«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով ՀՀ ֆինանսների նախարարության գործառույթներին առնչվող՝ 5-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման շրջանակում կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Գործող կարգավորման համաձայն. - գանձապետարանում հաշիվներ ունեցող պատվիրատուների կարիքների համար կատարվող գնման դիմաց վճարում կատարելու նպատակով արձանագրությունն ստորագրվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն վճարման հանձնարարագիրը և արձանագրության պատճենը մուտքագրում է լիազորված մարմնի գանձապետական համակարգ։ Լիազորված մարմինը տվյալ վճարումը կատարելու համար պայմանագրով սահմանված վերջնաժամկետից երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է վճարում, - գանձապետարանում հաշիվներ չունեցող պատվիրատուների կարիքների համար կատարվող գնման դիմաց վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պայմանագրով նախատեսված կարգով ու ժամկետներում։ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով ՀՀ ֆինանսների նախարարության գործառույթներին առնչվող՝ 5-րդ կետով նախատեսված է, նվազեցնել պայմանագրի արդյունքի դիմաց վճարումների կատարման ժամկետները՝ սահմանելով առավելագույնը 5 աշխատանքայի օր: Նշվածով պայմանավորված նախագծով նախատեսվում է սահմանել, որ. -գանձապետարանում հաշիվներ չունեցող պատվիրատուների կարիքների համար կատարվող գնման դիմաց վճարումն իրականացվում է պայմանագրի վճարման ժամանակացույցով սահմանված ժամկետում, հինգ աշխատանքային օրվա ընթացքում. - գանձապետարանում հաշիվներ ունեցող պատվիրատուների կարիքների համար կատարվող գնման դիմաց լիազորված մարմինը տվյալ վճարումը կատարում է արձանագրությունը գանձապետական համակարգ մուտքագրված լինելու դեպքում՝ պայմանագրի վճարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում, հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Գնման պայմանագրերի պատշաճ կատարման դեպքում նարավորինս նվազեցնել վճարումների կատարման ժամկետները: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծով առաջարկվող կարգավորումների սահմանումը նպատակ է հետապնդում հնարավորություն ստեղծել , որ գնման գործընթացներին մասնակցող ընկերությունները ունենան իրենց ֆինանսական գործարքները ճիշտ պլանավորելու հնարավորություն՝ հաշվի առնելով ֆինանսական կանխատեսելիության մակարդակի աճը: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նվազեցնել գնման պայմանագրերով նախատեսված վճարումների կատարման ժամկետները: |
7․ |
Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին |
|
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: |
8․ |
Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
|
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
|
9 |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
|
|
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-26թթ. ծրագրի «6.10 Պետական ծախսեր» բաժնի 7-րդ կետի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի դրույթներից, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 17-րդ կետից: Մասնավորապես. - ՀՀ կառավարության 2021-26թթ. ծրագրի «6.10 Պետական ծախսեր» բաժնի 7-րդ կետի հիմքվ ընդունված ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով ՀՀ ֆինանսների նախարարության գործառույթներին առնչվող՝ 5-րդ կետով նախատեսված է, որ գնումների հետ կապված կարգավորումներում փոփոխություններ կատարելու միջոցով կնվազեցվեն պայմանագրի արդյունքի դիմաց վճարումների կատարման ժամկետները՝ դրանք փաստաթղթերը ներկայացնելուց մինչև վճարման ժամկետը ներառյալ ընկած հատվածի համար սահմանելով առավելագույնը 5 աշխատանքային օր, հաշվի առնելով բյուջետային ծախսերի կատարման եռամսյակային համամասնությունները: Միջոցառման իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2022թ. մարտի 3-րդ տասնօրյակը, -«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով սահմանված է, որ պետական գնումների համակարգի բարեփոխումների շրջանակում ապահովվելու է, որ հատկապես հայաստանյան ընկերությունները ծառայությունների և ապրանքների դիմաց վճարները ստանան առնվազն 5 աշխատանքային օրվա ընթացքում, - «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ Ֆինանսների նախարարությունը մշակում և իրականացնում է ... գնումների գործընթացի պետական կարգավորման և համակարգման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը: |
-
Обсуждалось
13.01.2022 - 28.01.2022
-
Тип
Pешение
-
Область
Финансовая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 4769
Принт