Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N773-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ………….................. 2022 թվականի N …….. – Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N773-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Ապրանքների դրոշմավորման կանոնները սահմանելու մասին» N773-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) Որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 3-րդ կետում «համապատասխանաբար իրենց հաշվառման վայրի հարկային տեսչությունից կամ հաշվառման մաքսատնից» բառերը փոխարինել «հարկային մարմնից» բառերով,

2) Հավելվածի 4-րդ կետում`

ա․ «և մաքսային», ինչպես նաև «և դրոշմավորված ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին)» բառերը հանել,

բ․ «դեպքում`» բառից հետո լրացնել «դրոշմապիտակը պետք է համապատասխանի» բառերով,

3) Հավելվածի 7-րդ կետում`

ա․ «հաստատված նմուշի» բառերը հանել,

բ․ «իրացումը» բառը փոխարինել «օտարումը» բառով, իսկ «իրացում» բառը՝ «օտարում» բառով,

գ․ «(դրոշմանիշի» բառից հետո լրացնել «(դրոշմապիտակի)» բառով,

4) Հավելվածի 8-րդ կետում`

ա․ «և (կամ) դրոշմավորման ենթակա ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին)» բառերը հանել,

բ․ «իրացնելը» բառը փոխարինել «օտարելը» բառով,

գ․ «կետով» բառը փոխարինել «և 9.1-ին կետերով» բառերով,

5) Հավելվածի 9-րդ կետում` «4-րդ և 8-րդ կետերով» բառերը փոխարինել «9.1-ին կետով» բառերով,

6) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով՝

«9.1. Օտարված ապրանքների վրա փակցված դրոշմանիշերի (դրոշմապիտակների) գծով էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումները պետք է համապատասխանեն դրոշմավորված ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին)։»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Обсуждалось

    24.01.2022 - 08.02.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3936

Принт