«Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների դուրսգրման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N787-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
1 - Против
ՀՀ հարկային օրենսգրքի 423-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենսգրքի 389-րդ և 390-րդ հոդվածներում նշված ապրանքները Կառավարության սահմանած կարգով դուրս գրվելու դեպքում այդ ապրանքների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների համար հարկ վճարողից, որպես փոխհատուցում, գանձվում են այդ դրոշմապիտակների տպագրության համար հարկային մարմնի կատարած ծախսերը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N787-Ն որոշմամբ սահմանված է պիտանիության (պահպանման) ժամկետում չօտարված՝ դրոշմավորված ապրանքների դուրսգրման կարգը։ Խնդիրն այն է, որ նշված կարգը տարածվում է միայն օրենսգրքի 390-րդ հոդվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված՝ պիտանիության (պահպանման) ժամկետում վերջնական սպառողներին չօտարված, դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների դուրսգրման վրա, իսկ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների դուրսգրման կարգը բացակայում է։
-
Обсуждалось
24.01.2022 - 08.02.2022
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 3807
Принт