Добавить в избранное

В стадии разработки

« «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ

 ՀԱՄԱՐ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

ՆԱԽԱԳԾԻ

 

                   ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը  ընդունելու համար օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2021 թվականի հուլիսի 27-ի N 02/10.20/25002-2021 հանձնարարականը, այն է՝ «…սահմանված կարգով վարչապետի աշխատակազմ ներկայացնել օրենքի նախագիծ, որով լուծում կտրվի այն անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու խնդրին, ովքեր, լինելով այլ պետության քաղաքացի ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և հրավիրվել Հայաստանի Հանրապետություն՝ սպորտի բնագավառում հանդես գալու նպատակով, սակայն  հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետության հավաքական թիմից դուրս են եկել կամ այլևս միջազգային առաջնություններում հանդես չեն գալիս Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո: », ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 02/10.20/36432-2021  հանձնարարականը և Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի N 02/10.39/41928-2021 գրությունը:

                   Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած օտարերկրյա քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի ՙՙՔազաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին՚՚ N 89-Ն որոշմամբ: Սակայն գործող կարգավորումից դուրս են մնացել այն անձինք, որոնք լինելով օտարերկրյա քաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալուց հետո ստացել են պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի ՙՙՍպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացինորին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին՚՚ N 450-Ն որոշման համաձայն, ինչպես նաև նախքան այդ որոշման ընդունվելը, սակայն հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետության հավաքական թիմից դուրս են եկել կամ այլևս միջազգային առաջնություններում հանդես չեն գալիս Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո:

                   Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետի համաձայն՝ ՙՙՀայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տրված տարկետման ժամկետի ընթացքում մարզաձևերի ազգային ֆեդերացիաները յուրաքանչյուր զորակոչի ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում տեղեկատվություն քաղաքացու կողմից համապատասխան մարզաձևի ազգային հավաքականում ընդգրկված լինելու վերաբերյալ: Եթե ներկայացված տեղեկատվության համաձայն քաղաքացին ընդգրկված չէ համապատասխան մարզաձևի ազգային հավաքականում, ապա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո քաղաքացին հայտարարված զորակոչի շրջանակներում ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:՚՚

                   ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  սույն փաթեթով նարկայացված լրացումների հետևանքով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացած, սակայն Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում կամ միջազգային առաջնություններում Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո հանդես գալը դադարեցրած՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած օտարերկրյա քաղաքացիները նույնպես կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից:

                   ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծում սահմանված է դրույթ, համաձայն որի կարգավորումը տարածվում է 2009 թվականից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, որպեսզի լիարժեք կատարվի Հայաստանի Հանրապետության Վարչապետի հանձնարարականը, քանի որ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում հանդես գալու համար օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացել են 2009 թվականից հետո:

                   Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

                   Նախագիծը մշակել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը և նույն նախարարության Իրավաբանական վարչությունը:

                   ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը  ընդունելու համար օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    03.01.2022 - 24.01.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4198

Принт