«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Քաղաքաշինական գործունեության (կենսագործունեության միջավայրի փոփոխություններ) իրականացմանը հասարակայնության մասնակցության նպատակները
1. Քաղաքաշինական գործունեության (կենսագործունեության միջավայրի փոփոխությունների) իրականացմանը հասարակայնության մասնակցության նպատակներն են`
1) պետության, հասարակության և քաղաքացիների շահերի փոխհամաձայնեցումը.
2) հրապարակայնության, մասնակցելիության և ներառականության ապահովումը (նաև առցանց (հեռավար) եղանակով), բացի օրենքով սահմանված դեպքերից.
3) քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի լավագույն լուծումների ընտրությանն օժանդակելը:»:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի վերնագրում, 1-ին և 2-րդ մասերում «քաղաքաշինական գործունեության» բառերից հետո լրացնել «(կենսագործունեության միջավայրի փոփոխությունների)» բառերը:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. Քաղաքաշինական գործունեության (կենսագործունեության միջավայրի) ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկելը
1. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են զանգվածային լրատվության միջոցներում հրապարակումներով, հասարակության տարբեր շերտերի ներգրավմամբ հասարակական քննարկումներով, ինչպես նաև հնարավորության դեպքում առցանց եղանակով ծրագրերի և նախագծերի ցուցադրման միջոցառումներով ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկել կենսագործունեության միջավայրի, տարածքի գոտիավորման և քաղաքաշինական նախատեսվող այլ փոփոխությունների մասին՝ տեղեկացնելով և հնարավորության դեպքում հանրային իրազեկման միջոցառումներին ապահովելով քաղաքաշինական ոլորտի պետական լիազոր մարմնի ներկայացուցչի մասնակցությունը:»:
Հոդված 4. «Օրենքի 14.3-րդ հոդվածի՝
1. 1-րդ մասի 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի կողմից» բառերը փոխարինել «Կոմիտեի կողմից» բառերով:
2. 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Համայնքի ավագանին, հաստատելով գլխավոր հատակագիծը, իրավունք է ստանում սույն օրենքով և ՀՀ կառավարության սահմանված կարգով փոխելու հողամասերի նպատակային նշանակությունը` գլխավոր հատակագծով նախատեսված ծավալով ու փուլերով:»:
3. 16-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Հաստատված գլխավոր հատակագծեր և միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթեր ունեցող համայնքներում հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են բացառապես սույն օրենքով սահմանված կարգով գլխավոր հատակագծերում և միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով:»:
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հարակից տարածքներում:»:
-
Обсуждалось
20.01.2022 - 04.02.2022
-
Тип
Закон
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 4128
Принт