Добавить в избранное

В стадии разработки

«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մաuին», ««Բարեգործության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին», ««Արխիվային գործի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»,  «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ 

1.

Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախագծի մշակումը բխում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից, համաձայն որի՝ կամավոր և օգնություն ցուցաբերելու նպատակով աշխատանքների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2017թ. մարտի 23-ի նիստի N 12 արձանագրային որոշման 3-րդ կետով ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Օրենքի հայեցակարգի համաձայն՝ կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի բնագավառում առկա որոշակի խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Կամավորական գործունեությունն ու կամավոր աշխատանքը, հանդիսանալով կամավորության վրա հիմնված, հասարակական նշանակություն կամ սոցիալական ուղղվածություն ունեցող, հանրօգուտ, անվարձահատույց գործունեություն կամ աշխատանք և հիմքում ունենալով ոչ թե նյութական, այլ սոցիալական և հոգևոր պահանջմունքների բավարարումը, մշտապես եղել և մնում են քաղաքացիական հասարակության ուշադրության ներքո:

Այս առումով, կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները որոշակիորեն կարգավորված են ՀՀ օրենսդրությամբ, սակայն դեռևս առկա են օրենքով կարգավորման ենթակա խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել ոլորտի կայացմանն ու հետագա զարգացմանը: 

Մասնավորապես, դրանցից կարելի է առանձնացնել հետևյալ հիմնականները`

1)     կամավորական գործունեություն և կամավոր աշխատանք կատարելու հետ կապված հարաբերություններն աշխատանքային հարաբերություններից, ինչպես նաև կամավոր աշխատանքն անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու ոչ լիարժեք իրավական կարգավորումները,

2)    կամավոր և օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքները, ինչպես նաև կամավորի և կամավոր աշխատանք կատարող անհատի կամ խմբի կատարած աշխատանքները միմյանցից տարանջատելու մեխանիզմների բացակայությունը,

3)    կամավոր աշխատանք կատարելու իրավասություն ունեցող անձանց,  ինչպես նաև կամավորական գործունեության և (կամ) կամավոր աշխատանքների կատարման բնագավառների և աշխատանքների շրջանակի ամրագրման անհրաժեշտությունը,

4)    ըստ կամավոր աշխատանքի տեսակների ու հիմնական ձևերի՝ կամավոր աշխատանքի կատարման առանձնահատկությունների ամրագրման անհրաժեշտությունը,

5)    կամավորի և կամավորական կազմակերպության կամ կամավոր ներգրավող կազմակերպության, ինչպես նաև կամավորական կազմակերպության և կամավոր ներգրավող կազմակերպության միջև փոխհարաբերությունների պայմանագրային ոչ ամբողջական օրենդրական կարգավորումները,

6)   կամավոր աշխատանքի հետ կապված կամավորի կողմից կատարված ծախսերի փոխհատուցման մեխանիզմների բացակայությունը,

7)    կամավոր աշխատանքի ընթացքում կամավորների և այլ անձանց առողջության և անվտանգության ապահովման, օրենքով սահմանված դեպքերում՝ կամավորի կրած վնասի հատուցման մեխանիզմների, ինչպես նաև կամավորական գործունեության հետ կապված հնարավոր ռիսկերի ապահովագրության երաշխիքների բացակայությունը,

8)   կամավոր աշխատանքներում քաղաքացիական հասարակության առավել լայն շրջանակների ներգրավման խթանիչ մեխանիզմների բացակայությունը,

9)   օրենքով սահմանված կարգով սոցիալական ծառայություններ մատուցելու իրավասություն ունեցող կազմակերպությունների (այդ թվում՝ շահույթ ստանալու նպատակ հետապնդող) համար կամավոր հիմունքներով աջակցող ցանցին միանալու դեպքում օրենսդրական կարգավորման ամբողջական մեխանիզմների բացակայությունը,

10) կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների (կամավորական կազմակերպություններ, կամավորական գործունեության կազմակերպիչներ, կամավորներ, կամավոր աշխատանք կատարող անհատներ կամ խմբեր) հաշվառման մեխանիզմների բացակայությունը,

11)   կամավորական գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը,

12)  կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների հիմնական իրավունքների և պարտականությունների, պատասխանատվության (ինչպես միմյանց, այնպես էլ կամավորի օգնության կարիք ունեցող անձանց նկատմամբ) ամրագրման բացակայությունը,

13)  կամավոր աշխատանքները օտարերկրյա պետություններում, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունների քաղաքացիների կամավոր աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպելու վերաբերյալ ամբողջական օրենսդրական կարգավորումների բացակայությունը,

