В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանը (ԳՍՊԿ) նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գազի սպառման տարեկան (սեզոնային) անհավասարաչափությունը կարգավորելու, ինչպես նաև հանրապետություն ներմուծվող գազի սահմանափակումների դեպքում սպառողներին բնական գազով ապահովելու համար: Աբովյանի ԳՍՊԿ-ն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի կարևորագույն ռազմավարական կառույցներից է, որի բնականոն գործունեությունը էներգետիկ անվտանգության ապահովման և դրա մակարդակի բարձրացման երաշխիքներից մեկն է, Աբովյանի ԳՍՊԿ-ն տեղակայված է Հրազդան գետի ձախ ափին Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական շրջանում: Տեխնիկական տեսանկյունից Աբովյանի ԳՍՊԿ-ն իրենից ներկայացնում է ստորգետնյա և վերգետնյա կառույցների համալիր: Ստորգետնյա կառույցները դրանք գազահորերն են, որոնք կառուցվում են հորատման և աղային շերտերի լուծազատման (ջրով լվացման) արդյունքում խոռոչներ ստանալու եղանակով: Գազահորերը գտնվում են երկրի մակերևույթից 700-900 մ խորության վրա և ունեն 50 – 150 հազար մ3 երկրաչափական ծավալ: Գազահորերը կապված են միմյանց և վերգետնյա կառույցների հետ գազատարներով (շլեյֆներով): Վերգետնյա կառույցներն են կոմպրեսորային արտադրամասն իր օժանդակ հանգույցներով և սարքավորումներով, որոնք տեղակայված են ԳՍՊԿ արտադրական հրապարակում: Վերգետնյա կառույցների միջոցով իրականցվում է գազի հաշվառումը, մաքրումը, ճնշման կարգավորումը, հովացումը, ներմղումն ու արտամղումը: ԳՍՊԿ-ի կառուցումը սկսվել է 1962թ. և իրականացվել է չորս փուլով: Ըստ նախագծի ԳՍՊԿ-ն կազմված է 27 գազահորերից և կոմպրեսորային կայանից, որը հնարավորություն է ընձեռնում ներմղել օրական մինչև 1.1 մլն.մ3 գազ և արտամղել՝ մինչև 6 մլն.մ3 գազ: Առաջինից երրորդ փուլերով կառուցվել են NN 1-19 գազահորերը` 50-125 հազար մ3 երկրաչափական ծավալներով, որոնց շինարարությունը ավարտվել է 1986թ.: Առաջին գազահորը շահագործման է հանձնվել 1968թ. Չորրորդ փուլի շինարարությունը սկսվել է 1986թ., նախատեսված էր կառուցել NN 20-27 գազահորերը` 150 հազար մ3 երկրաչափական ծավալով, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով շինարարությունը մնացել է անավարտ: Մասնավորապես 1986-1990թթ. հորատվել են թվով 6 հորատանցքեր: Մոտ 20 տարվա ընդմիջումից հետո` 2004թ-ից շինարարական աշխատանքները վերսկսվել են: 2011, 2013 և 2015 թվականներին, արդեն իսկ հորատված հորատանցքերի հիմքի վրա լվացման միջոցով կառուցվել և շահագործման են հանձնվել երեք գազահորեր: Աբովյանի ԳՍՊԿ-ի կոմպրեսորային արտադրամասի շինարարությունը իրականացվել է երեք փուլով, համալրվել է 10ГКНА տիպի 9 գազամոտոկոմպրեսորներով՝ ընհանուր 9.9 ՄՎտ հզորությամբ: Գազամոտոկոմպրեսորները կրիտիկական ռեժիմներին մոտ երկարատև շահագործման արդյունքում պրակտիկորեն սպառել են իրենց ողջ ռեսուրսը: Դեռևս 2004 թ-ին 10ГКНА գազոմոտոկոմպրեսորների մշակող ՌԴ «ՌՈՒՄՕ» ԲԲԸ փորձագետների գնահատմամբ կոմպրեսորային կայանի գազամոտոկոմրեսորները լավագույն դեպքում կարող են աշխատել ոչ ավել քան 5 տարի, իսկ 2011թ. կրկին անգամ արտադրող կազմակերպության մասնագետների կողմից հետազոտման արդյունքում առաջարկվել է արագացնել կոմպրեսորային արտադրամասի վերակառուցումը: ՀՀ գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր սխեման նախատեսում է Աբովյանի ԳՍՊԿ-ի նոր կոմպրեսորային կայանի կառուցումը, որի համար 2015-2017 թթ. ՌԴ ԿՏՆԻ «Գազպրոեկտ» ՍՊԸ կողմից մշակվել է «Աբովյանի ԳՍՊԿ նոր կոմպրեսորային կայանի կառուցում» (այսուհետ՝ ծրագիր) նախագիծը, համաձայն որի նոր կոմպրեսորային կայանի և արտադրական հրապարակի համար նախատեսված կառուցապատման հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 66018 մ2, այդ թվում 9706 մ2 գտնվում է գործող Աբովյանի ԳՍՊԿ սահմաններում և 56312 մ2 գտնվում է սահմաններից դուրս: 56312 մ2 հողատարածքից 54414,2 մ2 մակերեսով հողատարածքները սեփականության