահումն աշխարհում գլոբալ բնույթ է ստացել և հսկայական վտանգ է ներկայացնում ողջ մարդկության կյանքի և առողջության համար, և որ այդ չարիքն անհնար է արմատախիլ անել առանձին պետությունների ջանքերով, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունների կողմից փոփոխություններ և լրացումներ են կատարվել Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում (այսուհետև՝ Համաձայնագիր):
2021թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2021թ. հունիսի 21-ից:
Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ:
Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:
Նկատի ունենալով վերոգրյալը՝ միջազգային իրավական ակտի՝ Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին 2000 թվականի նոյեմբերի 30-ի Համաձայնագրի դրույթներին չհակասելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքում, ինչի արդյունքում՝ Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին օրենքում լրացվող հասկացությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում (այսուհետև՝ Օրենսգիրք)։
Նախագծի համաձայն՝ օրենսգրքի 27-րդ, 393-399-րդ, 402-403-րդ, 515-րդ և 531-րդ հոդվածները կլրացվեն «ածանցյալ» հասկացությամբ, ինչի շնորհիվ կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաև թմրամիջոցների, հոգեմետ հոգեներգործուն նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության, իրացման, հափշտակության, շորթման, մաքսանենգության, դրանց գործածմանը հակելու, ներգրավելու, գործածմանը նպաստելու և դրանց ապօրինի կիրառության այլ դեպքերում։
Օրենքի նախագծերի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։
2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2022 թվականի միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» 1616-Լ որոշման ծրագրի 24-րդ կետի 2-րդ ենթակետից։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Համաձայնագրում կատարված փոփոխություններին և լրացումներին, ինչպես նաև Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին օրենքում կատարվող լրացումներին համապատասխան՝ նախագծով նախատեսվում է Օրենսգիրքը լրացնել նոր՝ «ածանցյալ» հասկացությամբ:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծերի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը
Օրենսգրքում կատարված լրացումները կնպաստեն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։
-
Обсуждалось
03.02.2022 - 18.02.2022
-
Тип
Закон
-
Область
Уголовное законодательство, Борьба с трафикингом и незаконным оборотом наркотиков
-
Министерство
Полиция
Просмотры 4416
Принт