14)  կամավորի աշխատանքի հետ կապված իրավական, սոցիալական, ինչպես նաև այլ երաշխիքների ապահովումը:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Կամավորական գործունեությունը և կամավոր աշխատանքը, հանդիսանալով ինչպես ազգային, այնպես էլ միջազգային տնտեսության զարգացմանը նպաստող կարևորագույն ռեսուրսներից և քաղաքացիական ակտիվության դրսևորման հիմնարար տարրերից մեկը, հստակ կարգավորված է աշխարհի մի շարք երկրներում (ԱՄՆ, Շվեդիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ուկրաինա, Գերմանիա, Չե­խիա, Լեհաստան, Հունգարիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Պորտուգալիա, Ռումինիա և այլն): Ուսումնասիրված  երկրների փորձը ցույց է տալիս, որ օրենսդրական բազան հատուկ նշանակություն է ունենում այն դեպքերում, երբ կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի համար գործնականում առկա են էական խոչընդոտներ: Այն երկրներում, որտեղ կան կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամուր ձևավորված ազգային ավանդույթներ, կամավորական գործունեությունն ու կամավոր աշխատանքն անմիջականորեն պաշտպանված են օրենքով:

Երկրում կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի զարգացման մակարդակը կախված է քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակից, աշխատանքի շուկայում առկա իրավիճակից, մշակութային և այլ գործոններից: Այս առումով, կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված որոշ հարաբերություններ կարգավորված են «Բարեգործության մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես, վերջինովս սահմանված են «կամավոր» հասկացությունը, կամավորներ ներգրավելու իրավասություն ունեցող կազմակերպությունների շրջանակը, ինչպես նաև կամավորների աշխատանքի կարգավորման վերաբերյալ որոշ դրույթներ:

Միևնույն ժամանակ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ կամավոր աշխատանքը և օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքը չեն կարող համարվել անօրինական:

Կարևորելով կամավորի ինստիտուտի օրենսդրական համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև հիմք ընդունելով քաղաքացիական հասարակությունում ներկա զարգացումներն ու մարտահրավերները՝ դեռևս 2006թ., ապա նաև՝ 2010թ., մշակվել և շրջանառության մեջ են դրվել «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծեր:

Շահագրգիռ քննարկումների ընթացքում ձևավորվել է այն տեսակետը, որ նման օրենքի անհրաժեշտություն չկա, պայմանավորված այն հանգամանքով, որ կամավոր աշխատանքի հետ կապված իրավահարաբերություններն արդեն իսկ կարգավորված են «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում:

Արդյունքում, «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը հանվել է շրջանառությունից:

2015թ. նմանատիպ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Մելիքյանը, Վահրամ Մկրտչյանը, Ռուզաննա Մուրադյանը և Կարինե Պողոսյանը:

Կամավորի ինստիտուտին առնչվող հարցերի որոշակի խումբ կարգավորված է նաև 2016թ. «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով: 

Սակայն, ոլորտի ոչ ամբողջական կարգավորումն ու դրանում առկա մի շարք խնդիրները խոչընդոտում են ոլորտի կայացմանն ու հետագա զարգացմանը՝ պահանջելով համապատասխան լուծումներ:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի ընդունման նպատակը կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական օրենսդրական կարգավորումն է, այդ թվում՝ կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի բնագավառներում ու աշխատանքներում կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի միասնական իրավական կարգավորումների սահմանումն ու արդեն իսկ առկա  իրավական հիմքերի ներդաշնակեցումը:

Մասնավորապես՝ Օրենքի նախագծով առաջարկվող օրենսդրական կարգավորումները հիմնականում նպատակաուղղված են կամավորի ինստիտուտի կայացման, այդ թվում՝ կամավոր աշխատանքներին հասարակության լայն շերտեր ներգրավելու համար անհրաժեշտ նախապայմաններ սահմանելուն, պետության սոցիալական և հասարակական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանն աջակցելուն, հասարակության մեջ խոցելի խմբերի նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքի, փոխօգնության և գթասրտության մթնոլորտի ձևավորմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանն ու կենսակերպի բարելավմանն աջակցելուն, ինչպես նաև ինքնակազմակերպվող ու քաղաքացիական ակտիվ հասարակություն ձևավորելուն:

Կամավորական գործունեության միասնական օրենսդրական կարգավորումների ամրագրման նպատակով՝ Օրենքի նախագծի կարգավորումներից բխում է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, ինչպես նաև «Բարեգործության մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին», «Պետական տուրքի մասին», «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Օրենքի ընդունմամբ կամրագրվեն կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական օրենսդրական կարգավորման համապատասխան հիմքերը, այդ թվում՝ կամավորի աշխատանքի հետ կապված իրավական, սոցիալական և այլ երաշխիքները, կամավորական գործունեության իրականացման և կամավոր աշխատանքների կատարման միասնական իրավական հիմքերն ու առանձնահատկությունները:

 ՏԵՂԵԿԱՆՔ

          «ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»,  «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

1. «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մաuին», ««Բարեգործության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին», ««Արխիվային գործի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել՝

1) ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը սահմանելու մասին» N 274-Ն որոշման մեջ,

2) ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, 2013 թվականի հուլիսի 25-ի N 857-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1293-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 444-Ն որոշման մեջ:

2. «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մաuին», ««Բարեգործության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին», ««Արխիվային գործի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերը չեն հակասում միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»,  «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մաuին», ««Բարեգործության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին», ««Արխիվային գործի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացումներ կամ նվազեցումներ չեն լինի:

 

  • Обсуждалось

    29.08.2017 - 14.09.2017

  • Тип

    Закон

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Общественное обсуждение

29.08.2017 09:07

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 13930

Принт