Добавить в избранное

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ), ՄՇԱԿՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 «     »  «                 »  2022 թվականի N ...... -Ն

 

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ), ՄՇԱԿՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տիեզերական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

1.Սահմանել՝ տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման կարգը՝ համաձայն հավելվածի:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

                 -ի N       -Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ), ՄՇԱԿՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ

 

  1. Սույն կարգով սահմանվում են տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման) մշակման, ստեղծման և փորձարկման հետ կապված հարաբերությունները:
  2. Կարգում գործածվող հիմնական հասկացությունները.
    • արտադրող՝ տիեզերական գործունեության իրականացման (ծառայությունների մատուցման) ընթացքում տիեզերական տեխնիկայի և օբյեկտների մշակող և ստեղծող,
    • շահագործող՝տիեզերական գործունեություն իրականացնող իրավաբանական անձ,
    • պատվիրատու՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը արտադրողի հետ կնքված պայմանագրի հիման վրա տալիս է պատվեր՝ ստեղծված կամ մշակված տիեզերական տեխնիկան և (կամ) օբյեկտը ձեռք բերելու համար,
  3. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման աշխատանքները տարանջատվում են հետևյալ փուլերի.
  • գիտահետազոտական աշխատանքներ (ԳՀԱ),
  • նախագծակոնստրուկտորական աշխատանքներ (ՆԿԱ),
  • տիեզերական տեխնիկայի և օբյեկտների արտադրություն և շահագործման հանձնում:
  1. Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո պատվիրատուի և արտադրողի մասնակցությամբ կազմվում է կատարված աշխատանքների հանձնման ընդունման արձանագրություն:
  2. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման աշխատանքների կազմակերպան ընթացքում կազմվող փաստաթղթերում օգտագործված տերմինները և սահմանումները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Р 53802-210 «Համակարգեր և համալիրներ: Տերմիններ և սահմանումներ» և ԳՕՍՏ Р 57945-2017 «Տիեզերական տեխնիկայի մշակման և արտադրության կազմակերպման տեխնոլոգիական ապահովման համակարգ: Տերմիններ և սահմանումներ» ստանդարտների պահանջներին։
  3. Գիտահետազոտական աշխատանքների (ԳՀԱ) փուլը իրականացվում է ԳՕՍՏ Р 55977 «Տիեզերական տեխնիկայի մշակման և արտադրության կազմակերպման տեխնոլոգիական ապահովման համակարգ: Հիմնական դրույթներ» ստանդարտի պահանջներին համապատասխան։
  4. Գիտահետազոտական աշխատանքներ (ԳՀԱ) փուլը ներառում է․
    • տեսական և փորձարարական հետազոտություններ, որոնք իրականացվում են տիեզերական օբյեկտների, տիեզերական գործունեության հետ առնչվող սարք սարքավորումների, նյութերի, տեխնոլոգիաների մշակման, ստեղծման, տեխնիկական բնութագրերի հիմնավորման, կիրառման, շահագործման պայմանների, վերանորոգման լավագույն կամ ընդունելի պայմանների որոշման համար,
    • ԳՀԱ-ի ընթացքում փորձանմուշների մշակում՝ ստուգելու, փորձարկելու, հիմնավորելու համար տիեզերական օբյեկտների, տիեզերական գործունեության հետ առնչվող սարք սարքավորումների, նյութերի և կոնստրուկցիաների տեխնիկական բնութագրերը շահագործման իրական պայմաններում` փորձա-կոնստրուկտորական աշխատանքների տեխնիկական առաջադրանքում և իրական փորձարկումներում ընդգրկելու համար,
    • ԳՀԱ-ի արդյունքների հիման վրա երաշխավորությունների մշակում և տեխնիկական առաջադրանքի կազմում:
  5. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների նախագծակոնստրուկտորական աշխատանքները (ՆԿԱ) պետք է համապատասխանեն և իրականացվեն համաձայն հետևյալ ստանդարտների․
  • ԳՕՍՏ Р 56470-2015 «Հրթիռա֊տիեզերական արտադրանքի կոնստրուկտորական փաստաթղթեր: Ստանդարտացմանը, համապիտանելիությանը և կատալոգացմանը համապատասխանության ուղղությամբ փորձաքննության անցկացման կազմակերպումը և կարգը»,
  • ԳՕՍՏ Р 58125-2018 «Տիեզերական համակարգեր: Տիեզերական տեխնիկայի արտադրանքի մշակման տեխնոլոգիական ապահովման և արտադրության տեխնոլոգիական նախապատրաստման կազմակերպումը և կառավարումը»,
  • ԳՕՍՏ Р 58124-2018 “Տիեզերական համակարգեր: Ստեղծվող արտադրանքի արտադրության տեխնոլոգիականության ապահովումը: Հիմնական դրույթներ”:
  1. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների էսքիզային նախագիծը պետք է ներառի․
  • հնարավոր սկզբունքային լուծումների համեմատական վերլուծություն՝ ելնելով կառուցվածքային, գործառնականության, աշխատանքի ալգորիթմի, ծրագրավորման, վերանորոգման և ինքնարժեքի չափանիշներից,
  • ստեղծվող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների հետագա կատարելագործման, արդիականացման և համապիտանելիության տեսակետից նախագծային լուծումների հիմնավորումը,
  • շահագործման ընթացքում տիեզերական տեխնիկայի և օբյեկտների, նրանց բաղադրամասերի տեխնիկական հսկողության և դիագնոստիկ սարքերի ընտրության հիմնավորումը,