իրավունքով պատկանում են ֆիզիկական անձանց և համայնքին: Մնացած 1897,8 մ2 հողատարածքներից 1485,8 մ2 հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականություն, 412 մ2 տարածքը չունի սեփականատեր: Համաձայն Կադաստրի կոմիտեի տրված տեղեկատվության (կցվում է) 07-054-0313-0003 և 07-054-0314-0002 կադաստրային ծածկագրերով հասցեների անշարժ գույքի միավորների նկատմամբ 2012 թվականի մայիսի 14-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը (ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 239-Ն որոշման համաձայն): Համաձայն նշված որոշման՝ տվյալ կադաստրային ծածկագրերով հողամասերը որպես նվիրաբերություն տրվել են Հայաստանի Հանրապետությանը՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից գազի ստորգետնյա պահեստարանների կառուցման համար: Ուստի, նշյալ կադաստրային ծածկագրերով հողամսերը կմնան որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն և կօգտագործվեն ծրագրի կառուցման նպատակով: Ըստ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային տվյալների՝ 07-054-0218-0007 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ 412 մ2, հանդիսանում է բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս, որի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարված չէ: Նշված հողատարածքը գտնվում է ծրագրի համար անհրաժեշտ տարածքի եզրային հատվածում՝ պարսպային մասում, ինչը չի կարող խոչընդոտել ծրագրի իրականացմանը: Ուստի, այս հողակտորին անդրադարձ կլինի անհրաժեշտության դեպքում: Ելնելով վերոգրյալից, Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց և համայնքին պատկանող 54414,2 մ2 մակերեսով հողատարածքների նկատմամբ ճանաչել գերակա շահ՝ համաձայն N 1 Հավելվածի ցանկում ընդգրկված կադաստրային ծածկագրերի: Ծրագիրը ներառվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներդրումային ծրագրում: Ծրագիրն ունի համապետական կարևոր ռազմավարական նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը և սպառողների հուսալի ու անվտանգ գազամատակարարման ապահովմանը: Ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից և ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշման հավելվածում նշված տարածքների օտարման, քանի որ հողամասերի վրա կատարվող աշխատանքները հանդիսանում են գազամատակարարման համակարգի անբաժան տեխնոլոգիական մասերը: |
Կարգավորման նպատակը |
Նկատի ունենալով, որ ԳՍՊԿ-ի օրինական, երաշխավորված, անխափան, անվտանգ և արդյունավետ շահագործումը չի կարող ապահովվել առանց վերը նշված հողամասերի նկատմամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համապատասխան իրավունքի իրավաբանական ձևակերպման, Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող կից Հավելվածի ցանկում ընդգրկված հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու միջոցով հնարավորություն կտրվի ԳՍՊԿ-ի շահագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, դրա շահագործման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության, արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, անձանց կյանքի, առողջության կամ սեփականության պաշտպանության միջոցառումների իրականացման ապահովմանը: |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ |
Ակնկալվող արդյունքը |
ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կիրականացվի Աբովյանի ԳՍՊԿ-ի նոր կոմպրեսորային կայանի կառուցումը: |
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական բյուջեում եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ |
Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ |
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր մինչև 2040 թվականը և այլ ռազմավարական փաստաթղթերից: |
-
Обсуждалось
19.01.2022 - 03.02.2022
-
Тип
Pешение
-
Область
Энергетика и природные ресурсы, Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 3779
Принт