ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 22 ՀՈՒՆԻՍԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի՝ «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին» N 154-Ն որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին (այսուհետ՝ ԿՏԱԿ) վերապահված լիազորությունների և պարտադիր կրթությունից դուրս մնացած դպրոցահասակ երեխաների բացահայտման և ուղղորդման գործընթացի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
ԿՏԱԿ-ի համակարգը գործարկման ընթացքում բացահայտում է երեխաների, որոնք հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում, սակայն փաստացի երկրում չեն գտնվում, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է առաջացնում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման աշխատանքների ճշգրիտ իրականացման ընթացքում:
Նախագծի ընդունման արդյունքում նվազագույնի կհասցվեն ներկայումս առկա խնդիրները , կապահովվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ամբողջական ներդրումը:
-
Обсуждалось
14.01.2022 - 29.01.2022
-
Тип
Приказ решение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 4480
Принт