ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______________2022 թվականի N_______Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահամնելու մասին» N 1910-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն և լրացումները՝
1) Որոշման նախաբանից «4-րդ մասի,» բառերը հանել:
2) Որոշման 1-ին կետի «է» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
3) Որոշման N 1 հավելվածի՝
ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Մահացածի հուղարկավորման համար գերեզմանատան, տեղի և տեսակի ընտրության, գերեզմանատեղի տրամադրման հարցերը կարգավորվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:»,
բ. 6-րդ կետում «դիմողի ցանկությամբ» բառերը փոխարինել «գերեզման օգտագործողին» բառերով, իսկ «12,5 քառ. մետր հողատարածք» բառերից հետո լրացնել «(2.5x5 մետր չափերով)» թվերով և բառերով,
գ. 8-րդ կետում «հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի» բառերից հետո ավելացնել «կամ գերեզման օգտագործողի» բառերով,
դ. 9-րդ և 10-րդ կետերում «հուղարկավորության կազմակերպումն ստանձնողին» բառերը փոխարինել «գերեզման օգտագործողին» բառերով,
ե. 11-րդ կետում «ստանձնողի» բառից հետո լրացնել «և/կամ գերեզման օգտագործողի» բառերով,
զ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Մահացածի հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի բացակայության դեպքում, մահացածի հուղարկավորությունն ստանձնում է նրա վերջին մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը:»,
է. 21-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների» բառերով,
ը. 22-րդ կետում «Հուղարկավորությունը կազմակերպած անձի» բառերը փոխարինել «գերեզման օգտագործողի» բառերով:
4) Որոշման N 2 հավելվածի՝
ա. 1-ին կետում «հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի» բառերը փոխարինել «գերեզման օգտագործողի» բառերով,
բ. 4-րդ կետի է) ենթակետից և մատյանի ձևից հանել «այդ թվում` վճարովի,» բառերը,
գ. 4-րդ կետի ը) ենթակետում «հուղարկավորության կազմակերպումն ստանձնած անձի» և մատյանի ձևում «հուղարկավորության
կազմակերպումն ստանձնող անձը» բառերը փոխարինել համապատասխանաբար «գերեզման օգտագործողի» և «գերեզման օգտագործողը» բառերով»:
5) Որոշման N 2 հավելվածի ձևից հանել 8-րդ սյունակը,
6) Որոշման N 3 հավելվածի ձև էջ 1-ից հանել «այդ թվում` վճարովի քառ. մ» տողը և «հուղարկավորությունն ստանձնած անձ» բառերը փոխարինել «գերեզման օգտագործող» բառերով:
7) Որոշման N 5 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Գերեզման օգտագործողը իրավունք ունի իրեն հատկացված գերեզմանի սահմաններում կատարելու գերեզմանների, գերեզմանատեղերի բարեկարգման և տապանաքարերի, մահարձանների տեղադրման աշխատանքներ` համաձայնեցնելով գերեզմանատան տնօրինության հետ: Նշված աշխատանքների կատարումը չպետք է վնաս պատճառի այլ գերեզմանների, գերեզմանատան կառույցների: Պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:
Գերեզմանների կառուցապատումը և բարեկարգումը իրականացվում է միայն պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած գերեզմանների կառուցապատման և բարեկարգման տիպային ձևերին համապատասխան»:
8) Որոշման N 6 հավելվածի 2.1-ին կետում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով:
9) Որոշման N 8 հավելվածի՝
ա. 2-րդ կետում «մահացածի հարազատների ցանկությամբ՝» բառերը փոխարինել «Մահացածի ընտանիքի անդամների ցանկությամբ և գերեզման օգտագործողի համաձայնությամբ՝» բառերով,
բ. 2.1-ին կետում «հուղարկավորված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորված» բառերով,
գ. 3-րդ կետում «մահացածի հարազատի» և «մահացածի հարազատն» բառերը փոխարինել համապատասխանաբար «մահացածի ընտանիքի անդամի» և «մահացածի ընտանիքի անդամն» բառերով:
2․Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման ու վրահուղարկավորման կարգերը հաստատելու մասին» N 1301-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն և լրացումները՝
1) Որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով և «հուղարկավորությունն ստանձնած անձանց» բառերը փոխարինել «գերեզման օգտագործողներին» բառերով:
2) Որոշման N 2 հավելվածի՝
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նոր հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ և գերեզման օգտագործողի համաձայնությամբ վրահուղարկավորումն իրականացվում է տվյալ գերեզմանում նախկինում մահացածի թաղումից առնվազն տասնհինգ տարի հետո` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված կարգով:»,
բ) 3-րդ կետում «դիմումի,» բառից հետո լրացնել «գերեզման օգտագործողի համաձայնության,» բառերով:
գ) 4-րդ կետում «դիմումի,» բառից հետո լրացնել «գերեզման օգտագործողի համաձայնության,» բառերով:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2022 թ. ______
Երևան
-
Обсуждалось
14.01.2022 - 30.01.2022
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 3979
Принт