ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է լրացումներ կատարել Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման այսուհետ՝ Որոշում մեջ և կառուցապատման իրավունքի տրամադրման մրցութային կարգից որպես բացառություն նախատեսել պարտավորությունները պատշաճ կատարած կառուցապատման իրավունք ունեցող անձին այլ անձանց նկատմամբ` նույն տարածքի կառուցապատման իրավունքի նոր պայմանագիր կնքելու նախապատվության իրավունքի տրամադրման դեպքը:
Որոշմամբ հաստատված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի օրինակելի ձևի 9-րդ կետից բխում է հողամասի սեփականատիրոջ՝ կառուցապատման իրավունք ունեցող անձին նախապատվություն տալու պայմանագրային պարտավորությունը:
Միևնույն ժամանակ, Որոշման կարգավորումները հնարավորություն չեն տալիս կիրառել օրինակելի պայմանագրի վերանշյալ դրույթը:
Կառուցապատման իրավունք ունեցող անձի համար նոր պայմանագիր կնքելու նախապատվության իրավունք նախատեսելը նպատակահարմար է հետևյալ հիմնավորմամբ.
Որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրով նախապատվության իրավունքը գործում է միայն այն դեպքում, երբ կառուցապատման իրավունք ունեցող անձը պատշաճ կատարի պայմանագրով իր ստանձնած պարտավորությունները:
Պայմանագրով կառուցապատման իրավունք ունեցող անձի պարտավորությունների մեջ է մտնում սահմանված կարգով շենքեր և շինություններ կառուցելը, դրանք վերակառուցելը կամ քանդելը և կառուցապատման ժամկետի ընթացքում տիրապետելը և օգտագործելը:
Անդրադառնանք նաև նրան, որ կառուցապատման իրավունքը կառուցապատողի համար ենթադրում է նոր օբյեկտների կառուցման և դրանց տիրապետման և օգտագործման շուրջ նոր քաղաքացիական իրավահարաբերությունների առաջացում:
Ուստի, իրավաչափ է պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո պարտավորությունները պատշաճ կատարած կառուցապատման իրավունք ունեցող անձին տալ այլ անձանց նկատմամբ` նույն տարածքի կառուցապատման իրավունքի նոր պայմանագիր կնքելու նախապատվության իրավունք: Ընդ որում, նախապատվության իրավունքն անհրաժեշտ է կիրառել նախքան մրցույթ իրականացնելը:
Որոշման ընդունմամբ կապահովվի պարտավորությունները պատշաճ կատարած կառուցապատման իրավունք ունեցող անձանց նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման չի հանգեցնի:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։
-
Обсуждалось
04.01.2022 - 20.01.2022
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 4354
Принт