ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-րդ հոդվածի 4-րդ մասի՝ արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաների, թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը կամ Կառավարության կողմից լիազորված պետական մարմինը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշմամբ սահմանված են ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքախմբերը, ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը և լիազոր մարմինները, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված են ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիայի և հայտի ձևերը, որոշ ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները:
Համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման կարգ» N 19 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման հավելված N 2-ի աղյուսակի 2.13-րդ կետի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարածք թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի ներմուծման համար սահմանված է սահմանափակում: Նշված նյութերի արտահանման համար սահմանափակումներ սահմանված չեն, ուստի անհրաժեշտություն է առաջանում Որոշման՝ 1-ին կետի 8-րդ ենթակետում և 2-րդ կետի 4-րդ ենթակետում կատարել համապատասխան փոփոխություն։
Համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման «Վայրի կենդանիների, առանձին վայրի բույսերի և վայրի բույսերից դեղաբուսական հումքի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ» N 5 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման հավելված N 2-ի աղյուսակի 2.6-րդ կետի՝ վայրի կենդանիների, առանձին վայրի բույսերի և վայրի բույսերից դեղաբուսական հումքի տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում։ Նշված ապրանքների ներմուծման համար սահմանափակումներ սահմանված չեն, ուստի անհրաժեշտություն է առաջանում Որոշման՝ 2-րդ կետի 4-րդ ենթակետում կատարել համապատասխան փոփոխություն։
Համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող կենդանի վայրի կենդանիների և վայրի բույսերի այնպիսի տեսակների արտահանման մասին, որոնք ներառված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կարմիր գրքերում» N 6 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման հավելված N 2-ի ցանկի 2.8-րդ կետի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կարմիր գրքերում ընդգրկված հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների և բույսերի տեսակների տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում, ուստի անհրաժեշտություն է առաջանում Կառավարության որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետում կատարել համապատասխան փոփոխություն։
Համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման «Վտանգավոր թափոնների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման կարգ» N 7 հավելվածի և Որոշման 2-րդ կետի 8-րդ ենթակետի՝ Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված վտանգավոր թափոնների արտահանմանումն իրականացվում է լիցենզիաների հիման վրա, ուստի անհրաժեշտություն է առաջանում Կառավարության որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետում կատարել համապատասխան փոփոխություն։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատվել է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը, ինչը ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ին, ինչով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշման N1, N2, N6, N7 և N8 հավելվածներում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությանը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելված) համապատասխան ոչ սակագնային կարգավորումներն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ոլորտը կարգավորող ՀՀ նորմատիվ իրավական ակտերը ներդաշնակեցնել ԵԱՏՄ համապատասխան իրավական ակտերի հետ:
Որոշման նախագծով առաջարկվում է՝ հստակեցնել, որ մեկանգամյա լիցենզիաների հիման վրա թույլատրվում է Որոշման N 8 հավելվածում ներառված ապրանքների միայն ներմուծումը և Որոշման N 2 և N 7 հավելվածում ներառված ապրանքների միայն արտահանումը, ինչպես նաև Կառավարության որոշման N 1, N 2, N 6, N 7 և N 8 հավելվածներում ներառված ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը համապատասխանեցնել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերն։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշման N 1, N 2-ի, N 6-ի, N 7 և N 8-ի հավելվածների ցանկերում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերը կհամապատասխանեցվեն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին, իսկ վտանգավոր թափոնների ներմուծման և արտահանման առանձնահատկությունները և «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի» ներմուծման առանձնահատկությունները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշմամբ սահմանված կարգերին, ինչը կապահովի գործող ոլորտային ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների ներդաշնակությունը և իրավակարգավորումների արդյունավետությունը:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններից (4.10-րդ մասի առաջնահերթ ուղղություններ՝ 5-րդ, 7-րդ և 8-րդ պարբերություններ)
- կենսաբազմազանության պահպանությունը և կենսաանվտանգության ապահովումը, կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների հաշվառումը,
- քիմիական նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարման համակարգի ստեղծումը,
- թափոնների (այդ թվում՝ ընդերքօգտագործման) կառավարման համակարգի կատարելագործումը։
-
Обсуждалось
28.01.2022 - 12.02.2022
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 4563
Принт