  • նախագծվող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների, նրանց կառուցվածքների և աշխատանքի սկզբունքների հուսալիության որոշումը՝ տեսական հաշվարկների, փորձարարական աշխատանքների, մակետավորման, մոդելավորման միջոցով այնպիսի ճշգրտությամբ, որը հնարավորություն կտա կանխատեսել ընտրված կոնստրուկտիվ, սխեմատեխնիկական, ծրագրային, տեխնոլոգիական և այլ լուծումների անխափանությունը, կենսունակությունը և երկարակեցությունը:
  • տեխնիկական առաջադրանքին համաձայն՝ ՆԿԱ֊ի կատարման հաջորդականության ներկայացումը,
  • մշակված տեխնիկական լուծումների արտոնագրային և հեղինակային իրավունքների համապատասխանության և մաքրության հիմնավորումը (լիցենզիաների ձեռքբերում կամ տեխնիկական լուծումների ճշգրտում),
  • տեխնիկական առաջադրանքում տրված հիմնական տեխնիկական բնութագրերի, տեխնիկատնտեսական և շահագործողական ցուցանիշների ճշգրտման առաջարկությունների հիմնավորումը:
  1. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների տեխնիկական նախագիծը պետք է ներառի․
  • էսքիզային նախագծման փուլում ընտրված տարբերակի նախագծակոնստրուկտորական և ծրագրային փաստաթղթերը,
  • համակարգի ծրագրային միջոցների ընտրությունը,
  • պատրաստման և նախնական փորձարկման ամբողջական փաստաթղթերը,
  • փորձնական օրինակի ամբողջական փաստաթղթերը,
  • փորձնական օրինակի նախնական փորձարկման ծրագրի և եղանակների մշակումը,
  • փորձնական օրինակի նախնական փորձարկման արդյունքների հիման վրա կոնստրուկտորական, աշխատանքային փաստաթղթերի ճշգրտումը,
  • տիեզերական տեխնիկայի և օբյեկտների շահագործման տեխնիկական փաստաթղթերը:
  1. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների արտադրության աշխատանքները պետք է համապատասխանեն և իրականացվեն համաձայն հետևյալ ստանդարտների․
    • ԳՕՍՏ Р 55977 «Տիեզերական տեխնիկայի մշակման և արտադրության կազմակերպման տեխնոլոգիական ապահովման համակարգ: Հիմնական դրույթներ»,
    • ԳՕՍՏ Р 57944-2017 «Արտադրության տեխնոլոգիական նախապատրաստման միասնական համակարգ։ Հիմնական դրույթներ»,
    • ԳՕՍՏ Р 58125-2018 «Տիեզերական համակարգեր: Տիեզերական տեխնիկայի արտադրանքի մշակման տեխնոլոգիական ապահովման և արտադրության տեխնոլոգիական նախապատրաստման կազմակերպում և կառավարում»:
  2. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների արտադրությունը պետք է ներառի հետևյալ գործընթացները․
    • ՆԿԱ փուլում մշակված կոնստրուկտորական աշխատանքային նախագծային փաստաթղթերի հիման վրա արտադրական տեխնոլոգիական գործընթացների մշակում և ճշգրտում,
    • արտադրվող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների բարձր որակի և հուսալիության ապահովման նպատակով տեսական և փորձնական հետազոտությունների միջոցով տեխնոլոգիական գործընթացների կատարելագործում,
    • արտադրության անընդհատ ցիկլի և պատրաստի արտադրանքի հանձնման ժամկետների ապահովման կազմակերպում,
    • արտադրվող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների որակի տեխնիկական վերահսկողության կազմակերպում,
    • արտադրական գործընթացի և տեղեկետվական անվտանգության ապահովում:
  3. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործումը (շահագործումը) պետք է համապատասխանի և իրականացվի համաձայն հետևյալ ստանդարտների․
    • ԳՕՍՏ Р 56518-2015 «Տիեզերական տեխնիկա: Ստեղծմանը, արտադրությանը և շահագործմանը մասնակցող կազմակերպությունների որակի կառավարման համակարգերին ներկայացվող պահանջներ»,
    • ԳՕՍՏ Р 56523-2015 «Տիեզերական համակարգեր և համալիրներ: Շահագործման անվտանգության ապահովման ծրագիր։ Ընդհանուր պահանջներ»,
    • ԳՕՍՏ Р 52985-2008 «Հրթիռա֊տիեզերական տեխնիկայի էկոլոգիական անվտանգություն: Ընդհանուր տեխնիկական պահանջներ»:
  4. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործումը (շահագործումը).
  • Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների շահագործման հանձնման ընդունման գործընթացում արտադրողի մասնակցությունը պարտադիր է: Հանձնման ընդունման գործընթացը ավարտվում է արտադրողի և շահագործողի համատեղ հաստատված արձանագրությամբ և 3-օրյա ժամկետում թղթային և էլեկտրոնային տարբերակներով ներկայացվում տիեզերական գործունեության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին։
  • Արտադրողը 3-օրյա ժամկետում շահագործողին պետք է փոխանցի շահագործման ընթացքում անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերի ամփոփ փաթեթը:
  • Պատվիրատուի մոտ տիեզերական տեխնիկայի և օբյեկտների նախապատրաստական, աշխատունակության ստուգման, ինչպես նաև կանոնակարգային և վթարավերականգնողական աշխատանքներին արտադրողի մասնկակցությունը պարտադիր է՝ համաձայն շահագործման տեխնիկական փաստաթղթերի:
  • Обсуждалось

    24.01.2022 - 09.02.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Индустрия высоких технологий

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4005

Принт