Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի №39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի №39Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի №39-Ն որոշմամբ հաստատվել է էներգետիկայի բնագավառում լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգը (այսուհետ՝ Կարգ), որի համաձայն՝ բոլոր համապատասխան հայտերը ենթակա են ներկայացման Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ազգային անվտանգությանը կամ պետական շահերին վնասելու տեսանկյունից Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը ստանալու նպատակով։

Մինչդեռ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-365-Ն օրենքով փոփոխվել է վերը նշված կարգի հիմք հանդիսացող «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածը, ինչի ուժով համաձայնեցման գործընթացում ազգային անվտանգության կամ պետական շահերի տեսանկյունից Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը պահանջվում է միայն լիցենզիա ունեցող անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման, գրավադրման, ինչպես նաև լիցենզիա ունեցող անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի (բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից, օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման գործարքների դեպքում։

 

 

  1. Կարգավորման նպատակը

 

Կարգը ներկայումս գործող «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածին համապատասխանեցման նպատակով մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի №39-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հանձնաժողովի որոշման նախագիծը, որով, իրավական որոշակիության ապահովման և հնարավոր տարընկալումներից խուսափելու նպատակով, նախատեսվում է նաև Կարգում կատարել խմբագրական և շարադասական բնույթի այլ փոփոխություններ։

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

    Նախագծի ընդունումն ուղղված է Կարգի համապատասխանեցմանը «Էներգետիկայի մասին» օրենքին, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համապատասխան գործիքակազմով առավել արդյունավետ կարգավորման խթանմանը:

 
  • Обсуждалось

    14.01.2022 - 30.01.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4546

Принт