Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 896-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«       »                      2022  թվականի    N      -Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 896-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կապի միջոցների տեսակների, քանակի և կապի ծառայությունների, ինչպես նաև կոմունալ ծախսերի նորմաները հաստատելու մասին» N 896-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • Որոշման 5-րդ կետից հանել «, ներառյալ դրանց աշխատակազմերը,» բառերը, իսկ նույն կետը համարակալող «ա)», «բ)», «գ)» և «դ)» տառերը փոխարինել համապատասխանաբար «1)», «2)», «3)» և «4)» թվերով.
  • Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1 կետով.

«5.1.    Քրեակատարողական հիմնարկների աշխատակազմերի համար սահմանել ծախսերի հետևյալ սահմանաչափերը` մեկ օր՝ մեկ աշխատողի հաշվարկով.

1) խմելու ջուր, ջրահեռացում՝ 120 լիտր.

2) էլեկտրաէներգիա (առանց ջեռուցման և տաք ջրամատակարարման համար ծախսվող էլեկտրաէներգիայի)՝ 2,5 կվտ/ժ.

3) էլեկտրաէներգիա՝ ջեռուցման և տաք ջրամատակարարման համար` 4 կվտ/ժ.

4) բնական գազ` ջեռուցման և տաք ջրամատակարարման համար՝ 0,5 խոր. մետր:»։

  • Обсуждалось

    31.01.2022 - 15.02.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Уголовно-исполнительная, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3139

Принт